Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության հայտարարությանը

Կրեմլն արձագանքել է Էրդողանի՝ Իդլիբում գործողություն սկսելու պատրաստակամության հայտարարությանը
19.02.2020 | 23:22

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Սիրիայի դեմ Թուրքիայի հնարավոր գործողությունն անվանել է «ամենավատ սցենարն Իդլիբում, եթե անցկացվի այդ երկրի օրինական իշխանությունների և զինված ուժերի դեմ»:


«Եկեք եզրակացություններ չանենք՝ ելնելով ամենավատ սցենարներից»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչպես կարձագանքի Ռուսաստանը, եթե Էրդողանը ռազմական գործողություններ սկսի Սիրիայի տարածքում: Կրեմլի ներկայացուցիչը ավելացրել է, որ «եթե խոսքը վերաբերում է օրինական իշխանությունների և Սիրիայի զինված ուժերի նկատմամբ գործողություն անցկացնելուն, դա, իհարկե, դեպքերի զարգացման վատագույն տարբերակն է»:
Նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Ռուսաստանը կշարունակի շփումները թուրքական կողմի հետ, որպեսզի թույլ չտա, որ իրավիճակը Իդլիբում գնա դեպի ճգնաժամ:
Պատասխանելով հարցին՝ Մոսկվան բավարարվա՞ծ է Սիրիայի հարցում Թուրքիայի հետ վերջին պայմանավորվածություններով, Պեսկովը նշել է. «Մենք բավարարված էինք այն պայմանավորվածություններով, որոնք ձեռք են բերվել ավելի քան մեկ տարի առաջ Սոչիում, և դա փոխադարձ բավարարվածություն էր: Բայց մենք դադարեցինք բավարարված լինել, երբ Իդլիբի տարածքից զինյալների և ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումներ սկսվեցին Սիրիայի զինված ուժերի և ռուսական ռազմական օբյեկտների նկատմամբ: Դրանով մեր բավարարվածությունը վերջացավ»: Պեսկովը ևս մեկ անգամ ընդգծել է, որ «թուրքական կողմի հետ շփումները կշարունակվեն ամենատարբեր մակարդակներով»:

Դիտվել է՝ 885

Մեկնաբանություններ