Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Փաշինյանի կառավարությունում կարևոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու

Փաշինյանի կառավարությունում կարևոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու
03.07.2020 | 12:08

«Հրապարակը» գրում է.

«Կառավարության երեկվա նիստի օրակարգում ընդգրկված էր 51 հարց, որից 46-ը՝ չզեկուցվող կամ գաղտնի։ Կառավարության անդամներից ոմանք առաջարկություններով հանդես եկան՝ որոշ հարցեր դարձնել զեկուցվող։ Սակայն երեկվա նիստի օրակարգի մոտ 90 տոկոսը չզեկուցվող հարցեր էին։ Սա է դեմոկրատիայի ցուցիչը՝ թե գործող կառավարությունը որքանով բաց ու թափանցիկ է անցկացնում նիստերը։


Բազմաթիվ հարցեր, որոնք կարևոր են, և որտեղ բարձրաձայնման ենթակա դրվագներ կան, չեն զեկուցվում, որ հանրությունը տեղյակ չլինի, թե կառավարությունն ինչ որոշումներ է ընդունում։ Փաստորեն, կառավարության նիստերը դռնբաց դարձնելն ընդամենը շղարշ էր, իրականում կարելի է նիստն անել բաց, բայց բազմաթիվ կարևոր հարցեր դարձնել գաղտնի, իսկ հրապարակային նիստում քննարկել պոպուլիստական բնույթի հարցեր՝ անիմաստ զրույցներով։ Եվ սա Նիկոլ Փաշինյանի կառավարությունում արդեն պարբերական բնույթ է կրում, երբ կարևոր հարցերն անցկացվում են գաղտնի ու գաղտագողի՝ հանրության աչքից հեռու»:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ