Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երբ ցա­մա­քի սր­բու­թ­յան և ար­դա­րու­թ­յան աղ­բ­յու­րը, այն­ժամ Տե­րը կդա­դա­րեց­նի այս աշ­խար­հի գո­յութ­յու­նը

Երբ ցա­մա­քի սր­բու­թ­յան և ար­դա­րու­թ­յան աղ­բ­յու­րը, այն­ժամ Տե­րը կդա­դա­րեց­նի այս աշ­խար­հի գո­յութ­յու­նը
14.02.2020 | 00:07
Այս երկ­րա­վոր կյան­քը մեզ տր­ված է ոչ թե նրա հա­մար, որ ապ­րենք մեր հա­ճույ­քի հա­մար և ինչ­պես մենք ենք ցան­կա­նում, այլ որ­պես­զի աշ­խա­տենք, Աստ­ծուն հա­ճե­լի լի­նենք և բե­րենք այն պտուղ­նե­րը, որ Նա է մեզ­նից ակն­կա­լում:
Այս պարզ ճշ­մար­տու­թյու­նը ար­տա­հայ­տում է Ա­վե­տա­րա­նա­կան ա­ռա­կը անպ­տուղ թզե­նու մա­սին:
Մի մարդ խա­ղո­ղի այ­գի ու­ներ, որ­տեղ տն­կած էր նաև մի թզե­նի: Թզե­նին պտուղ չտ­վեց մի քա­նի տա­րի շա­րու­նակ: Եվ տան­տերն ա­սաց այ­գե­պա­նին. «Կտ­րի՛ր այն, ին­չու՞ ի­զուր տեղ է զբա­ղեց­նում»: Սա­կայն այ­գե­պա­նը սի­րում էր իր ծա­ռե­րը և սկ­սում է հա­մո­զել տան­տի­րո­ջը. «Համ­բե­րիր ևս մեկ տա­րի, ես հո­ղը կփխ­րեց­նեմ ու կպա­րար­տաց­նեմ, և կտես­նենք. կա­րող է սրա­նից հե­տո պտուղ բե­րի: Իսկ ե­թե ոչ, մեկ տա­րուց կկտ­րես այն»:
Այս ա­ռա­կը ու­նի մի քա­նի ի­մաստ­ներ: ՈՒղ­ղա­կի ա­վե­տա­րա­նա­կան ի­մաս­տով այն վե­րա­բե­րում է իս­րա­յել­ցի ժո­ղովր­դին, ո­րը ներ­կա­յաց­ված է այս­տեղ թզե­նու տես­քով: Սա­կայն այն կա­րող է ու­նե­նալ նաև այլ մեկ­նա­բա­նու­թյուն, ո­րի հա­մա­ձայն խա­ղո­ղի այ­գին Քրիս­տո­սի Ե­կե­ղե­ցին է, իսկ թզե­նին` ե­կե­ղե­ցու յու­րա­քան­չյուր ան­դա­մը, յու­րա­քան­չյուր քրիս­տո­նյան: Այ­գու տե­րը Հայր Աստ­վածն է: Այ­գե­պա­նը Քրիս­տոսն է: Այս­պի­սով, այս ա­ռա­կը մեզ է վե­րա­բե­րում: Մեզ­նից յու­րա­քան­չյու­րը Աստ­ծո այ­գում` ե­կե­ղե­ցում, տնկ­ված թզե­նի է: Ինչ­պես որ ծա­ռից պա­հանջ­վում է պտուղ­ներ տալ տի­րո­ջը, այդ­պես էլ մեզ­նից Տե­րը սպա­սում է, որ բե­րենք Նրան այն պտուղ­նե­րը, ո­րի հա­մար Նա մեզ ստեղ­ծեց և բե­րեց Իր ե­կե­ղե­ցու մեջ: Պտուղ­նե­րի տակ պետք է հաս­կա­նալ քրիս­տո­նեա­կան ա­ռա­քի­նու­թյուն­նե­րը. սեր Աստ­ծո և մարդ­կանց հան­դեպ, գթասր­տու­թյուն, հե­զու­թյուն, խո­նար­հու­թյուն, մե­ծա­հո­գու­թյուն, ա­րիու­թյուն, ա­ռա­տա­ձեռ­նու­թյուն:
Ե­թե մենք բե­րում ենք այս պտուղ­նե­րը, ա­պա Տերն ու­րա­խա­նում է մեզ հա­մար, ինչ­պես այ­գու տե­րը` նա­յե­լով գե­ղե­ցիկ պտուղ­նե­րով ծածկ­ված ծա­ռե­րին: Աստ­ված շատ ո­ղոր­մած Տեր է, Նա պատ­րաստ է համ­բե­րե­լու և սպա­սե­լու, ան­գամ, ե­թե մենք շատ քիչ պտուղ­ներ ենք բե­րում: Բայց, երբ քրիս­տո­նյան ընդ­հան­րա­պես դա­դա­րում է բե­րել բա­րի գոր­ծե­րի պտուղ­ներ, այլ միայն չա­րի փշեր է ծլեց­նում, այն­ժամ Հայր Աստ­ված ա­սում է Իր Որ­դուն` Քրիս­տո­սին. «Ին­չու՞ է այս մար­դը ի­զուր տեղ զբա­ղեց­նում երկ­րի վրա և ե­կե­ղե­ցում, ա­վե­լի լավ չէ՞ այդ տե­ղը ա­զա­տել ու­րի­շի հա­մար, ով ա­վե­լի պտ­ղա­բեր կլի­նի»: Սա­կայն Տե­րը` Քրիս­տոս, Ով մար­դա­ցավ և մե­ռավ մարդ­կանց փր­կե­լու հա­մար, միշտ բա­րե­խո­սում է նրանց հա­մար Իր երկ­նա­վոր Հոր առջև և Իր գթասր­տու­թյամբ, կար­ծես, կա­սեց­նում է Նրա ար­դա­րա­դա­տու­թյու­նը: Նա հա­մո­զում է Հո­րը մի քիչ էլ սպա­սել, մինչև Ին­քը ս­տեղ­ծի բո­լոր պայ­ման­նե­րը, որ­պես­զի մար­դը ուղղ­վի և սկ­սի պտուղ­ներ տալ: Քրիս­տո­սի բա­րու­թյունն ու հո­գա­տա­րու­թյու­նը երևում են ա­ռա­կի այն դր­վա­գում, երբ այ­գե­պա­նը ցան­կա­նում էր պա­րար­տաց­նել հո­ղը թզե­նու հա­մար: Ո­րով­հետև արևե­լյան եր­կր­նե­րում թզե­նի­նե­րը սո­վո­րա­բար չեն պա­րար­տաց­նում, թզե­նի­ներն ա­ճում են ինք­նըս­տին­քյան, նույ­նիսկ ճամ­փեզ­րե­րին: Իսկ ե­թե այ­գե­պանն ու­զում էր այն պա­րար­տաց­նել, նշա­նա­կում է, որ նա իս­կա­պես սի­րում էր և խղ­ճում այդ անպ­տուղ ծա­ռին, այն­պես, որ պատ­րաստ էր ա­նե­լու նրա հա­մար այն, ինչ որ սո­վո­րա­բար ոչ մե­կը չի ա­նում: Այդ­պես էլ վար­վում է Քրիս­տոս: Նա պատ­րաստ է ստեղ­ծե­լու մար­դու հա­մար հոգևոր աճ­ման բո­լոր պայ­ման­նե­րը, միայն թե մար­դը դար­ձի գա և պտուղ­ներ բե­րի: Ե­թե դրա­նից հե­տո էլ նա չի ուղղ­վում և ոչ մի հույս ար­դեն չկա, որ կփոխ­վի դե­պի լա­վը, այն­ժամ նրան, որ­պես անպ­տուղ ծա­ռի, սպառ­նում է կտ­րե­լը և կրա­կը նե­տե­լը:
Կա այս ա­ռա­կի ամ­բողջ մարդ­կու­թյա­նը վե­րա­բե­րող ևս մի մեկ­նա­բա­նու­թյուն, ո­րի հա­մա­ձայն, խա­ղո­ղի այ­գին ամ­բողջ աշ­խարհն է, տան­տե­րը Հայր Աստ­վածն է, այ­գե­պա­նը` Քրիս­տոս: Ինչ­պես ա­մեն մարդ ան­հատ, այդ­պես էլ ողջ մարդ­կու­թյու­նը պի­տի այն պտուղ­նե­րը բե­րի Աստ­ծուն, ո­րոնք Նա է սպա­սում մարդ­կան­ցից` ար­դա­րու­թյան և սր­բու­թյան պտուղ­ներ: Քա­նի դեռ աշ­խար­հը ծնում է սր­բե­րին, այն կան­գուն է մնա­լու: Բայց երբ մարդ­կու­թյան մեջ ցա­մա­քի սր­բու­թյան և ար­դա­րու­թյան աղ­բյու­րը, այն­ժամ Տե­րը կդա­դա­րեց­նի այս աշ­խար­հի գո­յու­թյու­նը, քա­նի որ այն ար­դեն չի բե­րե­լու բա­րի պտուղ­ներ, այլ միայն չա­րի­քի բազ­մաց­ման է ծա­ռա­յե­լու:
Եվ այս­պես, եղ­բայր­նե՛ր և քույ­րե՛ր, մեր երկ­րա­վոր կյան­քի ժա­մա­նա­կը տր­ված է նրա հա­մար, որ մենք Աստ­ծուն բե­րենք ար­դա­րու­թյան և քրիս­տո­նեա­կան կա­տա­րե­լու­թյան պտուղ­ներ: Այս նպա­տա­կը մենք միշտ պետք է մեր աչ­քի ա­ռաջ ու­նե­նանք և հա­նուն դրա ջանք թա­փենք: ՈՒ­րա­խաց­նենք դրա­նով մեր Տի­րո­ջը, ա­նենք ա­մեն բան Նրան հա­ճե­լի լի­նե­լու հա­մար, բե­րենք Նրան պտուղ­ներ ա­ռա­քի­նի կյան­քի: Եվ այն­ժամ Տե­րը մեզ էլ կդարձ­նի մաս­նա­կից հա­վի­տե­նա­կան ե­րա­նու­թյան, այն­ժամ և մենք, Ա­վե­տա­րա­նի խոս­քի հա­մա­ձայն, կմտ­նենք Տի­րոջ ու­րա­խու­թյան մեջ, ո­րը վախ­ճան չու­նի: Ա­մեն:
Թարգ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից` տեր Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ
Դիտվել է՝ 2101

Մեկնաբանություններ