Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Հի­շո­ղու­թ­յան ժա­ռան­գոր­դու­թ­յուն

Հի­շո­ղու­թ­յան ժա­ռան­գոր­դու­թ­յուն
26.06.2020 | 01:33
Մոսկ­վա­յում Հաղ­թա­նա­կի մեծ զո­րա­հան­դե­սը կա­յա­ցավ նաև այս տա­րի։ Մաս­նակ­ցում էին նաև հայ զին­ծա­ռա­յող­նե­րը։ Մնում է ափ­սո­սալ, որ Հաղ­թա­նա­կի շքեր­թին ներ­կա չեր Հա­յաս­տա­նի գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տա­րը։ Բայց դա ար­դեն այլ պատ­մու­թյուն է։
Հայ ժո­ղովր­դի, ինչ­պես և նախ­կին խոր­հր­դա­յին ժո­ղո­վուրդ­նե­րի հի­շո­ղու­թյու­նը ոչ մի բա­նից չպետք է «ցա­վի», հատ­կա­պես վեր­ջին տա­րի­նե­րին շատ տա­րած­ված «հի­վան­դու­թյու­նից»։ Այդ «հի­վան­դու­թյու­նը» կոչ­վում է սե­փա­կան նախ­նի­նե­րի հի­շա­տա­կի դա­վա­ճա­նու­թյուն։ Հետևում են մնա­ցել և՛ 2020 թ. հու­նի­սի 22-ը, և՛ 2020 թ. հու­նի­սի 24-ը։ Բայց այժմ ա­վե­լի շատ, քան նույ­նիսկ ՀՀՇ-ի իշ­խա­նու­թյան օ­րոք, եր­կյուղ­ներ կան, որ մեր կո­լեկ­տիվ հի­շո­ղու­թյու­նը զանգ­վա­ծա­յին մշակ­ման է են­թարկ­վում։ 1941 թ. հու­նի­սի 22-ը չի կա­րող մո­ռաց­վել. չէ՞ որ այդ օ­րը ֆա­շիս­տա­կան Գեր­մա­նիան հար­ձակ­վել է ԽՍՀՄ-ի վրա։ Թե ինչ եր­կիր է ե­ղել ԽՍՀՄ-ը` լավ, վատ, ոչ լավ, ոչ վատ, ի­րա­կա­նում կարևոր չէ։ Ո­րով­հետև 1941 թ. հու­նի­սի 22-ից սկ­սած ամ­բողջ աշ­խար­հի հա­րյուր­հա­զա­րա­վոր հա­յեր մտան պա­տե­րազ­մի մեջ։ ՈՒ՞մ դեմ։ Թուր­քիա­յի գլ­խա­վոր ա­ջա­կից­նե­րից մե­կի` Գեր­մա­նիա­յի դեմ։ Գեր­մա­նա­ցի­ներն «օգ­նում էին» թուր­քե­րին հա­յե­րի Մեծ ե­ղեռ­նի ի­րա­կա­նաց­ման գոր­ծում։ Ա­ռա­ջին հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մից հե­տո այն­քան էլ շատ չէր ան­ցել, և զանգ­վա­ծա­յին հան­ցա­գոր­ծու­թյուն­նե­րին թուր­քե­րի կող­մից գեր­մա­նա­ցի­նե­րի մաս­նակ­ցու­թյու­նը բո­լոր հա­յերն էին հի­շում։
Սա­կայն 1941 թ. հու­նի­սի 22-ը դեռ հե­ռու էր Մեծ հաղ­թա­նա­կից։ Հս­կա­յա­կան ժա­մա­նակ է ան­ցել 1941 թ. հու­նի­սի 22-ից մինչև 1945 թ. մա­յի­սի 2-ը, երբ կա­պի­տու­լյա­ցիան ստո­րագ­րեց գեր­մա­նա­կան բա­նա­կի Բեռ­լի­նի կա­յա­զո­րը, մինչև 1945 թ. մա­յի­սի 7-8-ը, երբ ստո­րագր­վում էր Գեր­մա­նիա­յի ան­վե­րա­պահ կա­պի­տու­լյա­ցիա­յի ակ­տը, և մինչև 1945 թ. մա­յի­սի 9-ը, երբ Պրա­հա­յում անձ­նա­տուր ե­ղան Վեր­մախ­տի վեր­ջին զո­րա­մա­սե­րը։ Հե­ռու էր նաև մինչև 1945 թ. հու­նի­սի 24-ը, երբ Մոսկ­վա­յում ա­ռա­ջին ան­գամ անց­կաց­վեց Հաղ­թա­նա­կի մեծ զո­րա­հան­դես։ ՈՒս­տի մեզ թույլ տանք հեր­թա­կան ան­գամ հի­շեց­նել Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի­նե­րին, որ հա­յե­րիս հա­մար ոչ պա­կաս կարևոր է Ստա­լինգ­րա­դի ճա­կա­տա­մար­տի ա­վար­տի ամ­սա­թի­վը` 1943 թ. փետր­վա­րի 2-ը։ Այն­տեղ գեր­մա­նա­ցի­նե­րի ջախ­ջա­խու­մը վճ­ռեց այն ժա­մա­նակ­վա Հայ­կա­կան ԽՍՀ-ի ճա­կա­տա­գի­րը. պարզ դար­ձավ, որ Թուր­քիան պա­տե­րազ­մի մեջ չի մտ­նի և չի սկ­սի Այ­սր­կով­կա­սի օ­կու­պա­ցիան, ին­չը նա­խա­տես­ված էր 1941 թ. հու­նի­սի 18-ի գեր­մա­նա-թուր­քա­կան «Բա­րե­կա­մու­թյան և չհար­ձակ­վե­լու մա­սին» պայ­մա­նագ­րով, ԽՍՀՄ-ի վրա Գեր­մա­նիա­յի հար­ձա­կու­մից 4 օր ա­ռաջ... Դա չի­մա­նա­լը մեղք չէ, բայց չհի­շելն ու ձևաց­նե­լը, թե դա կարևոր չէ, հան­ցա­գոր­ծու­թյուն է հայ ժո­ղովր­դի նկատ­մամբ։ Եվ միշտ կմ­նա հան­ցա­գոր­ծու­թյուն։
Հու­նի­սի վշ­տի օր­վան ի վեր­ջո փո­խա­րի­նեց ու­րա­խու­թյան ու հպար­տու­թյան օ­րը` նույն հու­նի­սի, բայց 1945 թ.։ Գրում են, որ Ստա­լի­նը մտա­դիր էր Հաղ­թա­նա­կի զո­րա­հան­դեսն անց­կաց­նե­լու հու­նի­սի 22-ին` Հայ­րե­նա­կան մեծ պա­տե­րազմն սկս­վե­լու օ­րը։ Բայց ինչ-որ բան խառն­վել է նրա պլան­նե­րում, և պատ­մու­թյան մեջ է մտել 1945 թ. հու­նի­սի 24-ը։ Միայն շատ ա­վե­լի ուշ խոր­հր­դա­յին իշ­խա­նու­թյուն­ներն սկ­սե­ցին Հաղ­թա­նա­կի զո­րա­հան­դեսն անց­կաց­նել մա­յի­սի 9-ին` 1965-ին, երբ տոն­վում էր Գեր­մա­նիա­յի ջախ­ջախ­ման 20-ա­մյա­կը։ Դրա­նից հե­տո և Հաղ­թա­նա­կը, և Հաղ­թա­նա­կի շքեր­թը կա­պակց­վում էին Մա­յի­սի 9-ի հետ։
Ի­մաստ ու­նե՞ր զո­րա­հան­դե­սի օր­վա տե­ղա­փո­խումն այս տա­րի, թող այդ հար­ցին պա­տաս­խա­նեն ՌԴ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րը։ Բայց տես­նում ենք, որ Հաղ­թա­նա­կի զո­րա­հան­դե­սը տե­ղա­փոխ­վել էր հենց հու­նի­սի 24։ Ժա­մա­նա­կի ժա­ռան­գու­թյու­նը կարևոր է, ինչ­պես կարևոր է Հի­շո­ղու­թյան ժա­ռան­գոր­դու­թյու­նը։ Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ժա­մա­նա­կա­յին կա­մուրջն այս օ­րե­րից մինչև 1945 թ. մա­յիս-հու­նիս չի տու­ժել և չի տու­ժի։ Զու­հա­գեռ անց­կաց­նենք և մեր ազ­գին կոչ ա­նենք, որ միշտ հի­շի մեր հաղ­թա­նակ­նե­րը թշ­նա­մու` ալիևյան պան­թուր­քա­կան Ադր­բե­ջա­նի նկատ­մամբ։ Ափ­սոս, որ ՀՀՇ-ա­կան վար­չա­կազ­մը մեր զին­վո­րա­կան­նե­րին թույլ չտ­վեց պան­թուր­քիստ­նե­րին ծն­կի բե­րել և ստի­պել, որ փոշ­մա­նեն ընդ­հան­րա­պես ծն­ված լի­նե­լու հա­մար։
Սեր­գեյ ՇԱ­ՔԱ­ՐՅԱՆՑ
Դիտվել է՝ 9081

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ