Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Խռո­վա­հույզ այս ժա­մա­նակ­նե­րում

Խռո­վա­հույզ այս ժա­մա­նակ­նե­րում
20.03.2020 | 01:36
Հենց այն­պես ա­սեմ՝ Հա­յաս­տա­նում 3 ան­գամ հայ­տա­րար­վել է ար­տա­կարգ դրու­թյուն։ 1996-ին, 2008-ին, 2020-ին՝ 12 տա­րին մեկ, ե­րեքն էլ Առ­նե­տի տա­րում, ու՝ նա­հանջ տա­րում։ Եր­րորդ ար­տա­կար­գը մի քիչ էլ ար­տա­ռոց է՝ ա­ռա­ջին ան­գամ կապ չու­նի քա­ղա­քա­կա­նու­թյան հետ և պա­հանջ­ված է: Ո­րոշ գնա­հա­տա­կան­նե­րով՝ ու­շա­ցած: ՈՒ՝ շատ մեղմ: Կա պա­րետ, բայց չկա պա­րե­տա­յին ժամ, տե­ղա­շար­ժը ար­գել­ված չէ, տա­նը մնա­լու հոր­դոր­նե­րը մեղ­մա­գույն են՝ ի տար­բե­րու­թյուն ար­տա­կարգ դրու­թյուն սահ­մա­նած այլ եր­կր­նե­րի, որ նաև տու­գանք­ներ ու պա­տիժ­ներ են սահ­մա­նում: Ար­տա­կարգ դրու­թյու­նը սահ­ման­վեց մար­տի 16-ին, ի­րա­վուն­քի ու­ժով հայ­տա­րար­վեց Աժ նիստ, և պատ­գա­մա­վոր­նե­րը 5 ժամ վար­չա­պե­տի հետ ու­րախ հարց ու պա­տաս­խան ա­րե­ցին, այն­քան ու­րախ, որ տեղ-տեղ մո­ռա­նում էին՝ ին­չու՞ են հա­վաք­վել: Նիս­տից ա­ռաջ կար կո­րո­նա­վի­րու­սի 30 դեպք, ա­վար­տին՝ 52:
Կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծու­մը մե­ծա­ցել է, պան­դե­միա­յի տն­տե­սա­կան հետևանք­նե­րը՝ նույն­պես: Չի­նաս­տա­նում ար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քը հուն­վար-փետր­վա­րին 12,3 %-ով նվա­զել է 2019-ի հա­մե­մատ, որ 4 ան­գամ վատ է կան­խա­տե­սու­մից: Վի­ճա­կը կա­յու­նա­ցել է, բայց տն­տե­սա­կան վնասն ար­դեն հասց­ված է: ԱՄՆ-ում ու Եվ­րո­պա­յում մարդ­կանց տե­ղա­շար­ժի սահ­մա­նա­փա­կում­ներն ազ­դում են տն­տե­սու­թյան վրա: Փակ­վում են դպ­րոց­նե­րը, ար­գել­վում են մարդ­կանց զանգ­վա­ծա­յին կու­տա­կում­նե­րը, հե­տաձգ­վում մար­զա­կան ու մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը, գրա­սե­նյակ­նե­րը փակ­վում են, մար­դիկ անց­նում են հե­ռա­հար աշ­խա­տան­քի: Քա­ղաք­նե­րում հա­տուկ դրու­թյուն է: Ա­մե­նից շատ տու­ժում է զբո­սաշր­ջու­թյու­նը: Ֆի­նան­սա­կան շու­կա­նե­րի գնան­շում­նե­րը սրըն­թաց նվա­զում են՝ ներդ­րող­նե­րը վա­ճա­ռում են բաժ­նե­տոմ­սե­րը՝ վա­խե­նա­լով ըն­կե­րու­թյուն­նե­րում կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման պատ­ճա­ռով վի­ճա­կի վա­տա­ցու­մից: Ո­րոշ ցու­ցա­նիշ­ներ հա­սել են 2008-ի հա­մաշ­խար­հա­յին ճգ­նա­ժա­մի մա­կար­դա­կին:
Վի­ճա­կը վա­տաց­նում է նավ­թի գնան­կու­մը՝ «Օ­ՊԵԿ+-ի շր­ջա­նակ­նե­րում նավ­թի հա­նույ­թը կր­ճա­տե­լու հա­մա­ձայ­նու­թյուն չե­ղավ: S&P-ն կան­խա­տե­սում է, որ Չի­նաս­տա­նի ՀՆԱ-ն կսկ­սի վե­րա­կան­գն­վել տար­վա կե­սից, տար­վա կտր­ված­քով կա­ճի 2,7-3,2 %: Եվ­րա­գո­տու տն­տե­սու­թյու­նը կկր­ճատ­վի 0,5 %-1,0 % 2020-ին, ԱՄՆ տն­տե­սու­թյու­նը՝ 0,5 %: Goldman Sachs-ը և Morgan Stanley-ն նույն­պես ՀՆԱ-ի կր­ճա­տում են կան­խա­տե­սում ԱՄՆ-ում ու եվ­րա­գո­տում տար­վա ա­ռա­ջին կե­սին: Երկ­րորդ կե­սին կսկս­վի վե­րա­կանգ­նու­մը: Morgan Stanley-ի վեր­լու­ծա­բան­նե­րը հա­մոզ­ված են, որ գլո­բալ տն­տե­սու­թյան ա­ճը 0,9 %-ով կդան­դա­ղի, Goldman Sachs-ը կան­խա­տե­սում է 1,25 %: ՌԴ Խնայ­բան­կը քն­նար­կել է ի­րա­վի­ճա­կի զար­գաց­ման 3 սցե­նար: Վա­տա­գույ­նը նա­խա­տե­սում է բա­րե­լի դի­մաց նավ­թի գնան­կում մինչև 20 դո­լար և դո­լա­րի կուր­սի աճ մինչև 100 ռուբ­լի՝ ա­սել է Խնայ­բան­կի տնօ­րեն Գեր­ման Գրե­ֆը:
Շվե­դիա­յի թա­գա­վո­րու­թյու­նը մինչ օրս չի փա­կել սահ­ման­նե­րը, շա­րու­նա­կում են աշ­խա­տել կր­թա­կան հաս­տա­տու­թյուն­նե­րը, սր­ճա­րան­նե­րը, ռես­տո­րան­նե­րը, մար­զաս­րահ­նե­րը: Կա­ռա­վա­րու­թյու­նը ար­տա­կարգ քայ­լեր չի ձեռ­նար­կում: Վար­չա­պետ Ստե­ֆան Լևֆվե­նը հայ­տա­րա­րել է, որ կներ­դր­վի եր­կիր մտ­նող­նե­րի նոր ըն­թա­ցա­կարգ, ո­րը կեր­կա­րաց­նի սահ­մա­նը հա­տե­լու գոր­ծըն­թա­ցը: Շվե­դիա­յի հա­սա­րա­կա­կան ա­ռող­ջու­թյան կա­ռա­վար­ման վար­չու­թյու­նը մի քա­նի օր ա­ռաջ հրա­հան­գել է թես­տա­վո­րել Covid-19-ի ծանր ախ­տան­շան­նե­րով մարդ­կանց, բու­ժանձ­նա­կազ­մին և տա­րեց­նե­րին, որ բարձր ռիս­կի խմ­բում են: Շվեդ գիտ­նա­կան­նե­րը կա­րծում են, որ կո­րո­նա­վի­րուսն անվ­տանգ է՝ մա­հա­ցու­թյու­նը 2 տո­կոս է: Վա­րա­կա­կիր­նե­րի թիվն ան­ցել է 1000-ից, մա­հա­ցել են 3-ը, մեկն ա­պա­քին­վել է, 3-ի վի­ճա­կը ծանր է: Ո­րոշ բժիշկ­ներ ա­սում են, որ վտան­գա­վոր վա­րա­կից ա­վե­լի ա­հա­վոր է վա­խի վա­րա­կը: Ժա­մա­նա­կը ցույց կտա՝ ճի՞շտ են Շվե­դիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը, երբ խոս­քը վե­րա­բե­րում է մի­լիո­նա­վոր մարդ­կանց կյան­քին ու ա­ռող­ջու­թյա­նը:
Ֆրան­սիա­յի է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Բրյու­նո Լե Մե­րը հայ­տա­րա­րել է, որ կա­ռա­վա­րու­թյու­նը բիզ­նե­սին ու ձեռ­նար­կու­թյուն­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րին ա­ջակ­ցե­լու հա­մար 45 մի­լիարդ եվ­րո է հատ­կաց­նում: Նա ըն­դգ­ծել է, որ «սա­նի­տա­րա­կան պա­տե­րազ­մին» զու­գա­հեռ «տն­տե­սա­կան ու ֆի­նան­սա­կան պա­տե­րազմ» է՝ եր­կար ու դա­ժան: COVID-19-ի տա­րած­ման պատ­ճա­ռով Ֆրան­սիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րը մար­տի 17-ից սահ­մա­նա­փա­կել են քա­ղա­քա­ցի­նե­րի տե­ղա­շար­ժը:
Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րու­թյու­նը փոքր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­մար ստեղ­ծե­լու է «Հա­մե­րաշ­խու­թյան» հիմ­նադ­րա­մը՝ նվա­զա­գույ­նը 1 մի­լիարդ եվ­րո­յով, ո­րից ա­ջակ­ցու­թյուն կս­տա­նան այն ձեռ­նար­կու­թյուն­նե­րը, ո­րոնց տա­րե­կան շր­ջա­նա­ռու­թյու­նը 2020-ի մար­տին 70 % ան­կում է ապ­րել: Բրյու­նո Լե Մե­րը հույս է հայտ­նել, որ տն­տե­սու­թյու­նը պան­դե­միա­յից հե­տո ա­րագ կվե­րա­կան­գն­վի: Բիզ­նե­սին ա­ջակ­ցու­թյան մի­ջո­ցա­ռում­նե­րի մա­սին օ­րերս հայ­տա­րա­րել էր Ֆրան­սիա­յի նա­խա­գահ Է­մա­նուել Մակ­րո­նը: Նա խոս­տա­ցել է, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը ոչ մի ըն­կե­րու­թյան սնան­կա­ցում թույլ չեն տա: Բո­լոր ձեռ­նար­կու­թյուն­նե­րի հա­մար դա­դա­րեց­ված են հար­կե­րի, տա­րած­քի վար­ձա­կա­լու­թյան, է­լեկտ­րաէ­ներ­գիա­յի, գա­զի ու ջրի վար­ձե­րի մու­ծում­նե­րը: Պե­տու­թյու­նը ստեղ­ծում է 300 մի­լիարդ եվ­րո­յի հիմ­նադ­րամ՝ ըն­կե­րու­թյուն­նե­րի բան­կա­յին վար­կե­րի ե­րաշ­խա­վոր­ման հա­մար: Եվ­րո­պա­կան մա­կար­դա­կով վար­կե­րը կե­րաշ­խա­վոր­վեն 1 տրի­լիոն եվ­րո­յով:
ԱՄՆ կա­ռա­վա­րու­թյու­նը 1000 դո­լար կբա­ժա­նի չա­փա­հաս բնա­կիչ­նե­րին՝ հայ­տա­րա­րել է ֆի­նանս­նե­րի նա­խա­րար Սթի­վեն Մնու­չի­նը: Կա­ռա­վա­րու­թյու­նը մտա­դիր է ա­րագ օգ­նու­թյու­նը հասց­նել քա­ղա­քա­ցի­նե­րին, որ մեղ­մաց­նի կո­րո­նա­վի­րու­սի պատ­ճա­ռով տն­տե­սա­կան դժ­վա­րու­թյուն­նե­րի հետևանք­նե­րը: Թրամ­փի վար­չա­կազ­մը Կոնգ­րե­սին է դի­մել 850 մի­լիարդ դո­լա­րի նե­րար­կում ա­նե­լու խնդ­րան­քով, նե­րա­ռյալ 250 մի­լիարդ դո­լար փոքր բիզ­նե­սին և 50 մի­լիարդ՝ ա­վիա­փո­խադ­րող­նե­րին փր­կե­լու հա­մար:
«ՀՀ կա­ռա­վա­րու­թյունն ա­ռա­ջի­կա­յում 150 մլրդ դրա­մի ա­ջակ­ցու­թյուն կցու­ցա­բե­րի տն­տե­սու­թյա­նը»,- «Շան­թին» հար­ցա­զրույ­ցում ա­սաց վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը: «Մենք փա­թեթ ենք պատ­րաս­տել, որ մի քա­նի օր­վա մեջ գործ­նա­կա­նում հնա­րա­վոր կլի­նի կի­րա­ռել: Մենք 25 մլրդ դրամ կհատ­կաց­նենք այն ծրագ­րի հա­մար, որ այն ըն­կե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք կվերց­նեն վարկ Հա­յաս­տա­նյան բան­կե­րից դրա­մա­յին ար­տա­հայ­տու­թյամբ ի­րենց աշ­խա­տա­կից­նե­րի աշ­խա­տա­վար­ձե­րը վճա­րե­լու և այլ հար­ցե­րի հա­մար, կա­ռա­վա­րու­թյունն այդ վար­կի 50 %-ը կհա­մա­ֆի­նան­սա­վո­րի 0 %-ով, իսկ բան­կի հատ­վա­ծի տո­կո­սը կսուբ­սի­դա­վո­րի»,- ա­սաց նա: Կա­ռա­վա­րու­թյու­նը կա­ջակ­ցի նաև գյու­ղատն­տե­սու­թյա­նը. «Խն­դիր ենք դրել գյու­ղատն­տե­սա­կան վար­կե­րը սուբ­սի­դա­վո­րել այն­քան, մինչև դառ­նա 0 %»: 30 մլրդ դրա­մի փա­թեթ է պատ­րաստ­վել սո­ցիա­լա­կան հրա­տապ ա­ջակ­ցու­թյան հա­մար, 80 մլրդ՝ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հա­մար, որ կզ­բաղ­վեն Հա­յաս­տա­նին նոր աշ­խար­հին պատ­րաս­տե­լով: Սպա­սենք՝ հաս­կա­նա­լու՝ կփոխ­հա­տու­ցե՞ն այդ հատ­կա­ցում­նե­րը կո­րո­նա­վի­րու­սի հետևանք­նե­րը, ո­րոնց մա­սին պատ­կե­րա­ցում ոչ ոք ու ոչ մի տեղ դեռ չու­նի: Օ­բյեկ­տի­վո­րեն: Ար­դեն շա­տերն են ար­ձա­նագ­րում, որ այս վի­ճա­կը կա­րող է տևել ա­միս­ներ:
Մար­տի 16-ից ապ­րի­լի 16-ը ապ­րե­լու ենք ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում, երբ բո­լո­րիս ու­շադ­րու­թյու­նը բևեռ­ված է վա­րա­կի, վա­րա­կա­կիր­նե­րի թվի ու ա­ռող­ջա­կան վի­ճա­կի վրա: Գու­ցե դա փոխ­վար­չա­պետ և պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի ի­րա­վա­սու­թյուն­նե­րի շր­ջագ­ծում չէ, բայց ամ­բողջ հան­րա­պե­տու­թյան ու հատ­կա­պես մայ­րա­քա­ղա­քի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում ներգ­րավ­ված բու­ժաշ­խա­տող­նե­րին բա­զում շնոր­հա­կա­լու­թյուն­նե­րի հետ պետք է նաև կրկ­նա­կի աշ­խա­տա­վարձ վճա­րել։
Ար­տա­կարգ դրու­թյան հին­գե­րորդ օ­րը ակն­հայտ է, որ ա­ռա­ջին 2-3 օ­րե­րին խա­նութ­ներն ու դե­ղատ­նե­րը դա­տար­կող ու սնն­դից, դե­ղե­րից բա­ցի զու­գա­րա­նի թղ­թի տա­րե­կան պա­շար­ներ կու­տա­կող­ներս մե­ծա­մաս­նու­թյան մեջ չենք կա­տա­րում մեր ա­ռող­ջու­թյու­նից բխող պա­հանջ­նե­րը: Վա­խե­նա­լը վա­խե­նում ենք COVID-19-ից, բայց չենք դա­դա­րում հա­վաք­վել ու տա­նը չենք նս­տում: Գու­ցե ո­մանք վի­ճա­հա­րույց հա­մա­րեն, որ ինք­նա­մե­կու­սաց­ման ու տա­նը մնա­լու հար­կադ­րան­քը ա­վե­լի խիստ չէ, հա­մե­նայն դեպս՝ պա­տիժ­ներ ու տու­գանք­ներ սահ­ման­ված չեն: Բայց՝ նախ մեր վի­ճակն այդ­քան վատ չէ, և հե­տո՝ միևնույն է՝ նրանք, որ պի­տի գնան աշ­խա­տան­քի, ստիպ­ված են թե տնից դուրս գալ, թե հա­սա­րա­կա­կան տրանս­պորտ նս­տել՝ դառ­նա­լով հնա­րա­վոր վա­րա­կա­կիր: COVID-19-ի վտան­գա­վո­րու­թյու­նը ո­րո­շում է 3 գոր­ծոն­նե­րի հա­մադ­րու­մը՝ փո­խանց­ման վեկ­տո­րը, վա­րակ­վա­ծու­թյու­նը (պա­թո­լո­գիկ վի­ճա­կը), մա­հա­ցու­թյու­նը: COVID-19-ի փո­խանց­ման վեկ­տո­րը 1,5- 2,5 է՝ գրի­պից 3 ան­գամ բարձր: Տա­րա­ծու­մը երկ­րա­չա­փա­կան պրոգ­րե­սիա­յով է՝ 1-2-4-8-16-32-64… Ի տար­բե­րու­թյուն գրի­պի և SARS-ի (ռես­պի­րա­տոր սինդ­րոմ, որ կո­րո­նա­վի­րու­սի վեր­ջին հա­մա­ճա­րակն էր 2003-ին), COVID-19-ը տա­րած­վում է և վա­րա­կիչ է ին­կու­բա­ցիոն փու­լում, այ­սինքն՝ կա­րող է տա­րած­վել մինչև կլի­նիկ դրևո­րում­նե­րը: Սա էլ՝ հենց այն­պես: Փաս­տո­րեն՝ կո­րո­նա­վի­րուս էր պետք, որ վար­չա­պե­տը դա­դա­րեր համ­բու­րել ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցի­նե­րին, բայց սել­ֆի­նե­րը շա­րու­նակ­վում են: ՈՒ ի՞նչ է մտա­ծում ար­տա­կարգ դրու­թյան պա­րե­տը: Եվ փաստ է, որ կո­րո­նա­վի­րուս էր պետք, որ Հա­յաս­տա­նում հաս­կա­նան՝ ոչ միայն մահ­վան ա­ռաջ, կյան­քում էլ սպի­տակ-սև չկա, կա միաս­նու­թյուն, ո­րը բե­կե­լը սխալ ու պատժ­վող է:
Մար­տի 16-ին Մայր Ա­թո­ռում ե­կե­ղե­ցա­կան ժո­ղով գու­մար­վեց, և Վե­հա­փա­ռը կոչ ա­րեց «Գոր­ծել անձ­նա­կան և հան­րա­յին բարձր գի­տակ­ցու­թյամբ և պա­տաս­խա­նատ­վու­թյամբ ոչ միայն մեր ան­ձե­րի, այլև մի­մյանց հան­դեպ հո­գա­ծու­թյամբ՝ խո­րա­պես ըմ­բռ­նե­լով, որ այս պա­հին յու­րա­քան­չյու­րի կյան­քի անվ­տան­գու­թյու­նը նաև մեր անձ­նա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյունն է»։ Նաև ո­րոշ­վեց «Սուրբ Պա­տա­րա­գի ա­րա­րո­ղու­թյուն­նե­րը անց­կաց­նել դռն­փակ, ա­ռանց հա­վա­տա­վոր ժո­ղովր­դի մաս­նակ­ցու­թյան՝ ըստ կա­րե­լիու­թյան տե­ղե­րում կազ­մա­կեր­պե­լով պա­տա­րագ­նե­րի հե­ռասփ­ռու­մը», չե­ղարկ­վեց Ծաղ­կա­զար­դին մա­նուկ­նե­րի օրհ­նու­թյան կար­գը, Սուրբ Աստ­վա­ծած­նի Ա­վետ­ման տո­նին՝ մայ­րու­թյան բերկ­րան­քին սպա­սող կա­նանց օրհ­նու­թյան կար­գը, հոր­դոր­վեց չկա­տա­րել պսա­կի ա­րա­րո­ղու­թյուն­ներ, Մկր­տու­թյան խոր­հուր­դը կա­տա­րել խիստ անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում (մկրտ­վո­ղի հի­վան­դու­թյան պա­րա­գա­յում), հու­ղար­կա­վո­րու­թյուն­նե­րի պա­րա­գա­յին կա­տա­րել միայն Գե­րեզ­մա­նի կար­գը:
Իսկ ընդ­հան­րա­պես՝ «Նորք» ին­ֆեկ­ցիոն հի­վան­դա­նո­ցում նոր մաս­նա­շենք է կա­ռուց­վում՝ 40 պա­լա­տի հա­մար, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը թո­քե­րի ար­հես­տա­կան օ­դա­փո­խու­թյան ևս 11 ա­պա­րատ կս­տա­նա՝ 360-ն ու­նե­նա­լով: Այ­սինքն՝ պատ­րաստ ենք, ե­թե վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը անց­նի 1000-1500-ը, ՀՀ է ներ­մուծ­վե­լու ևս 5000 թեստ: Ար­տա­կարգ դրու­թյան բե­րու­մով՝ հե­տաձգ­վեց սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեն: Բա­նա­կում հի­վանդ­ներ չու­նենք: Ար­ցա­խում նա­խա­գա­հի ու խոր­հր­դա­րա­նի ընտ­րու­թյուն­նե­րը չեն հե­տաձգ­վել: 16 երկ­րի քա­ղա­քա­ցի­նե­րի մուտ­քը Հա­յաս­տան ար­գել­ված է, սահ­մա­նա­փակ­ված չեն բեռ­նա­փո­խադ­րում­նե­րը: Եվ­րո­պա­յի ֆուտ­բո­լի ա­ռաջ­նու­թյու­նը կկա­յա­նա 2021-ի հու­նի­սի 11-ից հու­լի­սի 11-ը՝ ՈՒԵ­ՖԱ-ի ո­րո­շու­մով, «Եվ­րա­տե­սի­լը» մեկ տա­րով հե­տաձգ­վեց, ՄՕԿ-ը չհե­տաձ­գեց օ­լիմ­պիա­կան խա­ղե­րը Ճա­պո­նիա­յում: Վե­նե­տի­կի ջրան­ցք­նե­րի ջուրն է զու­լալ­վել, ձկ­ներ, կա­րապ­ներ ու դել­ֆին­ներ են հայ­տն­վել: Հռո­մի պա­պը մի քա­նի օր ա­ռաջ քայ­լում էր Հռո­մի դա­տարկ փո­ղոց­նե­րով, ու պատ­կերն անհ­նա­րինն ակն­հայ­տի շր­ջա­նա­կից էր: Ողջ լե­րուք:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Մար­տի 18-ին, ժա­մը 19-ին, Էջ­միած­նի սուրբ Գա­յա­նե դա­տարկ ե­կե­ղե­ցում Ա­մե­նայն Հա­յոց կա­թո­ղի­կո­սի հան­դի­սա­պե­տու­թյամբ Հա­մազ­գա­յին ա­ղոթք հն­չեց՝ բժշ­կու­թյան և պահ­պա­նու­թյան ա­ղոթք. «Ար­դարև, ուր կա սեր, հույս և հա­վատք, այն­տեղ չկա եր­կյուղ ու կաս­կած, այն­տեղ չկա վախ և հու­սալ­քու­թյուն, քան­զի Ինքն Ա­րա­րիչ Աստ­ված է մեր ա­պա­վե­նը: …Ա­պա­քին­ման, ինք­նա­մե­կու­սաց­ման ու ա­ռանձ­նա­ցու­մի մեջ գտն­վող սի­րե­լի զա­վակ­ներ Մեր, դուք միայ­նակ չեք»։ «Սի­րե­լի զա­վակ­ներ Մեր, ա­մուր պա­հե­ցեք ձեր հույ­սը, ան­սա­սան՝ ձեր լույս հա­վատ­քը, զո­րաց­րեք ո­գին ա­ղո­թա­կան ու ա­պաշ­խա­րու­թյան և մի­մյանց հան­դեպ սերն ու հո­գա­ծու­թյու­նը, որ Աստ­ված մեզ հաղ­թա­նա­կած դուրս հա­նի այս փոր­ձու­թյու­նից։ Հի­շեք, որ ան­տար­բե­րու­թյունն ու ան­տե­սու­մը կյան­քում կա­րող են ա­վե­լի մեծ վնաս հասց­նել, և ա­ռանց մի­մյանց հան­դեպ ցու­ցա­բեր­վող խնամ­քի ու օ­ժան­դա­կու­թյան անհ­նար է հաղ­թել որևէ վտանգ»: ՈՒ 19.07-ից սկ­սեց անձրև տե­ղալ՝ պա­տաս­խանն էր:
Դիտվել է՝ 7052

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ