Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իսպանիան՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն

Իսպանիան՝ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
28.07.2019 | 12:20

Իսպանիայի հավաքականը հերթական ռեկորդը սահմանեց ֆուտբոլի մինչև 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ 8-րդ անգամ նվաճելով չեմպիոնի տիտղոսը: Շաբաթ երեկոյան Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում եզրափակիչ խաղում Իսպանիայի թիմը 2:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոն Պորտուգալիային: Երկու գոլերի հեղինակն էլ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ֆերնան Տորեսն է՝ նա մրցակցի դարպասը գրավեց 34-րդ և 51-րդ րոպեներին:

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ