Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Գլխա­վոր ինտ­րիգ­նե­րը դեռ առջևում են

Գլխա­վոր ինտ­րիգ­նե­րը դեռ առջևում են
06.03.2020 | 01:11
Այն‚ որ գրե­թե նույն ժա­մա­նա­կաշր­ջա­նում ե­րեք ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­ներ են կա­յա­նա­լու Հա­յաս­տա­նում և Ար­ցա­խում‚ մի վայ­րում՝ սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վե‚ մյու­սում՝ եր­կու հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներ՝ նա­խա­գա­հա­կան և խոր­հր­դա­րա­նա­կան‚ վեր­լու­ծա­կան շր­ջա­նակ­նե­րին հիմք է տա­լիս են­թադ­րե­լու‚ որ դա Հա­յաս­տա­նին ռե­սուրս­նե­րի սա­կա­վու­թյան պատ­ճա­ռով հնա­րա­վո­րու­թյուն չի տա մի­ջամ­տե­լու ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին։ Փոր­ձա­գետ­նե­րից ո­մանք նշում են‚ որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի աշ­խա­տաո­ճը հու­շում է‚ որ վեր­ջին­ներս‚ բո­լոր ու­ժե­րը հա­մախմ­բե­լով‚ մի կերպ կա­րո­ղա­նում են գո­նե մի խն­դիր լու­ծել‚ այն էլ հարց է` կա­րո­ղա­նու՞մ են‚ թե՞ ոչ։ ՀՀ ղե­կա­վա­րու­թյան նման ըն­դու­նա­կու­թյուն­նե­րի ու կա­րո­ղու­թյուն­նե­րի պա­րա­գա­յում փոքր-ինչ կաս­կա­ծե­լի է՝ վեր­ջին­ներս ար­դյոք կկա­րո­ղա­նա՞ն միա­ժա­մա­նակ մի քա­նի ուղ­ղու­թյամբ աշ­խա­տել‚ այն էլ այն­պի­սի գոր­ծըն­թաց­նե­րում‚ ինչ­պի­սին ընտ­րու­թյուն­ներն են։
Գու­ցե այս ա­մե­նում ինչ-որ դրա­կան բան կա‚ քա­նի որ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րի ուղ­ղա­կի մի­ջամ­տու­թյունն ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րին ոչ թե կա­յու­նաց­նող գոր­ծոն կա­րող է լի­նել այդ երկ­րի ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րում‚ այլ է՛լ ա­վե­լի կլա­րի ու նյար­դա­յին ի­րա­վի­ճակ կս­տեղ­ծի։ Չի բա­ցառ­վում‚ որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­ներն Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը նույն­պես ո­րո­շեն տե­ղա­վո­րել ի­րենց հո­գե­հա­րա­զատ սև-սպի­տա­կի սխե­մա­յի մեջ։
Ինչևէ‚ Հա­յաս­տա­նում հան­րաք­վեի քա­րո­զար­շա­վը‚ ինչ­պես տես­նում ենք‚ ա­ռայժմ շատ թույլ փու­լում է գտն­վում՝ պայ­մա­նա­վոր­ված կո­րո­նա­վի­րու­սի հետ ստեղծ­ված աղ­մու­կով։ Սա­կայն Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րին դա կար­ծես թե չի վե­րա­բե­րում։ Այս­տեղ քա­րո­զար­շա­վը շատ ակ­տիվ ըն­թաց­քի մեջ է։ Եվ ար­դեն իսկ ո­րո­շա­կի եզ­րա­կա­ցու­թյուն­ներ‚ կան­խա­տե­սում­ներ են ար­վում ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րի վե­րա­բե­րյալ։
Վեր­լու­ծա­բան­ներն ու­շադ­րու­թյուն են հրա­վի­րում այն փաս­տի վրա‚ որ նույն օ­րը՝ մար­տի 31-ին‚ Ար­ցա­խում կա­յա­նա­լու են եր­կու հա­մա­պե­տա­կան ընտ­րու­թյուն­ներ‚ ին­չը նշա­նա­կում է՝ բա­վա­կա­նին մեծ մարդ­կա­յին‚ կազ­մա­կերպ­չա­կան‚ ֆի­նան­սա­կան և ին­տե­լեկ­տուալ ռե­սուրս­ներ են ներգ­րավ­ված լի­նե­լու ընտ­րա­կան պրո­ցես­նե­րում։ Բա­ցի այդ‚ քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն է ստեղծ­վում‚ ընդ ո­րում‚ ոչ միայն երևա­ցող‚ այլև խոր­քա­յին՝ քա­ղա­քա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ‚ այդ թվում՝ ստ­վե­րա­յին‚ ո­րոնք կա­րող են մի­մյանց շաղ­կա­պել այս կամ այն ու­ժի վար­քա­գի­ծը թե՛ նա­խա­գա­հա­կան‚ թե՛ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում։ Կարճ ա­սած‚ կա­րող են լի­նել պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ «ես՝ քեզ‚ դու՝ ինձ» սկզ­բուն­քով։ Հնա­րա­վոր է նաև ձեռք բեր­վեն պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րի հե­տա­գա կոն­ֆի­գու­րա­ցիա­յի շուրջ։
Ինչ վե­րա­բե­րում է բուն ընտ­րա­կան գոր­ծըն­թաց­նե­րին‚ ա­պա ա­ռայժմ ա­մեն ինչ հա­մե­մա­տա­բար հան­գիստ հու­նով է գնում։ Ի­հար­կե‚ փոքր չա­րաճ­ճիու­թյուն­ներ՝ պաս­տառ­ներ պո­կե­լու‚ ա­հա­բե­կե­լու մա­կար­դա­կով‚ տեղ գտ­նում են նա­խընտ­րա­կան գոր­ծըն­թա­ցում‚ սա­կայն դա ընդ­հա­նուր առ­մամբ տե­ղա­վոր­վում է փոքր մեղ­քե­րի շր­ջա­նակ­նե­րում։ 14 թեկ­նա­ծու ա­ռա­ջադր­ված է Ար­ցա­խի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րում և 12 քա­ղա­քա­կան ուժ՝ կու­սակ­ցու­թյուն և դա­շինք‚ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րում։ Ա­ռայժմ կար­ծես թե յու­րա­քան­չյուրն իր խոսքն է ա­սում‚ իր տես­լա­կանն է ներ­կա­յաց­նում‚ և ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ ու­շադ­րու­թյամբ հետևում է հնա­րա­վոր մր­ցա­կից­նե­րի վար­քագ­ծին։ Սա­կայն սա‚ ըստ փոր­ձա­գետ­նե­րի‚ դեռ սկիզբն է‚ և չի բա­ցառ­վում‚ որ միջ­նա­խա­ղում ու վերջ­նա­խա­ղում գոր­ծի կդր­վեն նաև ա­վե­լի կոշտ գոր­ծի­քա­կազ­մեր՝ սև PR-ի‚ կոմպ­րո­մատ­նե­րի տես­քով։ Ընտ­րու­թյուն­նե­րում ներգ­րավ­ված են տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռակ‚ ան­գամ քա­ղա­քակր­թա­կան‚ ար­ժե­հա­մա­կար­գա­յին տար­բեր աս­տի­ճան­նե­րում գտն­վող քա­ղա­քա­կան ու­ժեր։
Ին­չի՞ մա­սին է հու­շում ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի քա­րո­զար­շա­վի սկիզ­բը։ Շա­տե­րի կան­խա­տես­մամբ՝ Ար­ցա­խի նա­խա­գա­հի պաշ­տո­նին հա­վակ­նող չորս հիմ­նա­կան թեկ­նա­ծու կա՝ Ար­ցա­խի նախ­կին պետ­նա­խա­րար Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը‚ գոր­ծող արտ­գործ­նա­խա­րար Մա­սիս Մա­յի­լյա­նը‚ ԱԺ նա­խա­գահ Ա­շոտ Ղու­լյա­նը և Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի նախ­կին ղե­կա­վար‚ գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը։ Ինչ վե­րա­բե­րում է մյուս­նե­րին‚ ա­պա բա­ցա­ռու­թյամբ Հայ հե­ղա­փո­խա­կան դաշ­նակ­ցու­թյան ներ­կա­յա­ցուց­չի՝ Դա­վիթ Իշ­խա­նյա­նի‚ յու­րա­քան­չյուրն իր անձ­նա­կան խն­դիրն է լու­ծում։ Շա­տե­րի կար­ծի­քով՝ կան նաև ար­բա­նյակ թեկ­նա­ծու­ներ‚ ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցող ար­բա­նյակ քա­ղա­քա­կան ու­ժեր‚ ո­րոնք հիմ­նա­կա­նում ա­ռա­ջադր­վել են‚ որ­պես­զի այս կամ այն թեկ­նա­ծուի կամ քա­ղա­քա­կան ու­ժի ձայ­նե­րը փո­շիաց­նեն կամ հան­դես գան որ­պես մյուս թեկ­նա­ծու­նե­րի նկատ­մամբ կոմպ­րո­մատ­ներ սփ­ռող­ներ։
Ե­թե նա­խընտ­րե­լի թեկ­նա­ծու­նե­րի շուրջ ո­րո­շա­կի կոն­սեն­սուս կա‚ և կա­րե­լի է ա­սել‚ թե ով­քեր ու­նեն ըն­տր­վե­լու շան­սեր‚ ա­պա ոչ ոք հս­տակ չի կա­րող կան­խա­տե­սել‚ թե ընտ­րու­թյուն­նե­րը քա­նի փու­լով կանց­կաց­վեն։ Ի սկզ­բա­նե շա­տե­րին թվում էր‚ թե ան­վի­ճե­լի ա­ռա­ջա­տա­րը‚ մա­նա­վանդ ռե­սուրս­նե­րի տե­սա­կե­տից‚ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյանն է‚ և նա կա­րող է ա­մեն ինչ լու­ծել մեկ փու­լով։ Սա­կայն այժմ հն­չում է այն կար­ծի­քը‚ թե չի բա­ցառ­վում, որ ընտ­րու­թյուն­նե­րը կա­յա­նան եր­կու փու­լով։ Թեկ­նա­ծու­նե­րի բազ­մա­զա­նու­թյան պա­րա­գա­յում հնա­րա­վոր է ձայ­նե­րի լուրջ փո­շիա­ցում։ Այս ընտ­րու­թյուն­նե­րում շատ հնա­րա­վոր են խոր­քա­յին պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ թեկ­նա­ծու­նե­րի‚ քա­ղա­քա­կան ու­ժե­րի ա­ռաջ­նորդ­նե­րի միջև։ Եվ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից է բխե­լու շա­տե­րի վար­քա­գի­ծը։
Ե­թե Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պա­րա­գա­յում գրե­թե կաս­կած չկա‚ որ նա հիմ­նա­կան հա­վակ­նորդ­նե­րից է՝ հաշ­վի առ­նե­լով թե՛ նրա ֆի­նանս­նե­րը‚ թե՛ կա­ռույց­ներն ու ա­նընդ­հատ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­յա­նի հետ ու­նի­սոն խո­սե­լու փոր­ձե­րը‚ ա­պա որ­պես երկ­րորդ տե­ղի հա­վակ­նորդ դի­տարկ­վում է Մա­սիս Մա­յի­լյա­նը։ ՈՒ­շագ­րավ է‚ որ ա­ռա­ջա­դեմ գործ­չի համ­բավ ու­նե­ցող Մա­սիս Մա­յի­լյա­նը շատ հան­կար­ծա­կի ու տա­րօ­րի­նակ դա­շինք կազ­մեց բռ­նա­պե­տա­կան համ­բավ ու­նե­ցող Սամ­վել Բա­բա­յա­նի հետ։ Ա­ռա­ջին հա­յաց­քից կա­րող է թվալ‚ թե նրա ռե­սուր­սը մե­ծա­ցել է‚ սա­կայն այս­տեղ կան բա­վա­կա­նին լուրջ հար­ցեր‚ քա­նի որ Սամ­վել Բա­բա­յա­նի առ­կա­յու­թյու­նը Մա­սիս Մա­յի­լյա­նի կող­քին‚ ա­ռա­վել ևս նրա ազ­դե­ցու­թյունն այդ դա­շին­քում վա­նում է շա­տե­րին։ Վեր­ջին­ներս կողմ­նա­կից էին Մա­յի­լյա­նին հենց այն պատ­ճա­ռով‚ որ նա տար­բեր­վում էր հենց Սամ­վել Բա­բա­յա­նի նման­նե­րից։ Այս հա­մա­տեքս­տում ընտ­րա­զանգ­ված­նե­րի մե­խա­նի­կա­կան միա­ցում քիչ հա­վա­նա­կան է։ Այս պա­րա­գա­յում ա­վե­լա­նում են Ա­շոտ Ղու­լյա­նի հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը։ Մա­սիս Մա­յի­լյա­նի ընտ­րա­զանգ­վա­ծը՝ հիմ­նա­կա­նում ե­րի­տա­սարդ­ներ‚ մտա­վո­րա­կան­ներ‚ կա­րող են հիաս­թափ­վել Մա­սիս Մա­յի­լյան-Սամ­վել Բա­բա­յան մեր­ձե­ցու­մից և գնալ այն թեկ­նա­ծուի ուղ­ղու­թյամբ‚ ո­րը մո­տա­վո­րա­պես նույն կեր­պարն ու­նի՝ մտա­վո­րա­կան‚ քա­ղա­քա­կան կամ տն­տե­սա­կան խա­ղե­րում չկեղ­տոտ­ված և այլն։ Այս­տեղ հնա­րա­վոր է ընտ­րա­զանգ­վա­ծի տրանս­ֆոր­մա­ցիա և ձայ­նե­րի ար­տա­հոսք։ Մա­նա­վանդ որ Ա­շոտ Ղու­լյանն ԱԺ ընտ­րու­թյուն­նե­րի հա­մար բա­վա­կա­նին հա­մար­ձակ քայ­լի դի­մեց՝ ամ­բող­ջո­վին նոր‚ թարմ կազմ հա­վա­քե­լով իր ընտ­րա­ցու­ցա­կում։ Այն­տեղ հիմ­նա­կա­նում ե­րի­տա­սարդ­ներ են՝ նոր տես­լա­կա­նով‚ թարմ մտա­ծո­ղու­թյամբ։ Այս հա­մա­տեքս­տում ար­դեն իսկ կա­րող ենք ար­ձա­նագ­րել ա­ռա­ջին տե­սա­նե­լի ծի­ծեռ­նակ­նե­րը։ Խոս­քը տե­ղե­կատ­վա­կան ար­տա­հոս­քի մա­սին է‚ ըստ ո­րի՝ Ռու­սաս­տանն ար­գե­լա­փա­կել է Մա­սիս Մա­յի­լյա­նի և Սամ­վել Բա­բա­յա­նի մուտ­քը Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյուն։ Կոմպ­րո­մա­տա­յին պայ­քա­րը դեռ շատ բան կա­րող է փո­խել։ Այդ իսկ պատ­ճա­ռով գու­ցե ճշ­մար­տան­ման են այն պն­դում­նե­րը‚ թե ընտ­րար­շա­վի գլ­խա­վոր ինտ­րիգ­նե­րը դեռ առջևում են։
Ինչ վե­րա­բե­րում է Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին‚ ա­պա վեր­ջինս ու­նի իր հս­տակ և կա­յուն ընտ­րա­զանգ­վա­ծը։ Դա այն ընտ­րա­զանգ­վածն է‚ որ բա­ցա­սա­կան է տրա­մադր­ված Հա­յաս­տա­նի այ­սօր­վա քա­ղա­քա­կան կուր­սի և ան­ձամբ ՀՀ վար­չա­պե­տի դեմ։ Դա նաև այն ընտ­րա­զանգ­վածն է‚ ո­րի մոտ տե­ղա­կան ան­ջա­տո­ղա­կա­նու­թյունն ի­դեա ֆիք­սե­րից մեկն է‚ և դեմ է Ար­ցա­խը Հա­յաս­տա­նի մարզ դի­տար­կե­լու դիր­քո­րոշ­մա­նը։ Պետք է ա­սել՝ այս ընտ­րա­զանգ­վա­ծը բա­վա­կա­նին կա­յուն է ու մե­ծա­թիվ։ Այն­պես որ՝ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը մր­ցու­նակ թիմ կա­րող է կազ­մել։ Այս տե­սա­կե­տից բա­վա­կա­նին ոչ միան­շա­նակ ըն­կալ­վեց Վա­տի­կա­նում Հա­յաս­տա­նի նախ­կին դես­պան Մի­քա­յել Մի­նա­սյա­նի՝ օ­րերս հրա­պա­րա­կած հոդ­վա­ծը‚ որ­տեղ նա ուղ­ղա­կիո­րեն կոչ ա­րեց ար­ցա­խյան հան­րու­թյանն ա­ջակ­ցել գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նին։ Կա­րող է թվալ‚ թե նախ­կին դես­պա­նի հրա­պա­րա­կա­յին դիր­քո­րո­շու­մը կթու­լաց­նի Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի դիր­քե­րը‚ սա­կայն այս ա­մե­նի հիմ­քում թերևս սո­վո­րա­կան հաշ­վարկ է‚ քա­նի որ գե­նե­րալ Բա­լա­սա­նյա­նը պատ­րանք­ներ չու­նի‚ թե իր կողմ կա­րող են թեք­վել հա­յաս­տա­նյան թավ­շյա հե­ղա­փո­խու­թյան ջա­տա­գով­նե­րը։ Եվ Մի­քա­յել Մի­նա­սյա­նի փաս­տա­ցի կո­չը կա­րե­լի է դի­տար­կել ար­դեն առ­կա ընտ­րա­զանգ­վա­ծը հա­մախմ­բե­լու հա­մա­տեքս­տում։ Կա հս­տակ է­լեկ­տո­րատ‚ ո­րին նա ցե­մեն­տում է‚ հա­մախմ­բում‚ կենտ­րո­նաց­նում և հա­մա­պա­տաս­խան ու­ղերձ հղում‚ որ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին կողմ են նաև ՀՀ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը։ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի է­լեկ­տո­րա­տը բա­վա­կա­նին մեծ է‚ և չի բա­ցառ­վում‚ որ նա կա­րող է հայ­տն­վել նաև ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լում‚ ե­թե թեկ­նա­ծու­նե­րից մե­կը ա­ռա­ջին փու­լում չհաղ­թա­հա­րի ընտ­րու­թյան հա­մար անհ­րա­ժեշտ շե­մը։ Նկա­տենք նաև‚ որ ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ ըն­դգ­ծում են‚ որ վեր­ջին շր­ջա­նում Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը փոքր-ինչ փափ­կեց­րել է իր հռե­տո­րա­բա­նու­թյու­նը՝ ա­նընդ­հատ ակ­նար­կե­լով‚ որ ինքն ընտ­րու­թյուն­նե­րի ցան­կա­ցած ար­դյուն­քի դեպ­քում պատ­րաստ է ցան­կա­ցած պաշ­տո­նում աշ­խա­տե­լու‚ Նի­կոլ Փա­շին­յա­նի հետ անձ­նա­կան լավ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նի և այլն՝ այդ­պի­սով ակն­կա­լե­լով‚ որ իր նկատ­մամբ լուրջ պայ­քար գո­նե ա­ռա­ջի­կա շա­բաթ­նե­րի ըն­թաց­քում չի ծա­վալ­վի։ Գու­ցե նաև այս ա­ռու­մով ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ կան։
Ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րի հնա­րա­վոր ար­դյունք­նե­րի մա­սին խո­սե­լը դեռ շատ շուտ է‚ քա­նի որ առջևում դեռ 25 օր կա‚ սա­կայն պետք է փաս­տել‚ որ թեկ­նա­ծու­նե­րի թվում քիչ չեն մար­դիկ‚ ո­րոնք դեմ չեն լի­նի ու­ժե­րի ցան­կա­ցած դա­սա­վո­րու­թյան դեպ­քում գնա­լու ո­րո­շա­կի ա­պա­կա­յու­նաց­նող քայ­լե­րի։ Սա թերևս ա­մե­նավ­տան­գա­վոր սցե­նարն է‚ ո­րից ոչ միայն Ար­ցա­խի ներ­կա ղե­կա­վա­րու­թյունն է փոր­ձում խույս տալ‚ այլև Հա­յաս­տա­նի‚ ան­գամ նաև ե­թե ընտ­րու­թյուն­նե­րում հաղ­թի ՀՀ ղե­կա­վա­րու­թյան հա­մար ա­մե­նաան­ցան­կա­լի թեկ­նա­ծուն։
Ա­րամ Վ. ՍԱՐԳ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 4586

Մեկնաբանություններ