Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Սահակաշվիլիի կուսակցության թեկնածուներին

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Սահակաշվիլիի կուսակցության թեկնածուներին
25.06.2019 | 11:25

Ուկրաինայի ԿԸՀ-ն հրաժարվել է գրանցել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի «Նոր ուժերի միություն» կուսակցության համամասնական ցուցակը:
ԿԸՀ ներկայացուցիչների պնդմամբ կուսակցության` հունիսի 10-ի համագումարը ուղեկցվել է մի շարք խախտումներով: ԿԸՀ-ն պատրաստվում է համագումարի արձանագրության պատճենները փոխանցել ոստիկանություն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Ուկրաինայում կայանալու են հուլիսի 21-ին:
Արդեն գրանցվել է 3300 թեկնածու:

Դիտվել է՝ 334

Մեկնաբանություններ