Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սենատի կողմից ընդունված բանաձևը ոչ թե օրենք է, այլ՝ հայտարարություն. թուրքագետ

Սենատի կողմից ընդունված բանաձևը ոչ թե օրենք է, այլ՝ հայտարարություն. թուրքագետ
15.12.2019 | 20:11

ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը ոչ թե օրենք է, այլ հայտարարություն, հետևաբար ոչ մի ամերիկացի պաշտոնյա պարտադրված չէ օգտագործել «ցեղասպանություն» բառը կամ հանդես գալ Սենատի ընդունած դիրքորոշման շրջանակներում: Այս բանաձևը ընդունումը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Կոնգրեսի և Դոնալդ Թրամփի միջև կան խորը տարաձայնություններ: «Իրատեսի» հետ զրույցում ասաց թուրքագետ Արգամ Եղիազարյանը:


Նա հիշեցրեց, որ դեռևս նոյեմբերի 13-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումից հետո պարզ էր՝ նախագահները բարիդրացիական հարաբերություններ ունեն: Ավելին՝ սենատոր Լինդսի Գրեհեմը, որն առաջինը Սենատում վետո կիրառեց Հայոց ցեղասպանության բանաձևի վրա, անկեղծացել էր, թե Սպիտակ տունն էր իրեն խնդրել վետո կիրառել, բայց եթե հաջորդ անգամ բանաձևն օրակարգ բերվի, ապա վետո չի կիրառի։

«Թրամփը բազմիցս է հանդես եկել պրոթուրքական դիրքորոշմամբ: Նույնիսկ ամիսներ առաջ, երբ Ս-400-ների գնման համար ԱՄՆ Կոնգրեսը հակաթուրքական պատժամիջոցների մասին բանաձևեր էր ընդունում, Թրամփը չէր աջակցում դրան՝ նշելով, որ այդ ամենի մեղավորն Օբամայի վարչակազմն էր, քանի որ ժամանակին հրաժարվել էին Թուրքիային վաճառել ամերիկյան արտադրության «Պատրիոտ» համակարգերը»,- նշում է մեր զրուցակիցը:
Ինչ վերաբերում է երեկ ընդունված իրավական ուժ չունեցող բանաձևին, ապա ըստ Եղիազարյանի՝ այս ամենը պետք է դիտարկել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների ճգնաժամի շրջանակում: Նշում է՝ Թուրքիայի վերջին մի քանի քայլերը՝ Ռուսաստանից Ս-400-ների գնումը, Միջերկրականի ջրերում ապօրինի հորատման աշխատանքները, Սիրիայի հյուսիս ներխուժելը և այլն, հակաթուրքական պատժամիջոցների հանգեցրեցին, որոնց թվում է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմումը:


«Թուրքամետ դիրքորոշում ունենալն ԱՄՆ-ում այլևս, այսպես ասած, «մոդայիկ» չէ: ԱՄՆ-ում գործող հայկական կառույցները կարողացան ճիշտ ժամանակին օգտվել ստեղծված մթնոլորտից և հետևողական աշխատանքի շնորհիվ ունենք այն, ինչ ունենք: Բայց ասել, որ ԱՄՆ-ն մեր սիրուն աչքերի համար է արել այդ ամենը, ուղղակի ծիծաղելի է: Թուրքիան այժմ թե՛ ԱՄՆ-ից, թե՛ Արևմուտքից և թե՛ անգամ ՆԱՏՕ-ից ինքնություն քաղաքականություն վարելու ուղի է որդեգրել, և ԱՄՆ դժգոհությունն ու այսպիսի քայլերն, այսպես ասած, պատասխանն են Թուրքիայի ընտրած ռազմավարության: Այս բանաձևը չունի Թրամփի ստորագրության կարիքը, հետևաբար այն արդեն ընդունված հայտարարություն-բանաձև է: Խնդիրն այն է, որ Թրամփը, լինելով ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում և ունենալով մեծ լսարան, «Հայոց ցեղասպանության» մասին հայտարարություն անելով կարող է «վարակել» այլ երկրների առաջնորդներին և ոչ միայն»,- ընդգծում է Արգամ Եղիազարյանը:


Ինչ վերաբերում է թուրքական մամուլին ու բարձրաստիճան պաշտոնատար անձանց՝ այս օրերի արձագանքին, ապա թուրքագետը փոխանցում է, որ նրանք ասում են այն, ինչ միշտ են ասել՝ «սա պատմությունը խեղաթյուրող բանաձև է, վնասում է հայ-թուրքական հարաբերություններին, պատմությունը որպես գործիք է օգտագործվում» և այլն:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4077

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ