Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Երկու տա­րում բա­հը դար­ձավ գեր­ժա­մա­նա­կա­կից զե՞նք

Երկու տա­րում բա­հը դար­ձավ գեր­ժա­մա­նա­կա­կից զե՞նք
21.07.2020 | 16:07

Հայտ­նի խոսք կա՝ հաղ­թա­նա­կը բա­զում տե­րեր ու­նի, պար­տու­թյու­նը որբ է։ Այ­սօր­վա մեր ի­րա­կա­նու­թյու­նում այս միտ­քը մի փոքր այլ կերպ է հն­չում՝ հաղ­թա­նա­կը եր­բեմն ի­րար ձեռ­քից խլում են ու սե­փա­կա­նաշ­նոր­հում։ Տա­վու­շում ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հետևած ո­րոշ քն­նար­կում­ներ ուղ­ղա­կի ապ­շեց­նում են։ Բա­նա­կի հա­ջո­ղու­թյուն­նե­րի հա­մար ու­րա­խա­նա­լու փո­խա­րեն այն դարձ­րել են հա­մե­մա­տու­թյան թե­մա ու ան­դա­դար հի­շում են 2016-ի ապ­րի­լյան քա­ռօ­րյան, նախ­կին իշ­խա­նու­թյուն­նե­րին։ Նախ, բա­ցի գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մասշ­տա­բայ­նու­թյան տար­բե­րու­թյունից, կա նաև ա­ռա­վել էա­կան մի հան­գա­մանք. մեր սահ­ման­նե­րում դեռ լիա­կա­տար խա­ղա­ղու­թյուն չէ, իսկ հեղ­հե­ղուկ վի­ճա­կում կշեռ­քի նժա­րին դնել բա­նա­կի այս կամ այն գոր­ծո­ղու­թյուն, այն դարձ­նել «մի­ջոց» ներ­քա­ղա­քա­կան պայ­քա­րի հա­մար, առն­վազն հի­մա­րու­թյուն է ու անպ­տուղ զբաղ­մունք։ Բայց նման թե­մա ար­ծար­ծող­նե­րի հա­մար մի քա­նի հս­տա­կե­ցում պի­տի ա­նել։


1. Ո­մանք կր­կին հի­շել են, թե 2016-ին բա­նա­կը բա­հով է կռ­վել, դիզ­վա­ռե­լի­քի խն­դիր է ե­ղել, հի­մա ա­մեն ինչ այլ է... Փաս­տո­րեն բա­նա­կա­շի­նու­թյունն այդ­քան հեշտ գո՞րծ է, որ եր­կու տա­րում բա­հը դար­ձավ ժա­մա­նա­կա­կից զենք, իսկ հրա­մա­նա­տա­րա­կան կազմն էլ 2 տա­րում ձեռք բե­րեց կռ­վով կոփ­ված ռազ­մա­կան փոր­ձա­ռու­թյուն։ Գն­դա­ցիրն ու հրե­տա­նին ի­րա­րից չտար­բե­րող (ցա­վոք, եր­բեմն նաև տար­բե­րող) իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հա­մոզ­վա՞ծ են, որ ի­րենք են այ­սօր­վա բա­նա­կի ո­րա­կի պա­տաս­խա­նա­տուն։ Խո­սեք ա­մեն ին­չից, ա­մեն հա­ջո­ղու­թյուն ձե­րը հա­մա­րեք, կու­զեք սե­փա­կա­նաշ­նոր­հեք ու դրա հա­մար էլ ձեզ պարգևավ­ճար դուրս գրեք, բայց բա­նա­կից խո­սե­լու ի­րա­վունք դուք, «թա­վիշ­ներ», հաս­տատ չու­նեք։ Բա­նա­կը ողջ ժո­ղովր­դի պա­հած-շա­հած զա­վակն է, այն ժո­ղովր­դի, որն ապ­րել է «նախ­կին­նե­րի ու հնե­րի» տա­րի­նե­րին։ «Նոր» բա­նակ կեր­տե­լու ձեր ան­հե­թեթ հայ­տա­րա­րու­թյուն­ներն ի՞նչ են, ե­թե ոչ ար­հա­մար­հանք բա­նա­կի հիմ­քում կանգ­նած, այդ գոր­ծին ամ­բողջ կյան­քը նվի­րած սպա­նե­րի, հրա­մա­նա­տար­նե­րի հան­դեպ, նսեմ պահ­վածք մինչ այս ե­ղած հա­յ­կա­կան զի­նու­ժի բո­լոր հա­ջո­ղու­թյուն­նե­րի հան­դեպ։ Այս մար­դիկ ան­կախ օր­վա իշ­խա­նու­թյու­նից շա­րու­նա­կել են ան­ձն­վեր աշ­խա­տել ու կա­ռու­ցել ա­մուր, տա­րա­ծաշր­ջա­նում ա­մե­նա­կա­յա­ցած բա­նակ­նե­րից մե­կը։
Ինչ վե­րա­բեր­ում է բա­հե­րին ու դիզ­վա­ռե­լի­քին, ա­պա Նի­կո­լի թեր­թի շր­ջա­նա­ռու­թյան մեջ դրած դե­զին­ֆոր­մա­ցիան տա­րի­նե­րով շր­ջա­նա­ռած մար­դիկ ի­րենց իսկ շուր­թե­րով, ի­րենց ան­դամ­նե­րով կազ­մած հանձ­նա­ժո­ղո­վով հայ­տա­րա­րե­ցին, որ երբևէ նման խն­դիր չի ե­ղել։ Իսկ ե­թե դրա­նով հեր­թա­կան ան­գամ նախ­կին­նե­րին եք ու­զում քն­նա­դա­տել, նրանց քն­նա­դա­տե­լու այլ թե­մա­ներ հա­տատ կգտ­նեք, բա­նա­կը մի դարձ­րեք «ման­րադ­րամ»։


2. Ա­սում են, թե այ­սօր­վա բա­նա­կը տար­բեր­վում է 2016-ի բա­նա­կից։ ՈՒ աբ­սուրդն այն է, որ սա ա­սում է նաև այս ո­լոր­տում ժա­մա­նա­կին պաշ­տոն զբա­ղեց­րած մար­դը։ Ի­հար­կե, տար­բեր­վում է, ո­րով­հետև բա­նակն ա­մեն օր է կա­տա­րե­լա­գործ­վում, ա­մեն օր է նոր ո­րակ ստա­նում։ Ե­թե 2016-ի ու այ­սօր­վա բա­նա­կը նույ­նը լի­ներ, նշա­նա­կում է մենք, որ­պես ազգ, չենք գի­տակ­ցում, թե ինչ է մեզ հա­մար ազ­գա­յին անվ­տան­գու­թյու­նը, նշա­նա­կում է ապ­րե­լու մեր ի­րա­վուն­քը վա­ղուց զի­ջած պի­տի լի­նեինք։ Ի դեպ, այդ բա­րե­փո­խում­նե­րի մեծ ա­լի­քը սկս­վեց հենց ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յից հե­տո ու ան­գամ այ­սօր­վա իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ի­րա­կա­նաց­ված ո­րոշ ծրագ­րե­րի հիմ­քե­րը, պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը դեռ նա­խորդ­նե­րի ժա­մա­նակ են ե­ղել։ Բա­նա­կի «հինն» ու «նո­րը» չկա, բա­նա­կը կեն­դա­նի օր­գա­նիզմ է ու ա­մեն օր է փոխ­վում՝ ան­կախ հան­գա­ման­քից, թե այդ պա­հին ով է քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը։ Ի դեպ, հա­մե­մա­տե­լու սի­րա­հար­նե­րին և հատ­կա­պես ժա­մա­նա­կին պաշտ­պա­նու­թյան փոխ­նա­խա­րար աշ­խա­տած Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին մի հի­շե­ցում, փոր­ձեք 2016-ի բա­նա­կը հա­մե­մա­տել ձեր տա­րի­նե­րին ղե­կա­վա­րած այդ կա­ռույ­ցի հետ, ի՞նչ տար­բե­րու­թյուն­ներ կտես­նեք։ Գո­նե հա­նուն բա­նա­կում ինչ-որ ժա­մա­նակ կար­գա­վի­ճակ ու­նե­ցող մարդ, ո­րը պետք է երկ­րի պաշտ­պա­նու­թյու­նը վեր դա­սի ա­մեն ին­չից, հան­գիստ թո­ղեք բա­նա­կը։


3. Ո­մանք պն­դում են, թե քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյու­նը տե­ղյակ չի ե­ղել ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րից, հաղ­թա­նակ կրո­ղը բա­նա­կի ղե­կա­վա­րու­թյունն է։ Սրան զու­գա­հեռ հն­չում է մյուս ծայ­րա­հե­ղու­թյու­նը, թե հաղ­թա­նա­կի դափ­նի­նե­րը Նի­կոլ Փա­շի­նյա­նինն են։ Այս հար­ցում ըն­դա­մե­նը խո­սենք փաս­տե­րով։ Բայց մինչ այդ նկա­տենք, որ հաղ­թա­նա­կը բո­լո­րին է, այս թե­ման գո­նե ա­ռայժմ պետք չէ ա­նընդ­հատ շա­հար­կել։ Իսկ փաս­տերն ինչ են ա­սում. ըստ մեր Սահ­մա­նադ­րու­թյան, Նի­կոլ Փա­շի­նյա­նը գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տար է դառ­նում, երբ սահ­մա­նին պա­տե­րազմ է ըն­թա­նում, սա­կայն տա­վու­շյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը լո­կալ բնույթ ու­նեին և պա­տաս­խա­նատ­վու­թյունն ամ­բող­ջո­վին ըն­կած էր Պնա­խա­րա­րի և գլ­խա­վոր շտա­բի պե­տի վրա։ Ա­վե­լին, Ադր­բե­ջա­նի ար­կա­ծախ­նդ­րու­թյան հա­ջորդ օ­րը Դա­վիթ Տո­նո­յա­նը կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ման­րա­մաս­ներ տե­ղե­կաց­րեց Նի­կոլ Փա­շի­նյա­նին, ո­րի հար­ցից կա­րե­լի էր են­թադ­րել, որ նա­խա­պես նա գոր­ծո­ղու­թյուն­նե­րի բնույ­թին այդ­քան էլ ի­րա­զեկ չէր։ Իսկ հա­մա­ձայ­նեք, որ այդ ա­մե­նի պա­տաս­խա­նա­տուն չի կա­րող թշ­նա­մու դի­տա­վո­րու­թյու­նը մո­լո­րու­թյան հետ խառ­նել։


4. Փա­շի­նյա­նի «եր­կր­պա­գուն­ե­րը» հայ­տա­րա­րում են, թե Ա­լիևը հաս­կա­ցավ, որ իր առջև ոչ թե Սերժ Սարգ­սյան կամ Ռո­բերտ Քո­չա­րյան է, այլ մի կա­տա­ղած իջևան­ցի` Փա­շի­նյա­նը։ Ի­րո՞ք լուրջ եք ա­սում։ Ի­րո՞ք հա­վա­տում եք ձեր հն­չեց­րած ստե­րին։ Ա­ռանց որևէ մե­կին գե­րագ­նա­հա­տե­լու և թե­րագ­նա­հա­տե­լու, ըն­դա­մե­նը հարց՝ դուք ի­րո՞ք կար­ծում եք, որ ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տի հիմ­քում կանգ­նած, բո­լոր հաղ­թա­նակ­նե­րի մաս դար­ձած, Ար­ցա­խը պա­հած մար­դիկ ա­վե­լի քիչ ա­հար­կու ու սար­սա­փե­լի են թշ­նա­մուն, քան բա­նա­կում ան­գամ չծա­ռա­յած, ար­ցա­խյան ա­զա­տա­մար­տից ճո­ղոպ­րած, ապ­րի­լյան քա­ռօ­րյա­յին մա­յի­սին «մաս­նակ­ցած», բա­նա­կա­շի­նու­թյան գոր­ծում զրո ներդ­րում ու­նե­ցող մե­կը։ Սա գնա­հա­տա­կան չէ, այլ ի­րո­ղու­թյուն, ո­րի հետ մենք ե­թե ան­գամ չենք ու­զում հաշ­վի նս­տել, թշ­նա­մին հաս­տատ այդ նր­բու­թյուն­նե­րը հս­տակ հաշ­վար­կում է։ Ի դեպ, ի՞նչ ե­ղավ Ար­ցա­խը բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղա­նին վե­րա­դարձ­նե­լու Փա­շի­նյա­նի խրոխտ «մար­տա­կո­չը»։


Հա­վարտ ըն­դգ­ծենք. վեր­ջին ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ մենք կա­րող ենք ցան­կա­ցած խն­դիր լու­ծել, ե­թե բո­լորս հա­մա­կար­ծիք ենք մեկ հար­ցում՝ ա­մուր պա­հել մեր երկ­րի անվ­տան­գու­թյունն ու պաշտ­պա­նու­թյու­նը։ Իսկ դա հրա­շա­լիո­րեն տար­բեր տա­րի­նե­րին կա­տա­րել է մեր բա­նա­կը, ու­րեմն գո­նե այդ կա­ռույ­ցի հար­ցում զերծ պի­տի մնալ ան­հար­կի շա­հար­կում­նե­րից, բզկ­տող կո­չե­րից, այս­րո­պեա­կան քա­ղա­քա­կան շա­հե­րում բա­նակն օգ­տա­գոր­ծե­լուց։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 11112

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ