Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սաթիկ Սեյրանյան. Լրատվամիջոցները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, ժամանակին ասուլիսներ են արել, հոդվածներ են գրել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի

Սաթիկ Սեյրանյան. Լրատվամիջոցները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, ժամանակին ասուլիսներ են արել, հոդվածներ են գրել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի
17.02.2020 | 23:42

Այն լրատվամիջոցները, որոնց նկատմամբ այսօր քայլեր են ձեռնարկվում, ժամանակին ասուլիսներ, ակցիաներ են արել, հոդվածներ են գրել ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի՝ նույն Աննա Հակոբյանի հորդորով ու խնդրանքով: Սա պետք է հիշեն, իշխանությունը հավերժ չէ ու ցանկացած պահի կարող է փոխվել՝ Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Մամուլի հետհեղափոխական մարտահրավերները. սպասելիքներ և անելիքներ» թեմայով քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե պնդումներ կան, որ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը խմբագրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը, և այդ դեպքում ինչո՞ւ ներկա չէր քննարկմանը:


Սեյրանյանն ընդգծեց նաև, որ հստակ չէ, որ Հակոբյանն է խմբագրում, բացի այդ՝ քննարկումը բաց է եղել: Անդրադառնալով դիտարկմանը, թե իշխանությունները հաճախ հղում են անում միջազգային որոշ կառույցների ուսումնասիրություններին և նշում, թե ՀՀ-ում լրատվամիջոցները երբեք այսքան ազատ չեն եղել, մինչդեռ այս քննարկմանը լրատվամիջոցների ներկայացուցիչները հիմնականում հակառակ պնդումներն էին անում, Սեյրանյանն արձագանքեց. «Մենք հասկացանք, որ խնդիրների մասին պետք է բարձրաձայնել, որովհետև այստեղ ներկայացված միջազգային կազմակերպություններն ունեն իրնեց քաղաքական և այլ շահեր, և դրանից կախված՝ կարող են տեսնել կամ նայել ու չտեսնել մեդիայում տեղի ունեցող խնդրահարույց գործընթացները: Պետք է բարձրաձայնենք, որովհետև ես տեսնում եմ, որ ուղղորդված և միակողմանի սելեկտիվ ինֆորմացիա է տրվում միջազգային այդ կազմակերպություններին, որոնք զեկույցներ են կազմում»: Նրա խոսքով՝ իշխանությունները մտահոգված են, որովհետև տիրապետում են իրական տվյալներին, թե որ հեռուստաընկերություններն են ամենաշատը դիտվում, որ լրատվամիջոցներն են ամենաշատն ընթերցվում, տեսնում են՝ որն է հասարակության պահանջը: «Իմ տվյալներով՝ «Իմ քայլը» խմբակցությունում մեդիահարցերով կուռացիան դրված է իմքայլական պատգամավորի վրա, լրագրության ոլորտում չգիտեմ ինչքան կայացած մեկի, որը նախաձեռնություններով է հանդես գալիս. նախաձեռնություններ, որոնք այս տեմպի տակ կարող ենք բաց թողնել, բայց հետո մեր գլխին լուրջ մահակ են լինելու, մեր գործունեությանը խանգարելու են»,-ասաց նա՝ նշելով, թե պետք է բարձր խոսել այն խնդրահարույց օրենսդրական նախաձեռնությունների դեմ, որոնք արդեն ուրվագծվում են:


Ժուռնալիստների միության նախագահն ընդգծեց նաև՝ հասարակությունը պետք է հասկանա, որ մամուլի խնդիրները միայն մամուլի խնդիրներ չեն. յուրաքանչյուր քաղաքացու համար կարևորագույն խնդիրներ են՝ արտահայտվելու, խոսքի ազատության:
Սեյրանյանը նշեց նաև, թե իշխանությունները որոշակի գործողություններ անում են նաև Ժուռնալիստների միության նկատմամբ՝ «Օրինակ՝ Ժուռանիլստների միության տարածքներից մեկի հարցով դատավարությունը տեղափոխել են 2021 թ.՝ դիտավորյալ, որովհետև գիտեն, որ ֆինանսական լուրջ վնաս են հասցնում միությանը»,-ասաց նա:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ