ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումն Օսակայում G20 գագաթաժողովի շրջանակներում նախատեսված չէ՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա ընդգծել է, որ ՌԴ նախագահի ծրագրերում նման հանդիպում չկա: Ուկրաինայի ԱԳ նախարար Պավել Կլիմկինը խոսել էր երկու երկրների նախագահների հնարավոր հանդիպման մասին` նշելով, որ ամենայն հավանականության, տեղի կունենա Ճապոնիայում: