Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Բիլ Գեյթսը հերքել է մարդկանց չիպավորելու մեղադրանքները

Բիլ Գեյթսը հերքել է մարդկանց չիպավորելու մեղադրանքները
06.06.2020 | 15:52

Microsoft ընկերության համահիմնադիր Բիլ Գեյթսը հերքել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը երկրի բնակչությանը չիպավորելու համար օգտագործելու ցանկության մեղադրանքները:

«Ես երբեք չեմ զբաղվել միկրոչիպերի նման իրերով: Շատ դժվար է հերքել դա, քանի որ դա շատ հիմարավարի և տարօրինակ է»,- ասել է ձեռնարկատերը: Նա մտավախություն է հայտնել, որ նման թեզերը կարող են խոչընդոտել պատվաստանյութի տարածմանը և խմբային իմունիտետի ձեռքբերմանը: Գեյթսը նկատել է, որ պատվաստանյութի ստեղծումից հետո, անհրաժեշտ է առաջին հերթին ուղղել առողջապահական թույլ համակարգով և սոցիալական դիստանցիայի համար պայմանների բացակայությամբ երկրներ:

Դիտվել է՝ 1415

Մեկնաբանություններ