Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արման Աբովյան. Իշխանություններն իրենց արտահայտություններով վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի քննադատական թեզերը

Արման Աբովյան. Իշխանություններն իրենց արտահայտություններով վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի քննադատական թեզերը
18.09.2020 | 14:28

Իշխանությունները փաստացի չունեն ոչ մի առարկայական հակադարձում բոլոր այն խնդիրներին, որոնք հնչեցրել է պարոն Ծառուկյանը՝ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը։ «Ինչ վերաբերում է այդ ոչ առարկայական, կիսաանձնական դաշտ մտնելով արտահայտություններին, դա, ցավոք, ցույց է տալիս քաղաքական մակարդակը», - ասաց Աբովյանը։ Նրա խոսքով՝ գոյություն ունի քաղաքական դիսկուրսի մշակույթ.


«Երբ մենք անհամաձայնություն ենք արտահայտում կամ քննադատություն, նվազագույնը մենք սպասում ենք ադեկվատ հակադարձում կամ՝ քննարկում իրենց հետ։ Երբ դա չկա, նշանակում է, որ չկա քաղաքական մշակույթ կամ հակադարձելու բան չկա։ Փաստացի, ստացվում է, որ այս արտահայտություններով իշխանությունները պարզապես վերահաստատում են Գագիկ Ծառուկյանի բոլոր քննադատական թեզերը»։

Դիտվել է՝ 1931

Մեկնաբանություններ