Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարը քննարկել են Ադրբեջանում ձերբակալված հայ սպայի հարցը

Դավիթ Տոնոյանը և Կարմիր Խաչի գրասենյակի ղեկավարը քննարկել են Ադրբեջանում ձերբակալված հայ սպայի հարցը
18.09.2020 | 14:08

Ադրբեջանում ձերբակալված հայ սպայի մասին է խոսել ՊՆ նախարար, գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանը՝ երեկ ընդունելով Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ղեկավար Քլեր Մեյթրոյին: Նախարարն անդրադարձել է Գուրգեն Ալավերդյանի վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցներում շրջանառված տեսանյութերին և ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին հայտնել ՀՀ ՊՆ մտահոգությունը դրանց բովանդակության շուրջ։ Տոնոյանը նշել է, որ ադրբեջանական իշխանությունների՝ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչների կողմից Ալավերդյանին այցելության թույլտվության խոչընդոտումը միջազգայնորեն ամրագրված իրավունքների, մասնավորապես՝ միջազգային մարդասիրական իրավունքի շրջանակներում Ադրբեջանի ստանձնած հանձնառությունների կոպտագույն խախտում է: ՊՆ նախարարը շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ղեկավարին Ադրբեջանի իրավազորության տակ հայտնված ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործում պատվիրակության գործադրած ջանքերի համար:


Քլեր Մեյթրոն հավաստիացրել է, որ ԿԽՄԿ պատվիրակությունն իրականացնում է բոլոր անհրաժեշտ քայլերը Գուրգեն Ալավերդյանի և ադրբեջանական կողմում գտնվող հայազգի անձանց կարգավիճակից բխող ընթացակարգերի ապահովման ուղղությամբ:
Զրուցակիցները քննարկել են նաև Հայաստանի Զինված ուժերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի գնահատմանն ուղղված գործունեությունը: Գնահատման գործընթացը սկսվել է անցած տարի:

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ