Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ախթալայի եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքները կմեկնարկեն հաջորդ տարի

Ախթալայի եկեղեցու որմնանկարների վերականգնման աշխատանքները  կմեկնարկեն հաջորդ տարի
01.08.2019 | 11:01

Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու պատմական որմնանկարների պահպանումն ու վերականգնումը կարծես իրականություն է դառնում: «Իրատեսին» վանական համալիրի սպասավոր տեր Հեթում Թարվերդյանը հայտնեց, որ ըստ երևույթին արդեն հաջորդ տարի կսկսվեն ավելի քան 900 քմ որմնանկարների վերականգնման աշխատանքները: «Որմնանկարների պահպանության անհետաձգելիության ու խիստ անհրաժեշտության մասին երկար ժամանակ բարձրաձայնելուց ու ահազանգելուց հետո կարծես սայլը տեղից շարժվում է: Բարերարի հետ այս պահին բանակցությունների փուլում ենք: Նա պատրաստակամություն է հայտնել հոգալու ծախսերը, ինչը, ի դեպ, բավական մեծ գումարներ է ենթադրում: Ներկայացրել ենք նախագիծն ու նախահաշիվը»,- ասաց նա:
Նշենք, որ 800-ամյա որմնանկարները բացառիկ ու եզակի են համաշխարհային որմնանկարչության մեջ:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 7134

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ