Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էրդողանը վերջին զգուշացումն է անում Սիրիային

Էրդողանը վերջին զգուշացումն է անում Սիրիային
19.02.2020 | 23:18

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն այսօր հայտարարել է, թե Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինված ուժերի գործողության մեկնարկը ժամանակի հարց է, եթե սիրիական բանակը առաջիկա օրերին չհեռանա այդ տարածքներից:


Նա նշել է, որ Անկարան սեփական գործողությունների պլան է մշակել, նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են: Էրդողանը հայտարարել է, թե վերջին զգուշացումն է անում: Նրա գնահատականով՝ Ռուսաստանի հետ բանակցությունները Անկարայի համար ցանկալի արդյունքներ չեն տվել: Բայց Թուրքիան ու սիրիական ընդդիմությունը վճռական են Իդլիբում անվտանգության գոտի ձևավորելու հարցում:

Դիտվել է՝ 1238

Մեկնաբանություններ