Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պուտինն արգելել է դեպի Վրաստան թռիչքները

Պուտինն արգելել է դեպի Վրաստան թռիչքները
22.06.2019 | 00:25

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, ըստ որի՝ հուլիսի 8-ից ռուսական ավիաընկերությունների ուղևորափոխադրումները Վրաստան արգելվելու են: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով ՌԴ նախագահականի պաշտոնական կայքէջին:

«Հանձնարարում եմ կառավարությանն անվտանգ կերպով կազմակերպել Վրաստանում ժամանակավորապես գտնվող մեր քաղաքացիների տեղափոխումը Ռուսաստան»,- գրված է հրամանի մեջ:

Պուտինը հորդորել է նաև տուրօպերատորներին արգելքի ընթացքում հանգստի ուղեգրեր չվաճառել:

Նշենք, որ այս արգելքը կարող է վատ անդրադառնալ նաև Ռուսաստանում գտնվող մեր հայրենակիցների վրա, որ հաճախ են նախընտրում Մոսկվա-Թբիլիսի չվերթով Հայաստան գալ:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ