Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ ունի

ԲՀԿ-ն «Իմ քայլի» դեմ կոմպրոմատներ ունի
15.06.2019 | 16:06

«Հրապարակը» գրում է. «ԲՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Բաբայանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելու իշխանական «սպառնալիքները» շարունակում են օդում կախված մնալ։ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից հետո Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարեց, թե մտածում է Բաբայանի՝ «Աբովյանը սարքել են գործ տվողների քաղաք» և այլ արտահայտությունների հարցով դիմել ԱԺ՝ էթիկայի հանձնաժողով ձևավորելու պահանջով։


Երեկ «Իմ քայլի» պատգամավորներից շատերը վստահեցրին, որ դեռևս չկա նման գործընթաց: ԲՀԿ-ն էլ իր հերթին է հավաքագրել իշխանական պատգամավորների՝ այդ օրվա հետ կապված ֆեյսբուքյան գրառումները, որոնք, կարելի է ասել, չեն զիջում Բաբայանի հայտարարությանը, և հանձնաժողով ստեղծելու դեպքում կոնտրքայլերով են պատասխանելու»:

Դիտվել է՝ 603

Մեկնաբանություններ