Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին

Թրամփը հայտարարել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման մասին
06.06.2020 | 15:55

ԱՄՆ-ում ստեղծվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը և պատրաստ է հիվանդների վրա փորձարկման՝ հունիսի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Պատվաստանյութերի հարցում հսկայական հաջողության ենք հասել։ Մենք ունենք 2 միլիոն պատվաստանյութ, որոնք պատրաստ են առաքման, եթե անցնեն անվտանգության ստուգումները», – ասել է նա: Թրամփի խոսքերով՝ ԱՄՆ-ում 8 ընկերություններ զբաղվում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի և դեղերի մշակմամբ։
«Ըստ էության մենք պատրաստ ենք գործել, ինչ վերաբերում է դեղերի տեղափոխման ու լոգիստիկայի հարցերին։ Դեղերի առումով մեզ մոտ ամեն ինչ հիանալի է», – հայտարարել է նա:

Դիտվել է՝ 971

Մեկնաբանություններ