Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Իրանը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին

Իրանը հայտարարել է Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների մասին
22.09.2019 | 12:39

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է Օմանի նեղուցում և Հնդկական օվկիանոսում Ռուսաստանի և Չինաստանի հետ համատեղ զորավարժությունների մտադրության մասին: «Իրանը շուտով համատեղ վարժանքներ կանցկացնի Ռուսաստանի և Չինաստանի հետ Օմանի ծոցում և Հնդկական օվկիանոսում», – մեջբերում է FARS գործակալությունը:


Նրա խոսքով՝ զինվորականները փորձ կփոխանակեն մարտավարական և ռազմական զորավարժություններում: Իրանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ շուտով Թեհրանում պետք է անցկացվի գլխավոր շտաբի պետերի հանդիպում:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ