Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 30 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում գերազանցեց 30 միլիոնը
18.09.2020 | 14:07

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 30,2 միլիոնին, վարակի զոհ է դարձել 946 000 մարդ, ապաքինվել է 20,5 միլիոնը:
Եվրոպայում նոր վարակակիրների թիվը գերազանցել է մարտի առաջին գագաթնակետը: ԱՄՆ-ը շարունակում է առաջինը մնալ դեպքերի քանակով: Իսրայելում արդեն ուժի մեջ է մտել խիստ կարանտինը: Ուկրաինայում վերջին օրերին ամեն օր 3,5 հազար նոր դեպք է հայտնաբերվում: Խարկովի քաղաքապետ Գենադի Կերնեսին ծանր վիճակում տեղափոխել են Բեռլինի «Շարիտե» հիվանդանոց, նա երեք շաբաթ կորոնավիրուսով հիվանդ է:

Դիտվել է՝ 1697

Մեկնաբանություններ