Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հովիկ Աբրահամյանը և Սամվել Մայրապետյանը հրաժարվել են իրենց հյուրանոցները տրամադրել

Հովիկ Աբրահամյանը և Սամվել Մայրապետյանը հրաժարվել են իրենց հյուրանոցները տրամադրել
10.04.2020 | 16:05

«Ժամանակը» գրում է. «Կորոնովիրուսային ճգնաժամի ընթացքում շատ քիչ հյուրանոցների սեփականատերեր են հրաժարվել իրենց հյուրանոցները տրամադրել հիվանդության կասկածանքով մեկուսացվողներին բնակեցնելու համար: Նրանց թվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որ հրաժարվել է տրամադրել իր «Նացիոնալ» հյուրանոցը, ինչպես նաև Սամվել Մայրապետյանը, որ իրեն պատկանող «Իբիս» հյուրանոցը չտրամադրելը պատճառաբանել է այն հանգամանքով, որ դրան իբրև թե դեմ են «Իբիս» հյուրանոցային ցանցի կառավարիչները, ինչը խիստ կասկածելի է, եթե նկատի ունենանք, որ նույն «Մարիոթում» արդեն տևական ժամանակ բնակվում են մեկուսացման մեջ գտնվող անձինք: Մի քանի օր առաջ էլ կառավարությանը այդ նպատակով տրամադրվել է «Միկմետալի» սեփականատեր Միխայիլ Հարությունյանին պատկանող «Փարիզ» հյուրանոցը»:

Դիտվել է՝ 1167

Մեկնաբանություններ