«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Հեռացեք Ֆեյսբուքից, եթե ուզում եք երջանիկ լինել

Հեռացեք Ֆեյսբուքից, եթե ուզում եք երջանիկ լինել
05.10.2019 | 14:15

Ֆեյսբուքից հրաժարվելը մարդկանց դարձնում է նվազ դեպրեսիվ, ավելի արդյունավետ, լավանում է ֆինանսական վիճակը՝ վկայում են ուսումնասիրությունները, որ ընդգրկել են սոցիալական ցանցերի հազարավոր երիտասարդ օգտատերերի՝ գրում է Daily Mail-ը:

Էկվադորի Լաս Ամերիկաս համալսարանի տնտեսագետ Ռոբերտո Մոսկերան ու նրա գործընկերները համեմատել են Տեխասի A & M համալսարանի Facebook-ից օգտվող 1765 ուսանող օգատատերի տվյալները: Նրանք մասնակիցներին բաժանել են երկու խմբի: Մի խումբը Facebook-ից մեկ շաբաթով արձակուրդ է վերցրել, մյուս խումբը շարունակել է օգտագործել: Պարզվել է՝ ուսանողները, որ չեն չեն օգտագործել Facebook-ը, ավելի արդյունավետ են, իրենց ճնշված չեն զգում, զբաղվում են առավել առողջ կենսակերպով, նվազ իմպուլսիվ են և քիչ են ուտում: «Facebook-ը նշանակալից ազդեցություն ունի կյանքի կարևոր կողմերի վրա, որ ուղղակի կապված չեն սոցիալկան ցանցերի ստեղծման ու աջակցության հետ»՝ գրում են հետազոտողները: Գիտնականները կամավորներին հարցրել են՝ որքա՞ն են ցանկանում ստանալ իբրև փոխհատուցում Facebook-ից մի շաբաթով հրաժարվելու դիմաց: Միջինը՝ 67 դոլար, որ շաբաթական սովորական ուսանողական բյուջեի նշանակալից մասն է: Facebook-ից հրաժարվելու մի շաբաթից հետո գումարը ավելացել է 20%ով: Այդ ավելացումը, գիտնականների կարծիքով, հատուկ է ադիկտիվ՝ Facebook-ից կախում ունեցող անձանց:
Գիտնականները նաև պարզել են, որ սոցցանցերից մի շաբաթով արձակուրդ վերցրածները, ավելի քիչ նորություններ են օգտագործել: «Facebook-ի սահմանափակումը նվազեցնում է նորությունների պահանջարկը և օգատատերերը սոցիալական ցանցը չեն փոխարինում նորությունների այլ աղբյուրներով»՝ գրում են հետազոտողները: Ուսումնասիրության ամբողջական արդյունքները հրապարակվել են Experimental Economics ամսագրում:
Յեն Ռոնդոլ, Daily Mail


Հ.Գ. Ինքներդ ընտրեք՝ ուզու՞մ եք երջանիկ լինել, թե՞ երջանկության պատրանքով ապրել:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ