Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը վա­ղուց, միայն ա­նու­նով է մնա­ցել քրիս­տո­նեա­կան

Քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը վա­ղուց, միայն ա­նու­նով է մնա­ցել քրիս­տո­նեա­կան
21.07.2020 | 15:26

Էր­դո­ղա­նը չէր հա­մար­ձակ­վի Կոս­տանդ­նու­պոլ­սում գտն­վող, Աստ­ծո ի­մաս­տու­թյա­նը նվիր­ված Սուրբ Սո­ֆիա­յի (Աստ­ծո Սուրբ Ի­մաս­տու­թյան) տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծել և այդ քայ­լով այն պղ­ծել, ե­թե նա­խա­պես ի­մա­նար, որ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի վե­րա­բեր­մուն­քը, ո­րին խո­րին վի­րա­վո­րանք հասց­րեց իր այդ ո­րոշ­մամբ, լի­նե­լու է գործ­նա­կան ու խիստ:


Իր գրե­թե ներ­կա­յիս տես­քով Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի կա­ռու­ցումն ա­վարտ­վել է 537-ին, և գրե­թե 1000 տա­րի այն ե­ղել է աշ­խար­հի ա­մե­նա­մեծ քրիս­տո­նեա­կան տա­ճա­րը և, ընդ­հան­րա­պես, աշ­խար­հի ա­մե­նա­մեծ շի­նու­թյուն­նե­րից մե­կը: Հատ­կա­պես իր յու­րա­հա­տուկ գմ­բե­թով հայտ­նի տա­ճա­րը բյու­զան­դա­կան ճար­տա­րա­պե­տա­կան ար­վես­տի գա­գաթն է հա­մար­վում և աշ­խար­հի ճար­տա­րա­պե­տա­կան գլուխ­գոր­ծոց­նե­րից մե­կը: Նշենք նաև, որ 986 թվա­կա­նի երկ­րա­շար­ժից ա­վեր­ված տա­ճա­րի 31,5 մետր տրա­մագ­ծով գմ­բե­թը, ըստ հա­յոց պատ­միչ Ստե­փա­նոս Ա­սո­ղի­կի, վե­րա­կանգ­նել է այդ նպա­տա­կով Կ. Պո­լիս հրա­վիր­ված մե­ծա­համ­բավ Տր­դատ ճար­տա­րա­պե­տը:


1453 թվա­կա­նին, երբ սուլ­թան Մեհ­մեթ Ֆա­թի­հը (Մեհ­մեդ Նվա­ճո­ղը) գրա­վել է Կոնս­տանդ­նու­պո­լի­սը և այն միաց­րել Օս­մա­նյան կայս­րու­թյա­նը, հրա­մա­յել է հու­նա­կան ուղ­ղա­փառ քրիս­տո­նեա­կան տա­ճա­րը վե­րա­ծել մզ­կի­թի: Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մինչև 1931-ը ե­ղել է մզ­կիթ, ա­պա փակ մնա­ցել 4 տա­րի: Տա­ճա­րը 1935 թվա­կա­նից վե­րա­բաց­վել է որ­պես թան­գա­րան: Են­թադ­րե­լի է, որ Թուր­քիան հաշ­վի է ա­ռել այն ժա­մա­նակ­վա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը, աշ­խար­հի քրիս­տո­նյա հան­րու­թյան կամ մեծ մա­սամբ քրիս­տո­նյա բնակ­չու­թյուն ու­նե­ցող պե­տու­թյուն­նե­րի ակն­կա­լու­թյուն­նե­րը, մի­գու­ցե պա­հան­ջը, և հա­յե­րի, հույ­նե­րի, ա­սո­րի­նե­րի դեռ թարմ ցե­ղաս­պա­նու­թյու­նից հե­տո ցան­կա­ցել է աշ­խար­հին բա­րե­կիրթ, հան­դուր­ժող ու քա­ղա­քա­կիրթ երևալ:
Հու­լի­սի 10-ին, Թուր­քիա­յի Պե­տա­կան խոր­հր­դի` երկ­րի բարձ­րա­գույն վար­չա­կան դա­տա­րա­նի կող­մից 1934 թ. այն հրա­մա­նագ­րի չե­ղար­կու­մից հե­տո (ան­շուշտ, Էր­դո­ղա­նի պատ­վե­րով), ո­րով տա­ճա­րը թան­գա­րա­նի էր վե­րած­վել, Էր­դո­ղանն ան­մի­ջա­պես ստո­րագ­րել է Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճար-թան­գա­րա­նը մզ­կի­թի վե­րա­ծե­լու հրա­մա­նա­գի­րը:
«Twitter»-ի իր է­ջում Էր­դո­ղա­նի հրա­պա­րա­կած հրա­մա­նագ­րի կրկ­նօ­րի­նա­կում նշ­ված է, որ Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի վե­րահս­կո­ղու­թյու­նը փո­խանց­վում է երկ­րի կրո­նա­կան իշ­խա­նու­թյա­նը, և որ այն բաց­վում է ժա­մեր­գու­թյուն­նե­րի հա­մար: Ըստ «ՌԻԱ Նո­վոս­տի» գոր­ծա­կա­լու­թյան, Էր­դո­ղանն ազ­գին ուղղ­ված ու­ղեր­ձում Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծե­լը հա­մե­մա­տել է «վե­րած­նն­դի» հետ, և ա­սել է, որ նա «դեն նե­տեց ոտ­քե­րի շղ­թա­նե­րը»։
Նույն օ­րը բո­ղո­քի ա­ռա­ջին ար­ձա­գանք­նե­րը ստա­նա­լուց հե­տո, Էր­դո­ղանն ար­տա­քին աշ­խար­հին կոչ է ա­րել հար­գել Սուրբ Սո­ֆիա­յի կար­գա­վի­ճա­կը (թան­գա­րան) մզ­կի­թի փո­խե­լու ո­րո­շու­մը:


«Սուրբ Սո­ֆիան Թուր­քիա­յի ի­րա­վա­սու­թյան տակ է: Բո­լո­րին հոր­դո­րում եմ հար­գել Թուր­քիա­յի դա­տա­կան և գոր­ծա­դիր մար­մին­նե­րի կա­յաց­րած ո­րո­շում­նե­րը,- ՏԱՍՍ-ի փո­խանց­մամբ ա­սել է նա:- Մենք ըն­դու­նում ենք այս հար­ցում տե­սա­կետ­նե­րի ցան­կա­ցած ար­տա­հայ­տու­թյուն, բա­ցա­ռու­թյամբ նրանց, ո­րոնք ուղղ­ված են մեր ինք­նիշ­խա­նու­թյու­նը խախ­տե­լուն»:
Հի­մա անդ­րա­դառ­նանք քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի հզոր­նե­րի ար­ձա­գան­քին:
ԱՄՆ. Միա­ցյալ Նա­հանգ­նե­րը հիաս­թափ­ված է Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծե­լու Թուր­քիա­յի ո­րո­շու­մից և Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյանն ըն­դա­մե­նը վճ­ռա­կա­նո­րեն կոչ է ա­րել շա­րու­նա­կել պահ­պա­նել Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը որ­պես թան­գա­րան:
«Մենք հիաս­թափ­ված ենք Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կը փո­խե­լու ո­րո­շու­մից,- ա­սել է ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի քար­տու­ղար Մոր­գան Օր­տա­գու­սը:- Դա ՅՈՒՆԵՍ­ԿՕ-ի մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան ցու­ցա­կում նե­րառ­ված կարևոր տե­սար­ժան վայ­րե­րից էր»:
Պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի քար­տու­ղա­րը մե­ծա­պես տուրք տա­լով ձևա­կա­նու­թյա­նը, հայտ­նել է ԱՄՆ-ի ակն­կա­լու­թյու­նը, որ Թուր­քիան, ա­ռանց որևէ խո­չըն­դո­տի, կպահ­պա­նի տա­ճար այ­ցե­լե­լու հա­սա­նե­լիու­թյու­նը բո­լո­րի հա­մար, ի­հար­կե, նա­խա­պես շատ լավ ի­մա­նա­լով, որ Թուր­քիան նման որևէ խո­չըն­դոտ չի հա­րու­ցե­լու: Էր­դո­ղանն ինքն է ար­տա­հայտ­վել մզ­կիթ այլ կրոն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի այ­ցե­լու­թյան հնա­րա­վո­րու­թյան մա­սին: Պարզ է՝ որ­քան Թուր­քիան գրա­վիչ լի­նի զբո­սաշր­ջիկ­նե­րի հա­մար, այն­քան օ­գուտ Թուր­քիա­յի բյու­ջեին ու բա­նա­կին…
ԱՄՆ-ի պետ­քար­տու­ղար Մայք Պոմ­պեոն դրա­նից ա­ռաջ հայ­տա­րա­րել էր. «Մենք վճ­ռա­կա­նո­րեն կոչ ենք ա­նում Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյա­նը շա­րու­նա­կել պահ­պա­նել Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը որ­պես թան­գա­րան, որ­պես կրո­նա­կան ա­վան­դույթ­նե­րի ու բազ­մա­զան պատ­մու­թյան հան­դեպ իր հար­գան­քին հա­վա­տար­մու­թյան օ­րի­նակ և այն հա­սա­նե­լի դարձ­նել բո­լո­րի հա­մար: Այս հազ­վա­գյուտ օ­բյեկ­տը գե­ղար­վես­տա­կան և տեխ­նի­կա­կան հան­ճա­րե­ղու­թյան կրո­նա­կան ար­տա­հայ­տու­թյուն է, որն ար­տա­ցոլ­ված է նրա հա­րուստ ու բարդ 1500-ա­մյա պատ­մու­թյան մեջ: Ա­վե­լին, տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կը, որ­պես թան­գա­րան, աշ­խար­հի տար­բեր եր­կր­նե­րից մարդ­կանց թույլ է տա­լիս այն վա­յե­լել ու մտո­րել այս հո­յա­կապ ձեռք­բեր­ման շուրջ: ԱՄՆ-ը Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կի փո­փո­խու­մը դի­տար­կում է այս հիա­նա­լի շեն­քի և կրո­նա­կան տար­բեր ա­վան­դույթ­նե­րի ու մշա­կույթ­նե­րի մարդ­կանց միջև որ­պես հիմ­նա­կան կա­մուրջ ծա­ռա­յե­լու նրա ան­գե­րա­զան­ցե­լի կա­րո­ղու­թյան ժա­ռան­գու­թյան նվա­զում: Մենք ձգ­տում ենք շա­րու­նա­կել աշ­խա­տել Թուր­քիա­յի կա­ռա­վա­րու­թյան հետ՝ փո­խա­դարձ հե­տաք­րք­րու­թյուն ներ­կա­յաց­նող հար­ցե­րի լայն շր­ջա­նա­կի, այդ թվում՝ կրո­նա­կան և մշա­կու­թա­յին վայ­րե­րի պահ­պան­ման շուրջ»:
Ֆրան­սիա. Ֆրան­սիան ըն­դա­մե­նը ցա­վակ­ցու­թյուն է հայտ­նել Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծե­լու Թուր­քիա­յի ո­րոշ­ման կա­պակ­ցու­թյամբ: Gazeta.ru-ի փո­խանց­մամբ, այս մա­սին նշ­ված է Ֆրան­սիա­յի ԱԳՆ հայ­տա­րա­րու­թյան մեջ:


«Թուր­քիա­յի իշ­խա­նու­թյուն­նե­րի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը վտան­գում են ժա­մա­նա­կա­կից և աշ­խար­հիկ Թուր­քիա­յի խոր­հր­դան­շա­կան ակ­տե­րից մե­կը»,- նշ­ված է հայ­տա­րա­րու­թյան մեջ և ար­տա­հայտ­ված այն տե­սա­կե­տը, որ տա­ճա­րը պետք է «ներ­կա­յաց­նի կրո­նա­կան ժա­ռան­գու­թյան բազ­մա­զա­նու­թյուն, երկ­խո­սու­թյուն և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյուն»:
Ռու­սաս­տան. ՌԴ-ն այս պա­հի դրու­թյամբ պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շում դեռ չի ար­տա­հայ­տել կամ այն մեզ հայտ­նի չէ: Ար­տա­հայտ­վել է Մոսկ­վա­յի պատ­րիար­քա­րա­նի ար­տա­քին ե­կե­ղե­ցա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սի­նո­դալ բաժ­նի վա­րիչ, Վո­լո­կո­լա­մյան մետ­րո­պո­լիտ Ի­լա­րիո­նը (Ալ­ֆեև):
«Կա­րե­լի է տար­բեր կերպ գնա­հա­տել Թուր­քիա­յի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կը և այն գոր­ծոն­նե­րը, ո­րոնք դր­դել են Թուր­քիա­յի ղե­կա­վա­րու­թյա­նը նման ո­րո­շում կա­յաց­նել,- ՏԱՍՍ-ի տե­ղե­կաց­մամբ, հու­լի­սի 11-ին ա­սել է մետ­րո­պո­լի­տը:- Բայց ամ­բողջ աշ­խար­հի հոգևոր և մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյու­նը չպետք է պա­տանդ դառ­նա ներ­կա քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին: Ցա­վա­լի է, որ քա­ղա­քա­կան պայ­ման­նե­րը գե­րիշ­խում են այ­լոց կրո­նա­կան ա­վան­դույթ­նե­րի հան­դեպ հար­գան­քի վրա: Սուրբ Սո­ֆիան մզ­կի­թի վե­րա­ծե­լը ապ­տակ է, ո­րը Թուր­քիա­յի ղե­կա­վա­րու­թյու­նը հասց­րել է ՈՒղ­ղա­փառ ե­կե­ղե­ցուն, ամ­բողջ աշ­խար­հի քրիս­տո­նեու­թյա­նը»:


Մետ­րո­պո­լիտ Ի­լա­րիո­նը ա­սել է նաև, որ Թուր­քիա­յի պե­տա­կան ղե­կա­վա­րու­թյան նման ո­րո­շու­մը չի կա­րող չհիաս­թա­փեց­նել, և որ ուղ­ղա­փառ քրիս­տո­նյա­նե­րի հա­մար Սուրբ Սո­ֆիան նույնն է, ինչ կա­թո­լիկ­նե­րի հա­մար Հռո­մի Սուրբ Պետ­րո­սի տա­ճա­րը։ Իր մտա­հո­գու­թյունն է հայտ­նել նաև Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցին.
«Ցա­վա­լի է, որ Ռուս ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցու, այլ ուղ­ղա­փառ ե­կե­ղե­ցի­նե­րի մտա­հո­գու­թյունն ար­ձա­գանք չս­տա­ցավ: Տվյալ ո­րո­շու­մը, ցա­վոք, ուղղ­ված չէ հա­կա­սու­թյուն­նե­րի հարթ­մա­նը, այլ, հա­կա­ռա­կը, կա­րող է է՛լ ա­վե­լի մեծ տա­րա­ձայ­նու­թյուն­նե­րի հան­գեց­նել, ին­չի մա­սին հու­լի­սի 6-ին հայ­տա­րա­րել է Հա­մայն Ռու­սիո պատ­րիարք Կի­րի­լը»:
Թուր­քիա­յի ո­րո­շու­մը դա­տա­պար­տել են նաև այս աշ­խար­հի հզոր­նե­րի շար­քում չգտն­վող մի քա­նի պե­տու­թյուն­ներ, նրանց թվում նաև ա­մե­նա­խիս­տը` Հու­նաս­տա­նը, ին­չը միան­գա­մայն հաս­կա­նա­լի է: Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը մզ­կի­թի վե­րա­ծե­լու ո­րո­շու­մը մար­տահ­րա­վեր է նե­տում պատ­մա­կան հի­շո­ղու­թյա­նը և խա­թա­րում կրոն­նե­րի երկ­խո­սու­թյան ար­ժեք­նե­րը, ՏԱՍՍ-ի փո­խանց­մամբ, հայ­տա­րա­րել է Հու­նաս­տա­նի նա­խա­գահ Կա­տե­րի­նի Սա­կե­լա­րո­պու­լուն: Ինչ­պես ա­սել է Հու­նաս­տա­նի նա­խա­գա­հը, տա­ճա­րը ե­զա­կի հու­շար­ձան էր, ո­րը պատ­կա­նում էր մարդ­կու­թյանն ու հա­մաշ­խար­հա­յին մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյա­նը:
Հու­նաս­տա­նի վար­չա­պետ Կի­րիա­կոս Մի­ցո­տա­կի­սը, իր հեր­թին, հայ­տա­րա­րել է, որ Հու­նաս­տա­նը վճ­ռա­կա­նո­րեն դա­տա­պար­տում է Թուր­քիա­յի ո­րո­շու­մը: Նրա խոս­քով՝ այդ ո­րո­շումն ազ­դում է ոչ միայն Հու­նաս­տա­նի, այլև Եվ­րա­միու­թյան, ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի և, ընդ­հան­րա­պես, հա­մաշ­խար­հա­յին հան­րու­թյան հետ Թուր­քիա­յի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի վրա:
«Այ­սօր­վա ո­րո­շու­մը, որն ըն­դուն­վել է նա­խա­գահ Թա­յիփ Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան կամ­քի ար­դյուն­քում, քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հի հա­մար սադ­րանք է»,-ա­սել է Հու­նաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րար Լի­նա Մեն­դո­նին:


Ըստ նրա, այդ ո­րո­շու­մը հաս­տա­տում է, որ Թուր­քիան չու­նի ան­կախ ար­դա­րա­դա­տու­թյուն: Լի­նա Մեն­դո­նին նշել է նաև, որ Հու­նաս­տա­նը չի փոր­ձում մի­ջամ­տել Թուր­քիա­յի ներ­քին գոր­ծե­րին, սա­կայն Սուրբ Սո­ֆիան «ամ­բողջ մարդ­կու­թյան հու­շար­ձանն է՝ ան­կախ կրո­նից»:
«Էր­դո­ղա­նի ազ­գայ­նա­կա­նու­թյու­նը վատ խոր­հր­դա­տու է,- հա­վե­լել է նա:- Էր­դո­ղա­նի կող­մից ցու­ցադր­ված ազ­գայ­նա­կա­նու­թյուն…, ո­րը եր­կի­րը 6 դար հետ տա­րավ»,- նշել է Հու­նաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րը:
Հու­նաս­տա­նի կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան ներ­կա­յա­ցու­ցիչն ա­սել է, որ հար­ցը կբարձ­րաց­վի ԵՄ հա­ջորդ գա­գաթ­նա­ժո­ղո­վում, Թուր­քիա­յին սպաս­վում են պատ­ժա­մի­ջոց­ներ, իսկ Կիպ­րո­սի նա­խա­գա­հը Թուր­քիա­յի ո­րո­շումն ան­վա­նել է «Հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան վայ­րի պղ­ծում»:
Թուր­քիա­յի ո­րո­շու­մը սադ­րանք է ան­վա­նել նաև Հու­նաս­տա­նի ԱԳ նա­խա­րար Նի­կոս Դեն­դիա­սը, ո­րո­շու­մը հա­վա­նու­թյան են ար­ժա­նաց­րել միայն Հյու­սի­սա­յին Կիպ­րո­սը և Պա­ղես­տի­նը: Էր­դո­ղա­նի կամ Թուր­քիա­յի ո­րոշ­մանն ար­ձա­գան­քել է նաև ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն` հայ­տա­րա­րե­լով, որ կազ­մա­կեր­պու­թյան Հա­մաշ­խար­հա­յին ժա­ռան­գու­թյան կո­մի­տեն կվե­րա­նա­յի Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կը:


«ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի գլ­խա­վոր տնօ­րե­նը խո­րա­պես ափ­սո­սում է Սուրբ Սո­ֆիա­յի կար­գա­վի­ճա­կը փո­խե­լու թուր­քա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի ո­րոշ­ման հա­մար, որն ըն­դուն­վել է ա­ռանց նախ­նա­կան երկ­խո­սու­թյան»,- նշ­ված է կազ­մա­կեր­պու­թյան հա­ղոր­դագ­րու­թյան մեջ:
ԵՄ ար­տա­քին գոր­ծե­րի և անվ­տան­գու­թյան քա­ղա­քա­կա­նու­թյան հար­ցե­րի գե­րա­գույն ներ­կա­յա­ցու­ցիչ Ժո­զեպ Բո­րե­լը ո­րո­շու­մը ցա­վա­լի է ան­վա­նել:
Ի հե­ճուկս վե­րոն­շյալ ար­ձա­գանք­նե­րի, Թուր­քիա­յի նա­խա­գա­հը, ըստ ՏԱՍՍ-ի, հու­լի­սի 11-ին հայ­տա­րա­րել է, որ այլ պե­տու­թյուն­նե­րի կար­ծի­քը չի փո­խի Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի կար­գա­վի­ճա­կը թան­գա­րա­նից մզ­կի­թի վե­րա­ծե­լու Ան­կա­րա­յի ո­րո­շու­մը: Թուր­քա­կան «Anadolu» գոր­ծա­կա­լու­թյու­նը մեջ­բե­րել է Էր­դո­ղա­նի խոս­քը. «Թուր­քիան Սուրբ Սո­ֆիա­յի կար­գա­վի­ճա­կը թան­գա­րա­նից մզ­կի­թի փո­խե­լու ո­րո­շում է կա­յաց­րել՝ հիմն­վե­լով ժո­ղովր­դի ցան­կու­թյան և կամ­քի վրա: Այլ եր­կր­նե­րի կար­ծի­քը չի կա­րող ազ­դել մեր ո­րոշ­ման վրա»:
Գրե­թե վս­տահ ենք, որ Եվ­րա­միու­թյու­նը Թուր­քիա­յի նկատ­մամբ նշա­նա­կա­լի, ցա­վոտ պատ­ժա­մի­ջոց­ներ չի կի­րա­ռի, ե­թե նույ­նիսկ ընդ­հան­րա­պես կի­րա­ռի Հու­նաս­տա­նի պա­հան­ջով: Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը հա­մար­վում էր կրոն­նե­րի ու մշա­կույթ­նե­րի խա­ղաղ գո­յակ­ցու­թյան հա­մաշ­խար­հա­յին խոր­հր­դա­նի­շը, Թուր­քիա­յի նա­խա­գահ Էր­դո­ղանն իր մեկ ստո­րագ­րու­թյուն-հար­վա­ծով վերջ է տվել այդ խոր­հր­դա­նի­շի գո­յու­թյա­նը:


«Ես մտա­ծում եմ Ստամ­բու­լի մա­սին, ես մտա­ծում եմ Սուրբ Սո­ֆիա­յի մա­սին, և ես շատ տխ­րել եմ»,- կի­րակ­նօ­րյա ա­վան­դա­կան պա­տա­րա­գի ժա­մա­նակ դի­մե­լով Վա­տի­կա­նի Սուրբ Պետ­րո­սի հրա­պա­րա­կում հա­վաք­ված հա­վա­տա­ցյալ­նե­րին՝ հայ­տա­րա­րել է Հռո­մի պապ Ֆրան­ցիս­կո­սը:
«Ին­չո՞ւ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը կռիվ չտ­վեց Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րի հա­մար»,- Facebook-յան իր է­ջում գրել է ԱԺ ԲՀԿ-ա­կան պատ­գա­մա­վոր Նաի­րա Զոհ­րա­բյա­նը։
«Եվ այս­պես՝ Թուր­քիա­յի բարձ­րա­գույն դա­տա­րա­նը բա­վա­րա­րեց Էր­դո­ղա­նի պա­հանջն ու ուղ­ղա­փառ քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի ա­մե­նաչք­նաղ կա­ռույ­ցը՝ Սուրբ Սո­ֆիա­յի տա­ճա­րը, նույն ին­քը՝ Ա­յա Սո­ֆիան, այլևս մզ­կիթ է։ Մեր թվար­կու­թյու­նից ա­ռաջ 537 թվա­կա­նին կա­ռուց­ված այս չք­նաղ տա­ճա­րը նվիր­վել է Աստ­ծո ի­մաս­տու­թյանն ու աստ­վա­ծա­յին խոս­քին:
Ին­չո՞ւ Էր­դո­ղա­նը, թքած ու­նե­նա­լով ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ի և քրիս­տո­նեա­կան աշ­խար­հի հոր­դոր­նե­րի վրա, պար­տադ­րեց Թուր­քիա­յի բարձ­րա­գույն դա­տա­րա­նին տա­ճա­րը ճա­նա­չել մզ­կիթ։ Բնա­կա­նա­բար, Ստամ­բու­լում մու­սուլ­ման­նե­րը մզ­կիթ-ա­ղո­թա­տե­ղիի պա­կաս, վս­տա­հա­բար, չու­նեն, քան­զի միայն Ստամ­բու­լի նա­հան­գում 3500 մզ­կիթ կա ու այդ նա­հան­գը մզ­կիթ­նե­րի քա­նա­կով Թուր­քիա­յի 81 նա­հանգ­նե­րի մեջ չեմ­պիոն է։ Բա­ցի այդ, դեռ ան­ցյալ տա­րի Ստամ­բու­լում շա­հա­գործ­վեց Չամ­լը­ջա մզ­կի­թը, ո­րը նա­խա­տես­ված է մոտ 65 հա­զար մու­սուլ­ման հա­վա­տա­ցյալ­նե­րի հա­մար։ Եվ ու­րեմն, ո՞րն էր Ա­յա Սո­ֆիան կր­կին մզ­կի­թաց­նե­լու Էր­դո­ղա­նի ի­րա­կան նպա­տա­կը։ Ակն­հայտ է մեկ բան՝ Էր­դո­ղա­նը հետևո­ղա­կա­նո­րեն շա­րու­նա­կում է Թուր­քիա­յի իս­լա­մա­կա­նա­ցու­մը և իր նեոօս­մա­նյան հա­յացք­նե­րով մշ­տա­պես ցան­կա­ցել է մր­ցել Թուր­քիա­յի հայր Ա­թա­թուր­քի հետ՝ փոր­ձե­լով պատ­մու­թյան մեջ մնալ շատ ա­վե­լի «ա­թա­թուրք»՝ թուր­քե­րի հայր, որ­քան չէր ան­գամ Ա­թա­թուր­քը, ինչ­պես նաև նրան մշ­տա­պես հան­գիստ չեն տվել սուլ­թան Մեհ­մեթ Ֆա­թի­հի դափ­նի­նե­րը, ո­րը 1453 թվա­կա­նին գրա­վեց Կոնս­տանդ­նու­պո­լիսն ու Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճա­րը վե­րա­ծեց մզ­կի­թի։ Ես գրե­թե վս­տահ եմ, որ Էր­դո­ղանն իր այս քայ­լով Թուր­քիա­յի տո­տալ իս­լա­մա­կա­նաց­ման ծրա­գիրն է ի­րա­կա­նաց­րել, և Ա­յա Սո­ֆիա­յի տա­ճա­րի մզ­կի­թա­ցումն այդ ճա­նա­պար­հա­յին քար­տե­զի ըն­դա­մե­նը դե­տալ­նե­րից մեկն էր։ Բա­ցի այդ, Ա­յա Սո­ֆիան մզ­կի­թաց­նե­լով, Էր­դո­ղա­նը վերջ դրեց տա­ճա­րի հան­դեպ Հու­նաս­տա­նի նկր­տում­նե­րին, որ­պես հու­նա­կան ուղ­ղա­փառ քրիս­տո­նեա­կան տա­ճա­րի ի­րա­կան սե­փա­կա­նա­տի­րոջ։


ՈՒս­տի Էր­դո­ղա­նի քայ­լե­րը միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի էին։
Այս ողջ պատ­մու­թյան մեջ ինձ, ան­կեղծ, հե­տաք­րք­րում էր բո­լո­րո­վին այլ հարց։ Ին­չու՞, այ­դու­հան­դերձ, քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը, ո­րը ի­րա­պես հզոր ուժ է, բա­ցի մի քա­նի թեթև մտա­հո­գու­թյուն­նե­րից ու կո­չե­րից, չկանգ­նեց Ա­յա Սո­ֆիան մզ­կի­թաց­նե­լու ծրագ­րի ա­ռաջ։
Սա հարց է, ո­րի պա­տաս­խա­նը, հու­սամ, դեռ կտր­վի»։
Փոր­ձենք շատ հա­կիրճ պա­տաս­խա­նել պատ­գա­մա­վո­րի ա­ռա­ջադ­րած հար­ցին. քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը վա­ղուց միայն ա­նու­նով է մնա­ցել քրիս­տո­նեա­կան: Ի՞նչ ա­րեց այդ նույն քրիս­տո­նեա­կան աշ­խար­հը, ի՞նչ են ա­րել ԱՄՆ-ը, ԵՄ-ն, ՄԱԿ-ի կա­ռույց ՅՈՒ­ՆԵՍ­ԿՕ-ն, մյուս­նե­րը, երբ Թուր­քիա­յի կրտ­սեր եղ­բայր Ադր­բե­ջա­նը 2005-ին իր զին­ված ու­ժե­րի ստո­րա­բա­ժա­նում­նե­րի ներգ­րավ­մամբ Նա­խիջևա­նում ծանր տեխ­նի­կա­յի մի­ջո­ցով ջար­դուփ­շուր ա­րեց, ամ­բող­ջու­թյամբ ոչն­չաց­րեց Ջու­ղա­յի հայ­կա­կան գե­րեզ­մա­նա­տան բազ­մա­դա­րյա հա­զա­րա­վոր խաչ­քա­րերն ու տա­պա­նա­քա­րե­րը, և բե­կոր­նե­րը լց­րեց Ա­րաքս գե­տը…

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 10814

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ