Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Կարեն Բեքարյան. Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը

Կարեն Բեքարյան. Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը
31.05.2019 | 13:07

«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Կարեն Բեքարյանը Facebook-ի իր էջում անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությանը. «…Մայիսի 28-ին համանախագահները հանդիպել են Լեռնային Ղարաբաղի փաստացի իշխանությունների հետ, այնուհետև Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ…»:

«Փաստենք, մենք չենք կարողացել Արցախին լիարժեք ձևով վերադարձնել բանակցային գործընթաց, փոխարենը՝ Ադրբեջանի ջանքերով համանախագահները կիրառում են արդեն «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար» արտահայտությունը:
Էլ ի՞նչ ձևով ասենք, որ սթափվեք պարոնայք, և ավելի լավ է հանգիստ նստեք տեղներդ, քան առանց ռիսկերը նախապես հաշվարկելու ինչ-ինչ գործողություններ ձեռնարկեք», - նշել է Բեքարյանը։

Դիտվել է՝ 1769

Մեկնաբանություններ