«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Թրամփը բացատրել է անցած գիշեր Իրանին հարվածելու որոշումը չեղարկելու պատճառը

Թրամփը բացատրել է անցած գիշեր Իրանին հարվածելու որոշումը չեղարկելու պատճառը
22.06.2019 | 00:50

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է տեղեկությունը, որ ինքն Իրանի կողմից ամերիկյան 180 մլն դոլար արժողությամբ անօդաչու թռչող սարքի խոցմանն ի պատասխան անցած գիշեր երկրի զինված ուժերին նախնական թույլտվություն էր տվել Իրանի տարածքում տարբեր թիրախների հարվածելու վերաբերյալ, սակայն վերջին պահին հետ է կանգնել որոշումից: Թվիթերում նա գրել է. «Երկուշաբթի նրանք խոցել են միջազգային ջրերի վրայով թռչող անօդաչու թռչող սարքը: Անցած գիշեր մենք կազմ-պատրաստ էինք երեք տարբեր օբյեկտների (Իրանի տարածքում) ուղղությամբ հարված հասցնելու համար, սակայն ես հետաքրքրվեցի՝ այդ դեպքում քանի զոհ կլինի: Գեներալը պատասխանեց, որ 150 հոգի: Հարվածից 10 րոպե առաջ ես կանխեցի այն»։ Նա ընդգծել է, որ նման հարվածը անհամաչափ կլիներ Իրանի կողմից անօդաչուի խոցմանն ի պատասխան, քանի որ Թեհրանի գործողությունների դեպքում զոհ չկար: «Ես չեմ շտապում, մեր զինուժը թարմացված է, նոր և պատրաստ է առաջ շարժվել, լավագույնն է աշխարհում: Պատժամիջոցները գործում են, նախորդ գիշեր նորերն են ավելացվել: Իրանը երբեք չի կարողանա միջուկային զենք կիրառել ոչ ԱՄՆ-ի, ոչ աշխարհի նկատմամբ»,- եզրափակել է Թրամփը:


Իրանը հայտարարել է, որ իր օդային սահմանը խախտած ամերիկյան հետախուզական անօդաչուի հետ նաև ամերիկյան հետախուզական ինքնաթիռ է եղել: Al Arabiya-ն նշում է, որ իրանական կողմը տեղեկացել է՝ ինքնաթիռում 35 մարդ կա, ուստի՝ որպես նախազգուշացում, որոշել է խոցել անօդաչուն, որ խուսափի մարդկային զոհերից: Տեղեկությունը հաստատել է ԻԻՀ հեղափոխության պահապանների կորպուսի ավիատիեզերական ստորաբաժանման ղեկավար Ամիրալի Հաջիզադեն: Նա մանրամասնել է, որ խոսքը P-8 օդանավի մասին է, որը խախտել էր Իրանի օդային սահմանն ու Թեհրանը հանգիստ կարող էր հարվածել:
«Նախքան անօդաչուին հարվածելը մենք երկու նախազգուշացում ենք ուղարկել, որոնք անպատասխան են մնացել: Մենք պարտավոր էինք հարվածել»,-ասել է նա։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ