«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

Ֆրանսիայում ձևավորվել է ամենամեծ կառավարությունը

Ֆրանսիայում ձևավորվել է ամենամեծ կառավարությունը
28.07.2020 | 10:31

Հուլիսի 26-ի երեկոյան Ելիսեյան պալատը հայտարարեց 11 պետական քարտուղարների նշանակման մասին, որ մաս են կազմելու հուլիսի սկզբին ձևավորված նոր կառավարության՝ վարչապետ Ժան Կաստեքսի գլխավորությամբ: Նախարարների նոր կաբինետը կազմված է 43 մարդուց՝ քառորդ դարում սա Ֆրանսիայի ամենամեծ կառավարությունն է: Հուլիսի 26-ի երեկոյան վարչապետ Ժան Կաստեքսը հայտարարեց «Թիմը կազմավորվեց»: Նա նշանակվեց հուլիսի 3-ին և 6-ին հայտարարեց նոր կառավարության կազմը (միայն նախարարներին, բայց ոչ պետական քարտուղարներին), միայն 3 շաբաթ անց նախարարների կաբինետն ամբողջությամբ ձևավորվեց: Կառավարությունում 22 կանայք և 21 տղամարդիկ են: Նորանշանակ 11 պետքարտուղարներից ոչ մեկը հայտնի չէ հանրությանը (ինչպես հուլիսի սկզբին նշանակված արդարադատության նախարար Էրիկ Դյուպոն-Մորետին և մշակույթի նախարար Ռոզլին Բաշլոն): Հիմնականում նրանք նախագահի թիմից են, որ կամ փոխադրվել են, կամ պաշտոնի «բարձրացում» են ապրել խորհրդարանից, կամ պահպանել են իրենց պաշտոնը նախորդ կառավարության կազմում «հաջող աշխատանքի» համար: Le Monde-ը նշում է, որ Ֆրանսուա Օլանդի և Նիկոլա Սարկոզիի նախագահության օրոք կառավարության կազմում երբեք այդքան շատ մարդ չի եղել: Վերջին անգամ կառավարությունն այդքան բազմամարդ է եղել 1995-ին, երբ վարչապետը Ալեն Ժյուպենն էր, իսկ նախագահը՝ Ժակ Շիրակը:
RFI


Հ.Գ. Էմանուել Մակրոնը բացահայտորեն սկսել է նախապատրաստվել 2022-ի նախագահական ընտրություններին: Նրա նպատակը ոչ միայն կորոնավիրուսի արագ ու վերջնական հաղթահարումն է, այլև կորոնաճգնաժամի, ու՝ տնտեսության վերականգնումը: Աշխատատեղերի ստեղծումը նախագահական նոր ժամկետի համար ֆրանսիացիների քվեարկելու լավագույն երաշխիքն է լինելու, ու ֆինանսիստ Մակրոնը դա շատ լավ գիտի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 22844

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ