Մեկ մարդ զոհվել է, մի քանի տասնյակը վիրավորվել են Ղազախստանի Առիս քաղաքի զինապահեստներում պայթյունների հետևանքով: ՊՆ նախարարի պնդմամբ` պայթյունների պատճառը զինապահեստում ծագած հրդեհն է: Պայթյունները քաղաքի մերձակայքում շարունակվում են: Տեղական իշխանությունները նախաձեռնել են քաղաքի 50 հազար բնակիչների տարհանումը:
Իշխանությունների պնդմամբ` իրադրության վերջնական կարգավորման համար առնվազն մի քանի օր է պահանջվելու: