Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Էրդողանը կորցրեց Ստամբուլը երկրորդ անգամ

Էրդողանը կորցրեց Ստամբուլը երկրորդ անգամ
24.06.2019 | 13:52

Թուրքիայի Ժողովրդահանրապետական ընդդիմադիր կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթում է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրությունների արդյունքում: ԿԸՀ-ն՝ 99.1 տոկոս ձայների հաշվարկից հետո հայտնել է, որ Իմամօղլուն ստացել է 54 տոկոսը: Նրա մրցակիցը՝ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու Բինալի Յիլդիրիմը, ստացել է ձայների 45.1 տոկոսը:

Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հետ համագործակցության հույս ունի և երկրի խոշորագույն քաղաքի բնակիչներն աշխարհին ցույց տվեցին, որ Թուրքիան մինչ օրս պաշտպանում է ժողովրդավարության իր իրավունքը: Բինալի Յիլդիրիմը շնորհավորել է մրցակցին: Ստամբուլի աղաքապետի ընտրութունները տեղի են ունեցել մարտի 31-ին՝ Իմամօղլուն շրջանցել էր Յիլդիրիմին՝ ստանալով 4 171 000 ընտրողի ձայն: ԱԶԿ-ն բողոքարկել էր արդյունքները՝ պահանջելով չեղարկել և նոր ընտրություններ նշանակել Ստամբուլում:

Դիտվել է՝ 275

Մեկնաբանություններ