Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Փնտր­վում է ընդ­դի­մու­թ­յուն

Փնտր­վում է ընդ­դի­մու­թ­յուն
24.01.2020 | 04:18
Իշ­խա­նու­թյու­նը կր­կին հայ­տն­վել է փո­ղո­ցում, ա­ռա­ջի­կա­յում այն է՛լ ա­ռա­վել ցն­ցո­տիա­վոր կդառ­նա, սա­կայն այն վերց­նո­ղը դեռ չկա: Ե­թե ան­կեղծ. կա, սա­կայն դեռ վաղ է, քան­զի իշ­խա­նու­թյու­նը, ա­յո՛, փո­ղո­ցում է (փո­ղո­ցից ե­կավ-ա­րագ հետ դար­ձավ), հո­գե­մաշ է, սա­կայն դեռ լրիվ չի սպառ­վել, ո­րով­հետև գլ­խա­վոր ա­նե­լի­քը` Ղա­րա­բա­ղյան թն­ջու­կը, լուծ­ված չէ:
Բա­նաձևու­մը Ղա­րա­բա­ղյան հար­ցում ա­ռա­վել տե­սա­նե­լի կդառ­նա ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո, սա­կայն այ­սօր ար­դեն իսկ տե­սա­նե­լի է` վերևնե­րը չեն կա­րո­ղա­նում, ներքևնե­րը չե՞ն ու­զում: ՈՒ­զում են։ Ո­րոշ ու­զող­նե­րի մոտ դեռ չի ստաց­վում, կա­րող­ներն էլ դեռ սպա­սում են:
Այս­պի­սով, ով­քե՞ր են հա­մալ­րում «ու­զող­նե­րի» շար­քե­րը: Քա­նի որ Հա­յաս­տա­նում քա­ղա­քա­կան-գա­ղա­փա­րա­կան պայ­քար չկա, նրանց վե­րա­պա­հու­մով ան­վա­նենք ընդ­դի­մա­դիր­ներ և անց­նենք բնու­թագ­րիչ­նե­րին:
Իշ­խա­նա­կան թևե­րում հան­գր­վա­նած ընդ­դի­մու­թյուն։ Սրանք բա­ժան­վում են մի քա­նի մա­սե­րի. սո­րո­սա­կան­ներ, ո­րոնք կա­րող են գե­նե­րաց­վել Ար­ման Բա­բա­ջա­նյա­նի շուր­ջը, սա­կայն վեր­ջինս ան­չափ խո­ցե­լի է մի շարք ա­ռում­նե­րով. խիստ ծայ­րա­հե­ղա­կան մո­դու­լյա­ցի­նե­րի կրող է։ Մո­դե­լա­վոր­ված է, ինչ­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նը՝ բա­ցա­ռա­պես խմ­բա­գիր լի­նե­լու հա­մար։ Նրա­նից քա­ղա­քա­կան գոր­ծիչ չս­տաց­վեց ու չի ստաց­վի։ Այլ բար­ձունք­ներ, ինչ­պես Նի­կո­լի հա­մար, ան­հա­սա­նե­լի են` նոր տրաս­ֆոր­մա­ցիա­նե­րի ան­կա­րո­ղու­թյան պատ­ճա­ռով. նրա ա­ռա­վե­լա­գույ­նը մե­դիա-կայս­րու­թյուն ստեղ­ծելն էր, երբ ա­վե­լի շատ հան­դու­րժո­ղա­կա­նու­թյուն կար լրատ­վա­մի­ջոց­նե­րի նկատ­մամբ, քան «նոր Հա­յաս­տա­նում» է:
Նրա վրա որևէ խա­ղա­քա՞րտ դնել... խե­լա­միտ որևէ մե­կը չի կա­րող, սա­կայն վեր­ջինս կա­րող է կի­րա­ռե­լի լի­նել այ­լոց խա­ղի հա­մա­հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը պահ­պա­նե­լու, նաև` ա­պաբևե­ռաց­նե­լու հա­մար: Կերտ­ված­քով լի­նե­լով չմիաս­նա­վո­րող տե­սակ` նրա վազ­քը դեպ «գա­հա­թոռ» կա­վարտ­վի ճամ­փի կե­սին: Մա­նա­վանդ որ, հա­յոց հա­մար ան­չափ կարևոր մարդ­կա­յին տե­սա­կի ա­ռու­մով սույն պեր­սո­նը ա­մենևին «մր­ցակ­ցա­յին» չէ` ան­գամ իր շր­ջա­պա­տի հա­մար: Այ­նու­հան­դերձ, «սպի­տա­կե­ղե­նի լվաց­ման» գոր­ծա­ռու­թյու­նը նա դեռ կշա­րու­նա­կի` մինչև իշ­խա­նու­թյան հետևում ե­ղող «բաք-օ­ֆիս­նե­րը» բուն խա­ղա­ցո­ղին աս­պա­րեզ կի­ջեց­նեն:
Իշ­խա­նա­կան հա­ջորդ թեկ­նա­ծուն «գորշ կար­դի­նալ» Տիգ­րան Ա­վի­նյանն է. մինչև վերջ իր կար­մա­յա­կան պա­րույ­րի բաց­վածք­նե­րը չբա­ցա­հայ­տած կար­դի­նա­լը շատ ա­րագ, թի­մա­կից­նե­րից ա­ռա­ջինն զգաց օ­դում փոխ­վող հար­աբե­րակ­ցու­թյան հո­տը, շատ նր­բա­գեղ սկ­սեց վե­րա­դա­սա­վոր­վել: Հե­ղա­փո­խու­թյան օր­թո­դոքս, միա­գիծ «ա­ռա­ջա­մար­տիկ­նե­րից» քիչ-քիչ ա­ռանձ­նա­նա­լով, նա սկ­սեց այլևս չցց­վել, նույն­քան նր­բա­գեղ հե­ռա­նալ հե­ղա­փո­խու­թյան «հա­խուռն, ա­ռաջ­նա­յի­նը երկ­րոր­դա­կա­նից չտար­բե­րող» լի­դեր Փա­շի­նյա­նից, ո­րով­հետև ա­մե­նից լավ, թերևս, ինքն էր տես­նում` ինչն ին­չոց է և ին­չի կա­րող հան­գեց­նել այն ար­կա­ծախ­նդ­րու­թյու­նը, ո­րի մեջ հայ­տն­վել է այ­սօր ի­րենց իշ­խա­նու­թյու­նը։ ՈՒս­տի և ի տար­բե­րու­թյուն Ար­թուր Վա­նե­ցյա­նի, նա ոչ թե կոչ ա­րեց Փա­շի­նյա­նին` «կանգ առ­նել», այլ ին­քը կանգ ա­ռավ… ու հի­մա շա­րում է իր փազ­լը` հույս փայ­փա­յե­լով, որ հե­ղա­փո­խությու­նը փր­կե­լու ա­մե­նաար­դյու­նա­վետ մո­դու­լյա­ցիան` սա­հուն, ներ­սից իշ­խա­նու­թյան փո­փո­խու­թյան տար­բե­րակն է ըն­դու­նե­լի` շա­տե­րի, այդ թվում` արտ­քա­ղա­քա­կան խա­ղա­ցող­նե­րի հա­մար, ո­րոնք չեն կա­րող ներդ­րած այդ­քան մեծ ջան­քե­րը հենց այն­պես մս­խել:
Իշ­խա­նա­կան «սա­հուն» փո­փո­խու­թյան հնա­րա­վոր վար­կա­ծի դեպ­քում Ա­վի­նյա­նի հուժ­կու, գրե­թե ան­թե­րի մր­ցա­կի­ցը ոչ ան­հայտ, վա­նա­ձոր­ցի Էդ­մոնն է: Նախ ար­ձա­նագ­րենք` ա­մե­րի­կա­նե­րում ակ­տիվ ֆռֆ­ռա­ցող` Թու­մա­նյա­նի հայ­րե­նա­կից նյու-Գի­քո­րը, ո­րը նաև ու­նի ան­չափ նշա­նա­յին` եվ­րո­պա­կան ա­նուն` Էդ­մոն, ո­րին ևս «ղար­կել էին քա­ղաք մարդ դառ­նա­լու», ստա­նա­լու եվ­րո­պա­կան կր­թու­թյուն, կա­պեր, ցայս հաղ­թող տե­սակ է, որ­քան էլ պա­րա­դոք­սալ, ան­գամ` մի քիչ էլ ծի­ծա­ղե­լի լի­նի: Տե­սեք նրա «ձեռ­նա­մար­տը» սիրուն տղա, «բոյ-բուսաթով» Վիկ­տոր Դալ­լա­քյա­նի հետ։ Հե­տո «Ել­քում» նրա «օր­թախ» կար­գա­վի­ճա­կը, իսկ բարձ­րակետը` այս պառ­լա­մեն­տում եր­րորդ ուժ լի­նելն ու ան­հայտ ծագ­ման մի դյու­ժին պատ­գա­մա­վոր­ներ իր հետ ա­թոռ­նե­րին «դնելն» էր:
Ին­չու՞: Լավ «պրոեկտ» է. բազ­մա­կող­մա­նի ու դեռ կի­րա­ռե­լի: Ճիշտ է` վեր­ջին շր­ջա­նում նրա շար­ժի­չը սկ­սել է փոքր-ինչ «փռշ­տալ» ու խա­փան­վել, սա­կայն ա­մեն ան­գամ մի ան­տե­սա­նե­լի, կամ` ին­չու, խիստ տե­սա­նե­լի ձեռք` է­լեկտ­րա­շո­կով, նրան նոր «հրում» է տա­լիս, ա­ռաջ մղում:
Վեր­ջի­նը նա­խորդ օ­րը պառ­լա­մեն­տում տե­ղի ու­նե­ցած «վե­րա­դա­սա­վո­րու­թյուն­ներն» էին, երբ «Իմ քայ­լը»` սո­րո­սա­կան­նե­րով հան­դերձ վե­րա­դա­սա­վոր­վեց Ար­ման Բա­բա­ջա­յա­նի և ԲՀԿ-ի «ձեռ­նա­մար­տի» շուրջ: Ա­րա­րատ Միր­զո­յանն անզ­գու­շու­թյուն ու­նե­ցավ կարևո­րե­լու ԲՀԿ չորս պատ­գա­մա­վոր­նե­րի` կար­գա­պա­հա­կան տույ­ժի են­թար­կե­լով նրանց, ԲՀԿ-ն դարձ­նե­լով միակ, անն­ման, դա­սա­կան ընդ­դի­մու­թյուն։ Մի քա­նի օ­րով «կո­րած» Փա­շի­նյա­նը «գո­ռաց»՝ «отставить!». հա­ջորդ օ­րը Ա­րա­րատ Միր­զո­յա­նը կար­գա­պա­հա­կան տույժ նշա­նա­կեց Էդ­մո­նի նկատ­մամբ` հաս­կաց­նե­լով, որ ընդ­դի­մա­դիր Խա­չի­կյա­նը նա է և միա՛յն նա:
(շա­րու­նա­կե­լի)
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 3718

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ