Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի երեխաների

Արմեն Սարգսյանը գրքեր է նվիրել տարբեր մարզերի երեխաների
19.02.2020 | 23:24

Փետրվարի 19-ին՝ Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Հայաստանում նշվում է որպես գիրք նվիրելու օր: Օրվա խորհրդին համահունչ՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր գրքեր է նվիրել տարբեր մարզերի 118 երեխաների՝ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնքի, Արարատի մարզի Սուրենավան համայնքում բնակվող Հովսեփյանների բազմազավակ ընտանիքին, Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում բնակվող Կարապետյան բազմազավակ ընտանիքի երեխաներին, որոնց այցելել էր անցած տարվա դեկտեմբերին, «Շալե Գյումրի» կենտրոնի շահառու երեխաներին, որոնց հանդիպել էր Գյումրի այցի ընթացքում, ինչպես նաև Հայ օգնության ֆոնդի երեխաների աջակցության կենտրոնին:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ