Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Մով­սես գյու­ղով անց­նում է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև քրիս­տո­ն­յա ու քա­ղա­քա­կիրթ Եվ­րո­պա­յի սահ­մա­նը»

«Մով­սես գյու­ղով անց­նում է ոչ միայն Հա­յաս­տա­նի, այլև քրիս­տո­ն­յա ու  քա­ղա­քա­կիրթ Եվ­րո­պա­յի սահ­մա­նը»
21.07.2020 | 14:06
Սահ­մա­նում ապ­րող ժո­ղովր­դի հա­մար ա­մեն օրն է սպառ­նա­լիք, և քա­նի որ ի­րա­վի­ճա­կի վե­րահս­կո­ղու­թյու­նը մեր ձեռ­քե­րում չէ, ստիպ­ված ենք լի­նում հետ բե­րել այն ու զս­պել հա­կա­ռա­կոր­դին, որ չա­րիք է մե­ծի, փոք­րի, դպ­րո­ցի, ման­կա­պար­տե­զի, մշա­կի, հոգևո­րա­կա­նի ու բո­լո­րի հա­մար անխ­տիր: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին այս օ­րե­րին տի­րող լար­ված ի­րա­վի­ճա­կի մա­սին ա­սաց Տա­վու­շի թե­մի ա­ռաջ­նորդ տեր ԲԱԳ­ՐԱՏ ե­պիս­կո­պոս Գալս­տա­նյա­նը:
Սահ­մա­նի բնա­կա­նոն կյան­քը, նշում է հոգևո­րա­կա­նը, ա­մե­նօ­րյա կրա­կի ու սպառ­նա­լի­քի տակ ապ­րելն է: «Վեր­ջին 3-4 օ­րե­րը մեզ հա­մար դժ­վար օ­րեր էին, հատ­կա­պես տխուր ենք մեր տղա­նե­րի նա­հա­տա­կու­թյան ցա­վա­լի ի­րո­ղու­թյան ա­ռի­թով, բայց բա­նա­կը կարևո­րա­գույն ա­ռա­քե­լու­թյուն ի­րա­կա­նաց­րեց հենց այս գյու­ղի՝ Մով­սե­սի (սր­բա­զա­նի հետ Մով­սե­սում էինք զրու­ցում- հեղ.) անվ­տան­գու­թյան ու Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նը ամ­րաց­նե­լու ա­ռու­մով: Այս մա­սին չեմ ա­սել, բայց ու­զում եմ հի­մա շեշ­տել, և կարևոր հայ­տա­րա­րու­թյուն է: Այս­տե­ղով անց­նում է ոչ միայն Հա­յաս­տա­նի պե­տա­կան սահ­մա­նը, ոչ միայն Մոսվ­սես գյու­ղի կամ Տա­վուշ աշ­խար­հի սահ­մա­նը, այլև ամ­բողջ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի ու քրիս­տո­նյա Եվ­րո­պա­յի սահ­մա­նը: Այս գիծն ի­րենց վեր­ջին, մեր ու քրիս­տո­նյա աշ­խար­հի ա­ռա­ջին գիծն է: Ի­հար­կե, չեմ ա­սում, թե սա կրո­նա­կան պա­տե­րազմ է, նման գու­նա­վո­րում տա­լու ցան­կու­թյուն չու­նենք բնավ, ուղ­ղա­կի աշ­խար­հագ­րա­կան ու քա­ղա­քակր­թա­կան ի­մաս­տով այդ­պես է ստաց­վում: Սա մար­տա­հա­րա­վեր է նաև մի­ջազ­գա­յին ու հատ­կա­պես քրիս­տո­նյա հան­րու­թյա­նը՝ խա­ղա­ղու­թյան օ­րե­րին նպաս­տե­լու, որ քրիս­տո­նյա Եվ­րո­պա­յի սահ­մա­նա­գիծն ա­մուր ու հզոր լի­նի: ժո­ղո­վուրդն էլ, որ ապ­րում է հենց սահ­մա­նա­բա­ժա­նին, ար­ժա­նա­պա­տիվ ապ­րի սե­փա­կան հո­ղում: Ա­ռանց նրանց էլ դա կկա­ռու­ցենք ու կա­ռու­ցում ենք, սա­կայն սա կարևոր ամ­րագ­րում ու հայ­տա­րա­րու­թյուն է, որ ցան­կա­նում էի ա­նել»,- ըն­դգ­ծում է մեր զրու­ցա­կի­ցը:
Բագ­րատ սր­բա­զա­նը վս­տա­հեց­նում է՝ հա­կա­ռա­կոր­դի տա­րան­ջա­տիչ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը չեն կա­րող ազ­դել մեր ներ­դաշ­նա­կու­թյան վրա ու ընդ­հա­տել մեր կյան­քի ռիթ­մը: Տա­րած­քը, որ­տեղ ապ­րում ենք, մեր հա­վատքն է, մեր հայ­րե­նիքն է, և մենք նա­հան­ջե­լու տեղ չու­նենք: Հետևա­բար այդ կամ­քի ու դրա բարձր գի­տակ­ցու­մը թե՛ պա­տե­րազ­մի, թե՛ խա­ղա­ղու­թյան ժա­մա­նակ մեզ մղում է ապ­րե­լու ա­րա­րե­լով՝ ա­ռանց վա­խի ու տագ­նա­պի, այ­դու­հան­դերձ, միշտ մտա­հո­գու­թյուն ու­նե­նա­լով, որ խա­ղա­ղու­թյունն ինչ-որ պա­հի կա­րող է խա­թար­վել. «Մեզ հա­մար Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նը, մեր պե­տու­թյան դար­պաս­նե­րը սկս­վում են այս­տե­ղից, սա վեր­ջը չէ, սա սկիզբն է: Մե­ծա­գույն ու­րա­խու­թյուն է հենց այս­տեղ՝ սահ­մա­նագ­ծում ապ­րե­լը: Աստ­ված այդ պա­տի­վը՝ այս­տեղ ապ­րե­լու ու ա­րա­րե­լու, մեզ է տվել: Այս­տեղ բո­լո­րո­վին այլ է կյան­քին նա­յե­լու կեր­պը, կյանքն ու մահն այս­տեղ միա­խառն­ված են, կյան­քի ար­ժե­քը բո­լո­րո­վին այլ կերպ է գնա­հա­տում: Մար­դիկ ապ­րում են հա­յացք­նե­րը սպառ­նա­լի­քին ուղղ­ված: Սպառ­նա­լիք, որ ոչ միայն ի­րենց ան­ձին կամ ըն­տա­նիք­նե­րին, այլև պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին է ուղղ­ված»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 11893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ