Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով

Պլասիդո Դոմինգոն վարակվել է կորոնավիրուսով
24.03.2020 | 11:33

Իտալացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ ընտանիքի հետ մեկուսանում է, երբ հաստատվել է կորոնավիրուսով վարակվածությունը: Դոմինգոն ֆեյսբուքում գրել է. «Իմ բարոյական պարտքն եմ համարում հայտարարել, որ կորոնավիրուս Covid-19-ը ունեմ»: Նա բոլորին հորդորել է միմյանց շփվելիս տարածություն պահպանել, ջանասիրաբար լվանալ ձեռքերն ու կատարել բժիշկների բոլոր հրահանագները: «Ես ու ընտանիքս ինքնամեկուսանալու ենք այնքան, որքան անհրաժեշտ լինի բժշկական տեսակետից,-գրել է Դոմինգոն:-Առայժմ բոլորս լավ ենք զգում, բայց ես ջերմություն ունեմ ու հազում եմ, այդ պատճառով որոշեցի անալիզ հանձնել, և պատասխանը դրական էր: Բոլորին կոչ եմ անում ծայրահեղ զգույշ լինել, պահպանել հիգիենայի բոլոր կանոնները, հաճախ լվանալ ձեռքերը, մարդկանց 2 մետրից ավելի չմոտենալ, ամեն ինչ անել՝ վիրուսի տարածմանը խանգարելու համար ու մնալ տանը՝ հնարավորության դեպքում: Միասին մենք կարող ենք հաղթել այս վարակին ու վերջ դբել համաշխարհային ճգնաժամին, որ շուտ վերադառնանք նորմալ կյանքի: Խնդրում եմ՝ կատարեք տեղական իշխանության պահանջները և պահպանեք անվտանգության անհրաժեշտ միջոցները, որ պաշտպանեք ոչ միայն ձեզ, այլև ձեր շրջապատին»:
Կորոնավիրուսով արդեն վարակվել են Մոնակոյի իշխան Ալբեր երկրորդը, դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը, Կանադայի վարչապետ Ջաստին Թրյուդոյի կինը՝՝ Սոֆի Գրեգուար-Թրյուդոն:
BBC


Հ.Գ. Երեկ ռուսական 7 ռազմատրանսպորտային Ил-76-ներ Իտալիա են տեղափոխել ռազմական բժիշկների ու սարքավորումներ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Որ Ռուսաստանը կօգնի Իտալիային, հայտնի դարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեի հեռախոսազրույցից: Իտալիա են մեկնել 100 մարդ՝ վարակաբաններ ու համաճարակաբաններ, բժիշկների բրիգադներ՝ ախտորոշման ու ախտահանման սարքավորումներով: Իտալիայում են նաև չինացի ու ամերիկացի բժիշկները: Իտալիան Չինաստանից հետո երկրորդ տեղում է վարակվածների թվով ու առաջին տեղում՝ մահացածների թվով: Վարակվածների թվով երրորդն ԱՄՆ է՝ 33000 մարդ: Ամենաբարդ իրավիճակը Նյու Յորքում է, որ փաստացի դարձել է կորոնավիրուսի էպիկենտրոնը ԱՄՆ-ում: Վարակվել են նաև Նյու Յորքի 100 ոստիկաններ, որ քաղաքում կարգուկանոն էին պահպանում: Չորրորդն Իսպանիան է, վարչապետ Պեդրո Սանչեսը հայտարարել է, որ կարանտինի ամենակոշտ միջոցներն է ձեռնարկել: Մեկ շաբաթ առաջ Իսպանիան անցել է բարձր պատրաստվածության ռեժիմի 2 շաբաթով՝ սահմանափակելով մարդկանց տեղաշարժը: Հինգերորդը Գերմանիան է, իշխանություններն արգելել են երկու մարդուց ավելի հավաքները՝ կիրակի հայտարարեց կանցլեր Անգելա Մերկելը ասուլիում, որից հետո ստիպված էր ինքնամեկուսանալ: Պարզվեց, որ կորոնավիրոսով վարակվել է բժիշկը, որ ուրբաթ օրը նրան ներարկում է արել:


Ռուսաստանում վարակվածների թիվը կիրակի հասել էր 367 մարդու: Մետրոպոլիտենում ուղևորների թիվը կրճատվել է 40%-ով, մշակույթի նախարարությունը կինոթատրոններին մարտի 23-ից փակվելու հրահանգ է տվել: Հարուստ ռուսները թոքերի արհեստական օդափոխման սարքեր են գնում, որ փրկվեն կորոնավիրուսից՝ գրում է Moscow Times-ը: Թերթի զրուցակիցներից մեկը, ում կարողությունը գերազանցում է 1 միլիարդ դոլարը, պատմել է, որ մեկն արդեն գնել է 1,8 միլիոն ռուբլով և պատրաստվում է ևս երկուսը գնել, սակայն հերթը 8 ամիս կտևի: Ապարատներն արտադրվում են Չինաստանում, Իտալիայում, Գերմանիայում: Իտալիան ու Գերմանիան սահմանափակել են արտահանումը, որովհետև իրենք էլ կարիք ունեն: Moscow Times-ի լրագրողները խոսել են երեք հարուստ ռուսաստանցու հետ, որ ցանկացել են մնալ անանուն: «Իմ շատ ընկերներ փորձում են այդ ապարատներից գնել»՝ ասել է նրանցից մեկը: ՌԴ առողջապահութան նախարարությունը հայտարարել է, որ տան համար այդ ապարատները գնելն անիմաստ է՝ կարելի է օգտագործել միայն բժշկի ցուցումով, և ստացիոնարին հասու տեխնոլոգիաներով: Փաստորեն՝ ՌԴ առողջապահության նախարարությունում չգիտեն, որ կարելի է նաև այդ ամենը գնել:
Բրիտանական թերթերը գրում են վարչապետ Բորիս Ջոնսոնի ուլտիմատումի մասին, որ նա ներկայացրել է հայրենակիցներին՝ կամ լսում են իշխանություններին, կամ մտցնում է կոշտ սահմանափակումներ, որ գործում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում: Շաբաթ օրվանից չեն աշխատում փաբերը, բարերը, սրճարանները և ռեստորանները, փակվել են դպրոցները, բայց հանգստյան օրերին շատ բրիտանացիներ մեծ խմբերով հավաքվել են այգիներում ու հասարակական այլ վայրերում: «Մենք շատ ակտիվ մտածելու ենք: Եթե մարդիկ չեն կարողանում այգիներն ու մանկական խաղահրապարակները պատասխանատու օգտագործել և պահպանել 2 մետր հեռավորության կանոնը, մենք պետք է ավելի կոշտ միջոցների դիմենք»՝ ասել է Բորիս Ջոնսոնը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 8581

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ