Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Իբրահիմ Քալըն. Մենք աջակցում ենք պաղեստինցիների՝ Իսրայելի բռնակցման քաղաքականության դեմ հանդես գալու նախաձեռնությանը

Իբրահիմ Քալըն. Մենք աջակցում ենք պաղեստինցիների՝ Իսրայելի բռնակցման քաղաքականության դեմ հանդես գալու նախաձեռնությանը
03.07.2020 | 12:12

Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը հայտարարել է.

«Մենք աջակցում ենք պաղեստինցիների՝ ազգային համաձայնության ոգով Իսրայելի բռնակցման քաղաքականության դեմ հանդես գալու նախաձեռնությանը: Մենք ևս մեկ անգամ ընդգծում ենք, որ Իսրայելի կողմից միջազգային իրավունքն անտեսող բռնակցման փորձերն օրինական չեն: Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն արձագանքի այդ ապօրինի նախաձեռնություններին և պաշտպանի պաղեստինցի ժողովրդին իսրայելական օկուպացիայից ու բռնակցման քաղաքականությունից: Թուրքիան շարունակելու է աջակցել պաղեստինցի ժողովրդի արդար և օրինական պայքարին»: Նա ընդգծել է, որ Հորդանանի արևմտյան ափին «հրեական ապօրինի բնակավայրեր ստեղծելը ոչ այլ ինչ է, քան նոր փորձ` բռնակցելու պաղեստինյան տարածքները»:

Դիտվել է՝ 755

Մեկնաբանություններ