Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան

Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց. Կարո Փայլան
24.06.2019 | 13:50

Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Կարո Փայլանը գրառում է կատարել Թվիթերի իր էջում` Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների արդյունքների մասին, որում առաջատարի դիրքում է Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն:
«Էրդողանի` մի մարդու կառավարման ռեժիմը տապալվեց։ Այս գիշեր բոլորով շուրջպար կբռնենք, իսկ վաղն էլ կպատրաստվենք նոր ժողովրդավարության կառուցմանը»,- գրել է նա։

Դիտվել է՝ 281

Մեկնաբանություններ