Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել

Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել
06.12.2019 | 20:11

Սիրիայի հարավ-արևելքում գտնվող ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել, հարձակվողներն անհայտ են, հայտնել է Al-Ikhbariya հեռուստաալիքը: «Անհայտ անձինք հարձակվել են Դեյր Զորի հյուսիս-արևելքում գտնվող Օմարի նավթային աղբյուրի տարածքում անօրինական գտնվող ամերիկյան ռազմակայանի վրա», - հայտնում է հեռուստաալիքը:

Հարձակումը համընկել է ամերիկյան ռազմակայան ռազմական տեխնիկայով բեռնատարների ժամանման հետ: ԱՄՆ-ի զինված ուժերը պատասխանել են հարձակմանը հրետակոծությամբ: «Ամերիկացի զավթիչները պատասխանել են հարձակմանը հրետակոծմամբ և թեթև ձայնային նռնակներով», - ասվում է հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ