Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին

Գևորգ Պետրոսյանը՝ վարչապետի խոսնակին
06.06.2020 | 15:50

ԱԺ ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքում անդրադառնալով վարչապետի խոսնակի՝ ի պատասխան Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, նշել է, որ նա այդ արձագանքով մատնել է, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։


«Հերթական անգրագետ մոտեցումը... Աղջիկ, ուզում եմ հասկանալ, թե նախ, դու որպես ի՞նչ ես արձագանքում Ծառուկյանին: Նա իր ելույթում վարչապետի անուն տվել է՞, որ դու, որպես խոսնակ ծավալվես: Նա իր ամբողջ կյանքում միայն կառուցել է, ոչ թե քո ղեկավարի նման՝ միայն քանդել»,- գրել է նա ու հավելել, որ պետք է մի քիչ տրամաբանություն ունենալ՝ եթե Ծառուկյանը քրեական գործերից վախենար, իր բնորոշմամբ՝ անձայն կապրեր․«Էնքան չես հասկանում, որ քո այդ արձագանքով մատնում ես, որ Ծառուկյանի հիմնավոր քննադատությամբ նկարագրված իրավիճակի միակ մեղավորը, փաստորեն, քո ղեկավարն է...
Դու, եթե կարող ես, խոսիր այն մասին, թե ի՞նչ եղավ ղեկավարիդ խոստացած տնտեսական հեղափոխությունը, ու՞ր փախան դռան հետևում հերթ կանգնած օտարերկրյա ներդրողները, կամ ի՞նչ խաբար կա թալանված փողերի փաստացի վերադարձից:


Հա, վատ չէր լինի, որ մի երկու բան էլ ասեիր էս վերջին՝ սիգարետ-ադամանդ-զենք եռանկյունուց... Դուք էլ ե՞ք ընտրել ճիշտն ասողին քրեական գործերով ահաբեկելու գործելաոճը: Բա էլ ինչո՞վ եք տարբերվում նախկիններից...»։

Դիտվել է՝ 939

Մեկնաբանություններ