«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ճապոնիան քննարկում է օլիմպիադա 2020-ի հետաձգման տարբերակները

Ճապոնիան քննարկում է օլիմպիադա 2020-ի հետաձգման տարբերակները
23.03.2020 | 10:47

Տոկիոյում օլիմպիադա 2020-ի կազմկոմիտեն քննարկում է խաղերի անցկացման այլընտրանքները, չնայած Ճապոնիայի կառավարության հավաստիացումներին, որ մրցումների հետաձգումը չի քննարկվում: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով բեկանվել կամ հետաձգվել են միջազգային և ազգային շատ մրցաշարեր, սակայն Տոկիոյում շարունակում են հավաստիացնել, որ օլիմպիական խաղերը կկայանան նախատեսված ժամկետում՝ հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը: Օլիմպիադայի կազմակերպիչները հայտնվել են մարզական ֆեդերացիաների ճնշման տակ, որ պնդում են խաղերի հետաձգումը: Մրցումների հետաձգման կոչ է արել ԱՄՆ-ի թեթև ատլետիկայի ֆեդերացիան (USATF), որ նամակ է ուղարկել ազգային օլիմպիական կոմիտե: ԱՄՆ լողի ֆեդերացիայի ղեկավար Թիմ Հինչին հայտարարել է, որ օլիմպիադայի մեկ տարով հետաձգումը կլինի ճիշտ ու պատասխանատու քայլ: Շաբաթ օրը նրանց միացել է Ֆրանսիայի ջրային սպորտի ֆեդերացիան: Նորվեգիայի ազգային օլիմպիական կոմիտեն նամակ է գրել ՄՕԿ-ին՝ նշելով. «Մեր հստակ հորդորն է որ օլիմպիական խաղերը Տոկիոյում չպետք է կայանան այնքան, քանի դեռ COVID-19-ի իրավիճակը լիովին չի վերահսկվում միջազգային մասշտաբով»: Մեծ Բրիտանիայի թեթև ատլետիկայի ֆեդերացիան նույնպես հարցականի տակ է դնում խաղերի անցկացման նպատակահարմարությունն այս ամռանը: Ֆեդերացիայի ղեկավար Նիկ Կաուարդը հայտարարել է. «Դա համակարգի վրա վիթխարի ճնշում կստեղծի: Պետք է որոշում կայացնել»: ՄՕԿ-ը մարզիկներին խորհուրդ է տալիս պատաստվել մրցումներին: Սակայն մարզիկներից շատերն էլ կողմ են խաղերի հետաձգմանը: Օլիմպիական չեմպիոնուհի Կատերինա Ստեֆանիդին մեղադրել է մարզական պաշտոնյաներին, որ վտանգում են մարզիկներին: «ՄՕԿ-ը ցանկանում է, որ մենք վտանգենք մեր, մեր ընտանիքների ու բնակչության առողջությունը՝ ամեն օր մարզվելով»՝ գրել է նա Թվիթերում: Բրիտանիայի օլիմպիական հավաքականի անդամ Կատերինա Մերի Ջոնսոն-Թոմպսոնը հայտարարել է, որ մարզումները նորմալ ռեժիմով հնարավոր չէ շարունակել: «ՄՕԿ-ի տեղեկատվությունը ու տեղական իշխանությունների հրահանգները հակասում են միմյանց»՝ գրել է նա Թվիթերում:


Ճապոնիան կարող է կորցնել հովանավորների ներդրումների 3 միլիարդ դոլար և 12 միլիարդ դոլար, որ ծախսվել է օլիմպիադայի նախապատրաստման վրա, եթե խաղերը չկայանան: Իշխանությունները զբոսաշրջիկների մեծ հոսքի և առևտրի ու ծառայությունների ոլորտում մեծ եկամուտների հույս ունեն: Ռեյտերը մեջբերել է օլիմպիադայի կազմկոմիտեի մի պաշտոնյայի, որ ասել է. «Վերջապես մեզ խնդրեցին հաշվարկել հետաձգման տարբերակները»: Գործակալության երկու աղբյուրները խոսել են անանունության պայմանով՝ լիազորված չլինելով մամուլի հետ շփվել: «Մենք կազմում ենք այլընտրանքային ծրագրեր՝ B, C, D, ուսումնասիրում ենք ժամանակացույցների հետաձգման տարբերակներ»՝ հաստատել է աղբյուրը՝ հավելելով, որ տարբեր սցենարները ներառում են ֆինանսական կորուստների գնահատումը: Ոչ օլիպիադայի կազմակերպիչները, ոչ Ճապոնիայի կառավարությունը չեն մեկնաբանել այդ տեղեկությունները: Մարտի վերջին քննարկվելու է խաղերի կրճատ տարբերակի անցկացումը կամ մարզադաշտերում՝ առանց հանդիսատեսի: Ռեյտերի երկրորդ աղբյուրը հաստատում է, որ քննարկումներ իրոք կան և մասնավորապես քննարկվում է խաղերի հետաձգումը 1 կամ 2 տարով: Կազմկոմիտեի որոշ անդամներ դեռ հույս ունեն, որ խաղերը հնարավոր է հետաձգել 1 ամսով կամ 45 օրով: Վերջնական որոշումն ընդունում է Միջազգային օլիմպիական կոմիտեն, բայց Ճապոնիայի, իբրև կազմակերպիչ երկրի, կարծիքը շատ կարևոր է: Ուրբաթ օրը ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը New York Times-ին հարցազրույցում ասաց, որ քննարկվում են օլիմպիադա 2020-ի անցկացման տարբեր սցենարներ, չեղարկման մասին խոսք չկա:


Անգլիայի «Սաութհեմպտոն» ֆուտբոլային ակումբի տնօրեն Մարտին Սիմենսը հայտարարել է, որ պրեմիեր լիգայի խաղերը պետք է վերսկսվեն կորոնավիրուսի համաչարակի ավարտից առաջ: Նրա խոսքով՝ ֆուտբոլի խաղերը կարող են հեռարձակվել հեռուստատեսությամբ ամեն օր, և դա հարկադրված տանը նստած մարդկանց ցույց կտա, որ երկիրը վերադառնում է նորմալ կյանքի: «Մարդկանց համար, որ դեռ մեկ ամիս պիտի նստեն տանը, Պրեմիեր լիգայի խաղերի ամենօրյա հեռարձակումը լավ նշան կլինի: Ոչ այն պատճառով, որ մենք նույնքան կարևոր ենք ինչքան NHS-ը (Առողջապահության ազգային ծառայությունը), այլ այն, որ մենք կարող ենք զբաղեցնել մարդկանց և ցույց տալ, որ պայքարում ենք»: Սիմենսը հույս ունի, որ խաղերը կվերսկսվեն հունիսի վերջին: Անգլիայի առաջնությունը պաշտոնապես հետաձգված է մինչև ապրիլի 30-ը: Գործող կանոններով՝ առաջնությունը պետք է ավարտվի հունիսի 1-ին:
BBC


Հ.Գ. Սիմենսը օրիգինալություն է դրսևորել՝ շատ քիչ ֆուտբոլիստներ կհամաձայնեն խաղալ դատարկ տրիբունաների առաջ և ակումների շատ քիչ տնօրեններ՝ զրկվել տոմսերի վաճառքի հասույթից: Մի քանի ազգային օլիմպիական կոմիտեներ դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին` Տոկիոյի խաղերը հետաձգելու խնդրանքով: Նախ՝ Նորվեգիայի կոմիտեն` ընդգծելով կորոնավիրուսի պանդեմիայի փաստը, ապա հրապարակվեց Բրազիլիայի ԱՕԿ-ի նամակը, որում ևս խաղերը հետաձգելու խնդրանք կար: Օրեր առաջ ՄՕԿ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որ դեռևս վաղ է համարում որոշում ընդունել Խաղերի հետաձգման մասին՝ մինչև 32-րդ խաղերը դեռևս 4 ամիս կա: Եթե խաղերը կայանան, 206 երկրից 11 000 մարզիկ կմրցի 33 մարզաձևում: Հայաստանն ունի 4 մարզիկ: Եվ, այնուամենայնիվ, օլիմպիական խաղերի հետաձգումը կամ անցկացումը ռուսական ռուլետկա է հիշեցում՝ երբեք չես իմանա, որ գնդակն է քեզ համար վերջինը լինելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5562

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ