Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Ագռա­վա­քար

Ագռա­վա­քար
18.10.2019 | 01:26

(Նախորդ մասը)

Փաս­տերն ամ­բող­ջու­թյան մեջ ցույց են տա­լիս, որ հա­յե­րի ցե­ղաս­պա­նու­թյան շա­րու­նա­կու­մը կա­նո­նա­կար­գել են իմ­պե­րիա­լիս­տա­կան եր­կր­նե­րը` բո­լոր մի­ջոց­նե­րով և հնա­րա­վո­րու­թյուն­նե­րով: Իսկ այդ քա­ղա­քա­կա­նու­թյան գլ­խա­վոր նպա­տա­կը Անգ­լիա­յի նա­խագ­ծած «Իս­լա­մա­կան պե­տու­թյան» ստեղ­ծումն էր` պա­նիս­լա­միզ­մի և պան­թուր­քիզ­մի հիմ­քի վրա` այդ գոր­ծո­նը Ռու­սաս­տա­նի դեմ օգ­տա­գոր­ծե­լու հա­մար: Չե­չե­նա­կան եր­կու պա­տե­րազմ­նե­րը, ինչ­պես նաև Մեր­ձա­վոր Արևել­քի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը XXI դա­րաս­կզ­բին, բա­ցա­հայ­տում են այդ քա­ղա­քա­կա­նու­թյան բուն էու­թյու­նը: Այդ առն­չու­թյամբ բաց տեքս­տով ար­տա­հայտ­վել է հայ ժո­ղովր­դի դա­հիճ­նե­րից մե­կը` անգ­լա­մետ Ջե­մալ փա­շան, դեռևս 1920-ա­կան թվա­կան­նե­րին. «Տվյալ պա­հին Օ­տո­մա­նյան կայս­րու­թյան և Ան­դր­կով­կա­սյան ե­րեք հան­րա­պե­տու­թյուն­նե­րի առջև կանգ­նած է կարևո­րա­գույն կեն­սա­կան մի խն­դիր. ա­մեն կերպ օգ­նել ի­րար և բո­լոր ու­ժե­րը ներդ­նել ի­րենց ա­մա­յա­ցած հո­ղե­րի վե­րա­կան­գն­մա­նը: Նրանց գո­յա­պահ­պա­նու­թյան մյուս խն­դի­րը հետևյալն է. գոր­ծադ­րել բո­լոր ջան­քե­րը, որ­պես­զի թույլ չտան, որ ռու­սա­կան հո­սան­քը հոր­ձան­քով քշի նրանց Կով­կա­սյան լեռ­նաշղ­թա­յից: Այդ նպա­տա­կով այդ չորս պե­տու­թյուն­նե­րին, ան­տա­րա­կույս, անհ­րա­ժեշտ է մի­մյանց հետ հաս­տա­տել` մոսկ­վա­ցի­նե­րի ներ­խուժ­ման հնա­րա­վո­րու­թյան դեմ ուղղ­ված պաշտ­պա­նա­կան միու­թյուն: Ե­թե մենք, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, չոր­սով` Օ­տո­մա­նյան կայս­րու­թյու­նը, Ադր­բե­ջա­նի, Վրաս­տա­նի և Հա­յաս­տա­նի հան­րա­պե­տու­թյուն­նե­րը, չկն­քենք Մեր­ձա­վոր Արևել­քի ժո­ղո­վուրդ­նե­րի միու­թյուն` Ռու­սաս­տա­նից մեզ պաշտ­պա­նե­լու հա­մար, ե­թե մենք չգոր­ծենք հա­մա­ձայ­նեց­ված և չօգ­նենք Հյու­սի­սա­յին Կով­կա­սում պե­տու­թյուն կազ­մա­վո­րե­լուն, ան­կաս­կած, մենք դար­ձյալ կդառ­նանք Ռու­սաս­տա­նի զո­հը, ո­րը մշ­տա­պես ձգ­տել է մեզ վրա դնել իր լու­ծը»:

Դի­տար­կենք Մ. Պավ­լո­վի­չի ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը. «Ա­նա­տո­լիա­յում սկզբ­նա­վոր­ված ազ­գա­յին շար­ժու­մը, ո­րը կրում է բո­ղո­քի բնույթ ընդ­դեմ սե­փա­կան չի­նով­նիկ­նե­րի, հետևա­բար նաև ե­րիտ­թուր­քե­րի «իթ­թի­հա­տա­կան» կու­սակ­ցու­թյան չի­նով­նի­կու­թյան, իր սրու­թյամբ միա­ժա­մա­նակ ուղղ­ված է հա­յե­րի և հույ­նե­րի դեմ, ստա­նում է լայ­նա­ծա­վալ ազ­գա­յին շարժ­ման բնույթ` ընդ­դեմ ամ­բողջ իմ­պե­րիա­լիս­տա­կան Եվ­րո­պա­յի, ո­րը ձգ­տում է մաս­նա­տել Թուր­քիան»:
Պավ­լո­վի­չի գր­քի լույս ըն­ծայ­ման ժա­մա­նակ Քե­մալ փա­շան ար­դեն Թուր­քիա­յի հե­րոս էր հռ­չա­կել «ե­րիտ­թուր­քե­րի «իթ­թի­հա­տա­կան» կու­սակ­ցու­թյան ղե­կա­վար­նե­րին և ան­դամ­նե­րին» (այդ թվում` Թա­լեա­թին, Էն­վե­րին և Ջե­մա­լին), և, բա­ցի այդ, ինչ­պես հե­ղի­նակն է նշում, «ժո­ղովր­դա­կան շար­ժումն» իր բո­ղոքն է ուղ­ղում, չգի­տես ին­չու, «իր սրու­թյամբ միա­ժա­մա­նակ հա­յե­րի և հույ­նե­րի դեմ», նաև ստա­նա­լով «լայ­նա­ծա­վալ ազ­գա­յին շարժ­ման բնույթ` ընդ­դեմ ամ­բողջ իմ­պե­րիա­լիս­տա­կան Եվ­րո­պա­յի»: Դա բարձր մա­կար­դա­կի դե­մա­գո­գիա է, ո­րը հն­չեց­նում է Ռու­սաս­տա­նի հե­ղա­փո­խա­կան շր­ջա­փու­լի հե­ղի­նա­կա­վոր հրա­պա­րա­կա­խոս, պատ­մա­բան-արևե­լա­գե­տը, ո­րի աշ­խա­տու­թյուն­նե­րը «մեծ ազ­դե­ցու­թյուն են գոր­ծել սո­վե­տա­կան արևե­լա­գետ­նե­րի ա­ռա­ջին սերն­դի ձևա­վոր­ման վրա»: Այս­տեղ է հենց թաքն­ված հե­տա­գա­յում ամ­բողջ հայ ժո­ղովր­դին բա­ցա­սա­բար գնա­հա­տե­լու ա­ռեղծ­վա­ծը:


Այդ պատ­ճա­ռով, եր­կար ժա­մա­նակ, ընդ­հուպ 1965 թվա­կա­նը, Սո­վե­տա­կան Միու­թյու­նում լռու­թյան էր մատն­վում հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան փաս­տը ինչ­պես ե­րիտ­թուր­քե­րի կող­մից` Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում 1915-1918 թթ., այն­պես էլ նոր Թուր­քիա­յում` Մուս­թա­ֆա Քե­մալ Ա­թա­թուր­քի կող­մից` 1918-1923 թթ.:
Հատ­կա­պես այդ պատ­ճա­ռով է, որ Նա­խիջևա­նի և Ղա­րա­բա­ղի հիմ­նախն­դիր­նե­րի, ինչ­պես նաև հայ ժո­ղովր­դի պատ­մու­թյան ցա­վոտ կե­տե­րի մա­սին ԽՍՀՄ-ում բարձ­րա­ձայ­նե­լը ար­գել­ված էր, նե­րա­ռյալ քրեա­կան հե­տապն­դու­մը:
Չէ՞ որ գնա­հա­տա­կա­նը տվել էր արևե­լա­գի­տու­թյան ո­լոր­տի խո­շոր մաս­նա­գետ, տրոց­կիստ-մենշևիկ Պավ­լո­վիչ-Վելտ­մա­նը. «Ի թիվս խո­շոր թա­լան­չի­նե­րի Փոքր Ա­սիա­յում հրա­պա­րակ սո­ղոս­կե­ցին նաև փոք­րիկ ա­վա­զակ­ներ: Այդ­պես, հու­նա­կան ջո­կատ­նե­րի հետ ձեռք ձեռ­քի տված հայ­տն­վե­ցին նաև հայ­կա­կան խմ­բա­վո­րում­ներ, ո­րոնք կազ­մա­վո­րել էին «Մեծ Հա­յաս­տան» ստեղ­ծե­լու մա­սին ե­րա­զող դաշ­նակ­ցա­կան­նե­րը, ո­րը նախ­կին ռու­սա­կան Հա­յաս­տա­նի տա­րած­քից բա­ցի իր սահ­ման­նե­րի մեջ պետք է ընդ­գր­կեր Էրզ­րու­մի, Տրա­պի­զո­նի, Վա­նի, Բիթ­լի­սի վի­լա­յեթ­նե­րը` ելք ու­նե­նա­լով դե­պի Մի­ջերկ­րա­կան ծով` Ա­լեք­սանդ­րե­տից, և Սև ծով` Տրա­պի­զո­նից»:


Բայց Էրզ­րու­մը, Տրա­պի­զո­նը, Վա­նը, Բիթ­լի­սը բուն հայ­կա­կան պատ­մա­կան տա­րածք­ներ են: Այդ մա­սին չէր կա­րող չի­մա­նալ Պավ­լո­վիչ-Վելտ­մա­նը` «պատ­մա­բան-արևե­լա­գե­տը», ո­րը ներդ­րել է «մեծ ա­վանդ սո­վե­տա­կան արևե­լա­գի­տու­թյան զար­գաց­ման մեջ», ու­նե­ցել «ազ­դե­ցու­թյուն սո­վե­տա­կան արևե­լա­գետ­նե­րի ա­ռա­ջին սերն­դի ձևա­վոր­ման գոր­ծում:


Ռու­սա­կան կայս­րու­թյան տա­րած­քում` իր պատ­մա­կան հո­ղե­րի վրա ապ­րող հայ բնակ­չու­թյու­նը, XIX դա­րա­վեր­ջին XX դա­րաս­կզ­բին ա­ռանձ­նա­նում էր մու­սուլ­մա­նա­կան (դեռևս իր հիմ­նա­կան զանգ­վա­ծով էթ­նի­կա­կան հիմ­քի վրա չինք­նա­նույ­նա­կա­նա­ցած) փոք­րա­մաս­նու­թյու­նից իր կրթ­վա­ծու­թյամբ և պե­տու­թյան հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան կյան­քում ու­նե­ցած ակ­տի­վու­թյամբ, ո­րը, բնա­կա­նա­բար, խիստ բա­ցա­սա­բար էր ըն­դուն­վում իշ­խա­նու­թյան կող­մից: Դրա հետ մեկ­տեղ, Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում, նոր վար­չա­կան սահ­ման­նե­րի վե­րա­նայ­ման ժա­մա­նակ, հայ էթ­նո­սի բնա­կեց­րած վայ­րե­րը բաշխ­վում էին այն­պես, որ մու­սուլ­մա­նաբ­նակ գյու­ղերն ու քա­ղաք­նե­րը, ո­րոնք նույ­նա­կա­նաց­նում էին ի­րենց կրո­նա­դա­վա­նա­կան սկզ­բուն­քով, գտն­վեն միևնույն գա­վա­ռում, և օգտ­վում էին իշ­խա­նա­կան կա­ռույց­նե­րի հո­վա­նա­վո­րու­թյու­նից: Նման քա­ղա­քա­կա­նու­թյու­նը` «բա­ժա­նիր և տի­րիր», ցա­րա­կան կա­ռա­վա­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն էր տա­լիս չե­զո­քաց­նե­լու բո­ղո­քի տրա­մադ­րու­թյուն­նե­րը իր հպա­տակ­նե­րի շր­ջա­նում:


1918-1920 թթ., Ան­դր­կով­կա­սյան սեյ­մի կազ­մաց­րու­մից և ե­րիտ­թուր­քե­րի ին­տեր­վեն­ցիա­յից, հատ­կա­պես Շու­շիի հայ բնակ­չու­թյան կո­տո­րա­ծից հե­տո, Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև ա­ռա­ջա­ցան, այս­պես կոչ­ված, «վի­ճե­լի տա­րածք­ներ»: Ադր­բե­ջա­նում և Հա­յաս­տա­նում սո­վե­տա­կան կար­գե­րի հաս­տա­տու­մից հե­տո, ՌԿԿ Կենտ­կո­մի Կով­բյու­րո­յի ո­րոշ­մամբ, 1921 թ. հու­լի­սի 4-ին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) մար­զը միաց­վեց Հայ­կա­կան ՍՍՀ-ին:
Սա­կայն հա­ջորդ օ­րը` հու­լի­սի 5-ին, ադր­բե­ջա­նա­կան կող­մի պնդ­մամբ, հրա­վիր­վեց Կով­բյու­րո­յի նոր նիստ, որ­տեղ, Մոսկ­վա­յին բեն­զի­նի ա­ռա­քու­մը դա­դա­րեց­նե­լու սպառ­նա­լիք­նե­րի և ճնշ­ման տակ, Ն. Նա­րի­մա­նո­վը կոչ ա­րեց վե­րա­նա­յել նա­խորդ օրն ըն­դու­նած ո­րո­շու­մը և վճ­ռել հար­ցը հօ­գուտ Ադր­բե­ջա­նի: 1921 թ. հու­լի­սի 5-ին տե­ղի ու­նե­ցած նիս­տի ար­դյուն­քում ո­րոշ­վեց. «Ել­նե­լով մու­սուլ­ման­նե­րի և հա­յե­րի միջև ազ­գա­յին հաշ­տու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նից (այդ­պես էլ նշ­ված է. «մու­սուլ­ման­նե­րի և հա­յե­րի») և Վե­րին ու Ներ­քին Ղա­րա­բա­ղի տն­տե­սա­կան կա­պից, նրա մշ­տա­կան կա­պից Ադր­բե­ջա­նի հետ, «…Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղը թող­նել Ադր­բե­ջա­նա­կան ՍՍՀ սահ­ման­նե­րում` նրան տրա­մադ­րե­լով մար­զա­յին լայն ինք­նա­վա­րու­թյուն` վար­չա­կան կենտ­րո­նը ինք­նա­վար մար­զի կազ­մում գտն­վող Շու­շի քա­ղա­քում» («Հա­յաս­տան» հան­րա­գի­տա­րան):
Հա­կա­ռակ ազ­գա­յին հար­ցում բոլշևի­կյան կու­սակ­ցու­թյան` «ազ­գի ինք­նո­րոշ­ման, ընդ­հուպ ա­ռանձ­նա­նա­լու ի­րա­վուն­քի» ծրագ­րա­յին սկզ­բուն­քի, երկ­րա­մա­սը մտց­վեց Ադր­բե­ջա­նա­կան ՍՍՀ կազ­մի մեջ` «նավ­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թյան» հիմ­քի վրա: Այդ քայ­լը կա­տար­վեց Թուր­քիա­յի հզոր ճնշ­ման տակ` 1921 թ. մար­տի 16-ի Մոս­կո­վյան պայ­մա­նագ­րից ել­նե­լով:


Այդ ժա­մա­նա­կից ի վեր Հա­յաս­տա­նը բազ­միցս բարձ­րաց­րել է Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի (Ար­ցա­խի) կար­գա­վի­ճա­կի հար­ցը ՍՍՀՄ կու­սակ­ցա­կան և կա­ռա­վա­րա­կան ղե­կա­վա­րու­թյան առջև, բայց խն­դի­րը մնա­ցել է չլուծ­ված: Իսկ Ադր­բե­ջա­նը, իր հեր­թին, ի­րա­կա­նաց­նում էր տար­բեր մի­ջոց­նե­րով հայ­կա­կան էթ­նո­սը Ղա­րա­բա­ղից դուրս մղե­լու քա­ղա­քա­կա­նու­թյուն: Բայց այն, ինչ հա­ջող­վեց ի­րա­գոր­ծել Նա­խիջևա­նում, որն ամ­բող­ջու­թյամբ հա­յա­թափ­վեց (դրան նպաս­տեց նաև 1921 թ. Մոսկ­վա­յի պայ­մա­նագ­րով շա­հած ցա­մա­քա­յին սահ­մա­նի առ­կա­յու­թյու­նը Թուր­քիա­յի հետ), Ղա­րա­բա­ղում այդ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը ձա­խող­վեց Ղա­րա­բա­ղի հա­յե­րի հա­մա­ռու­թյան շնոր­հիվ: Նման «մաք­րա­զեր­ծում» տե­ղի ու­նե­ցավ միայն Շու­շիում, ո­րի սկիզ­բը դրել էր դեռևս թուր­քա­կան բա­նա­կը 1918 թվա­կա­նին` քա­ղա­քա­յին պայ­ման­նե­րում հայ բնակ­չու­թյան հա­մընդ­հա­նուր կո­տո­րա­ծի մի­ջո­ցով, որն անհ­նար էր ի­րա­գոր­ծել ա­նա­ռիկ սա­րե­րում:
XX դա­րա­վեր­ջին-XXI դա­րաս­կզ­բին Նա­խիջևա­նի տա­րած­քում «հա­մայն քա­ղա­քա­կիրթ մարդ­կու­թյան աչ­քի ա­ռաջ», ան­տե­սե­լով ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի վկա­յու­թյուն­ներն ու բո­ղոք­նե­րը, շի­նա­րա­րա­կան տեխ­նի­կա­յի կի­րառ­մամբ ոչն­չաց­վե­ցին պատ­մա­կան հու­շար­ձան­ներ (խաչ­քա­րեր), ո­րոնք վկա­յում էին տվյալ տա­րած­քում բնիկ հայ ազ­գի հի­շո­ղու­թյան առ­կա­յու­թյան մա­սին: Այդ­պես Ադր­բե­ջանն ի­րա­գոր­ծեց «մշա­կու­թա­յին ե­ղեռն», փաստ, ո­րը չդա­տա­պար­տեց ոչ մի պե­տու­թյուն:


Հայ­կա­կան Նա­խիջևա­նի նա­հան­գի ճա­կա­տա­գի­րը ո­րոշ­վել էր 1921 թվա­կա­նի մար­տի 16-ի Մոս­կո­վյան` Ռու­սաս­տա­նի և Թուր­քիա­յի միջև կնք­ված պայ­մա­նագ­րով` ա­ռանց հաշ­վի առ­նե­լու հայ ժո­ղովր­դի շա­հե­րը: Ա­վե­լին, հի­շյալ պայ­մա­նագ­րի XV հոդ­վա­ծում նշ­վում է. «Ռու­սաս­տա­նը պար­տա­վոր­վում է Ան­դր­կով­կա­սյան հան­րա­պե­տու­թյուն­նե­րի նկատ­մամբ դի­մել քայ­լե­րի, որ­պես­զի այդ Հան­րա­պե­տու­թյուն­նե­րի կող­մից Թուր­քիա­յի հետ կնք­վե­լիք պայ­մա­նագ­րե­րում ան­պատ­ճառ ճա­նաչ­վեն սույն Պայ­մա­նագ­րի այն հոդ­ված­նե­րը, ո­րոնք ան­մի­ջա­բար վե­րա­բե­րում են ի­րենց»: Այս­տեղ պար­զո­րոշ առ­կա է Հայ­կա­կան ՍՍՀ-ի նկատ­մամբ, որ­պես պե­տա­կան կա­ռույ­ցի, ճն­շում կի­րա­ռե­լու պար­տադ­րանք:


Այդ առն­չու­թ­յամբ ու­շագ­րավ է նույն պայ­մա­նագ­րի Հոդ­ված 1-ը. «Պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րից յու­րա­քանչ­յու­րը սկզ­բուն­քո­րեն հա­մա­ձայն­վում է չճա­նա­չել ոչ մի հաշ­տու­թ­յան պայ­մա­նա­գիր կամ մի­ջազ­գա­յին որևէ այլ ակ­տեր, ե­թե Պայ­մա­նա­վոր­վող կող­մե­րից մյուսն ու­ժով է հար­կադ­րում ըն­դու­նել այդ­պի­սիք»: Սա­կայն, հայ­տա­րար­ված սկզ­բուն­քին հա­կա­ռակ, Ռու­սաս­տա­նը բա­վա­կա­նա­չափ ջան­քեր գոր­ծադ­րեց, որ Անդր­կով­կա­ս­յան հան­րա­պե­տու­թ­յուն­նե­րը, մաս­նա­վո­րա­պես, Հա­յաս­տա­նը, Թուր­քիա­յի հետ կն­քեն Կար­սի պայ­մա­նագ­րում ա­ռա­ջարկ­ված հա­մա­պա­տաս­խան հոդ­վա­ծը. «Հոդ­ված 5: Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թ­յու­նը և Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի ու Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թ­յուն­նե­րը հա­մա­ձայն են, որ Նա­խիջևա­նի մար­զը, ներ­կա­յիս Պայ­մա­նագ­րի III հա­վել­վա­ծում նշ­ված սահ­ման­նե­րում, կազ­մի ինք­նա­վար տա­րածք Ադր­բե­ջա­նի խնա­մա­տա­րու­թ­յան ներ­քո»: Ի­հար­կե, միան­գա­մայն զար­մա­նա­լի կլի­ներ, ե­թե Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թ­յու­նը չհա­մա­ձայն­եր ա­ռա­ջարկ­ված պայ­մա­նին: Սա­կայն ին­չու՞ «ինք­նա­վար տա­րածք` Ադր­բե­ջա­նի խնա­մա­տա­րու­թ­յան ներ­քո»: Դար­ձ­յալ նշ­մար­վում է տրոց­կիստ-սիո­նիստ Պավ­լո­վիչ-Վելտ­մա­նի չա­րա­գու­շակ կի­սա­դե­մը: Եվ դար­ձ­յալ այս­տեղ գոր­ծում է անգ­լա­մետ «նավ­թա­յին քա­ղա­քա­կա­նու­թ­յու­նը»: Այս­պես, Թեյ­մուր Ա­թաևի տ­վ­յալ­նե­րով. «Այն բա­նից հե­տո, երբ Սո­վե­տա­կան Ռու­սաս­տա­նը հրա­ժար­վեց «հե­ղա­փո­խու­թյան արևել­յան ու­ղուց» և խոս­տա­ցավ Լոն­դո­նին չվ­նա­սել բրի­տա­նա­կան գա­ղու­թա­տի­րա­կան շա­հե­րը Ա­սիա­յում, ի­րա­նա­կան կո­մու­նիստ­նե­րին ի­րենց խնա­մա­կալ­նե­րը կա­րող էին ա­ռա­ջար­կել միայն ներ­կու­սակ­ցա­կան գժ­տու­թ­յուն­նե­րի հար­թեց­ման միջ­նոր­դու­թ­յուն, որ­պի­սիք այդ ժա­մա­նակ փո­թորկ­վում էին ամ­բողջ ու­ժով… Հոկ­տեմ­բե­րի 18-ին բրի­տա­նա­կան մի­նիստր­նե­րի խորհր­դակ­ցու­թ­յու­նը գան­ձա­տան կանց­լե­րից խոր­հուրդ ստա­ցավ չմաս­նակ­ցել Հա­յաս­տա­նի հա­մար ԱԼ (Ազ­գե­րի Լի­գա) ֆի­նան­սա­կան ե­րաշ­խիք­նե­րին: Ա­վե­լին, խորհր­դակ­ցու­թ­յու­նը մեր­ժեց Հա­յաս­տա­նի մուտ­քը կազ­մա­կեր­պու­թ­յուն, չցան­կա­նա­լով լու­ծել նրա անվ­տան­գու­թ­յան հար­ցը… Այդ ըն­թաց­քում բրի­տա­նա­կան մի շարք ֆիր­մա­նե­րի հետ ծնունդ ա­ռան հա­մա­ձայ­նագ­րեր` մի քա­նի հա­ր­յուր ավ­տո­մե­քե­նա Ռու­սաս­տան ա­ռա­քե­լու, ռու­սա­կան շո­գե­քար­շե­րը վե­րա­նո­րո­գե­լու վե­րա­բե­ր­յալ և այլն, իսկ 1920 թվա­կա­նի նույն հոկ­տեմ­բե­րին ստեղծ­վեց անգ­լո-ռու­սա­կան ա­ռա­ջին ՀՁ-ն` Ար­կո­սը («All-Russian Coopperative Society»)… 1920 թ. նո­յեմ­բե­րի 23-ի «Տն­տե­սա­կան և ի­րա­վա­բա­նա­կան կոն­ցե­սիա­նե­րի մա­սին» դեկ­րե­տը նա­խա­տե­սում էր, մաս­նա­վո­րա­պես, «կա­ռա­վա­րու­թ­յան ե­րաշ­խիք­ներ ազ­գայ­նա­ցու­մից, բռնագ­րա­վու­մից, բռ­նա­գան­ձու­մից» և «կոն­ցե­սիոն պայ­մա­նագ­րի միա­կող­մա­նի փո­փո­խու­թ­յան ան­թույ­լատ­րե­լիութ­յուն»: Այդ փաս­տա­թուղ­թը փաս­տո­րեն թույ­լատ­րում էր կա­պի­տա­լիզ­մի շնաձկ­նե­րին հզոր բիզ­նես-հե­տաքրք­րու­թ­յուն­ներ ու­նե­նալ լե­նի­ն­յան Ռու­սաս­տա­նում: Ինչ­պես այդ ա­ռի­թով գրել է Կա­լի­ֆոռ­նիա­յի հա­մալ­սա­րա­նի (Լոս Ան­ջե­լես, ԱՄՆ) տն­տե­սա­գի­տու­թ­յան պրո­ֆե­սոր, Սթան­ֆոր­դի հա­մալ­սա­րա­նի պա­տե­րազմ­նե­րի և հե­ղա­փո­խու­թ­յուն­նե­րի Գու­վե­րի ինս­տի­տու­տի հե­տա­զո­տո­ղը. «Փո­խա­դարձ շա­հի վրա հիմն­ված գոր­ծըն­կե­րու­թ­յուն է հաս­տատ­վում մի­ջազ­գա­յին մե­նաշ­նոր­հա­յին կա­պի­տա­լիզ­մի և մի­ջազ­գա­յին հե­ղա­փո­խա­կան սո­ցիա­լիզ­մի միջև» (զուր չէ, որ ռու­սա­կան զեն­քի և ոս­կու ա­ռա­քում­նե­րը Թուր­քիա մեկ­նար­կե­ցին հատ­կա­պես 1920 թվա­կա­նին): Թեյ­մուր Ա­թաևը, հղում կա­տա­րե­լով Լ. Տրոց­կուն, նշում է նաև. «29 նո­յեմ­բե­րի: Անգ­լիա­կան կա­ռա­վա­րու­թ­յու­նը Լոն­դո­նում սո­վե­տա­կան ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. Կրա­սի­նին է հանձ­նում անգ­լո-սո­վե­տա­կան առևտրա­յին պայ­մա­նագ­րի նա­խա­գի­ծը»:
(շարունակելի)


Ռու­սե­րե­նից թագ­մա­նեց
Դա­վիթ Մկր ՄԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ

Դիտվել է՝ 1833

Մեկնաբանություններ