Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Dagens Nyheter. Պուտինը ցանկանում էր Հայաստանի քթին տալ

Dagens Nyheter. Պուտինը ցանկանում էր Հայաստանի քթին տալ
15.10.2020 | 10:32

Ուրբաթ օրը Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները եկան Մոսկվա՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Պաշտոնապես նրանք հրավիրվել էին «խորհրդակցությունների»՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերահսկողության տակ: Գործնականում խոսքը Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը կանգնեցնելու միջոցներ գտնելու մասին էր: Դե յուրե այս տարածքը պատկանում է Ադրբեջանին, բայց դեռ 1988-1994-ի պատերազմից առաջ նրա բնակիչները անկախություն էին հայտարարել ու այդ ժամանակից պահպանում են անջատողական հանրապետության կարգավիճակը՝ Հայաստանի պաշտպանության տակ: Երկու շաբաթ առաջ Ադրբեջանը հարձակվեց: Այդ ժամանակից երկու կողմերն էլ գնդակոծում են քաղաքացիական շրջանները: Սպանվածների ճշգրիտ թիվը դժվար է հաշվել, որովհետև անկախ դիտորդներ չկան, խոսքը հարյուրավոր մարդկանց մասին է:
Մի շաբաթից ավելի Պուտինը լռում էր: Այս շաբաթ մի քանի անգամ հեռախոսեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա երկու երկրներին հրադադարի կոչ արեց: Ռուսաստանում աննկատ չմնաց՝ ինչքան սառն է Մոսկվան վերաբերվում իր վաղեմի դաշնակից Հայաստանին՝ առաջին, երկրորդ՝ Մոսկվան Հայաստանին միանշանակ աջակցություն չհայտնեց: Մոսկվան ավանդաբար միշտ աջակցել է Հայաստանին: Երկիրը համարվում է քրիստոնեության ֆորպոստը Կովկասում, նրա ժողովրդին օգնում են մշակութային, կրոնական ու պատմական պատճառներով: Առանց Ռուսաստանի աջակցության Հայաստանը կարող էր և 1990-ականների սկզբին չհաղթել Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի համար պատերազմում: Այդ ժամանակից Ադրբեջանը ամրապնդել է իր ռազմական ուժերը: Նրա առաջխաղացումը Լեռնային Ղարաբաղում Հայաստանին հանկարծակիի բերեց, և նրա գործողությունները որոշակի տագնապ են վկայում: Այս երկու երկրներից հենց Ադրբեջանն է բռնապետություն, իսկ Հայաստանը՝ ժողովրդավարություն: Ադրբեջանը հստակ հասկացնում է, որ պատրաստ է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Լիովին հավանական է, որ Ռուսաստանը պատերազմը դադարեցնի, բայց փոխարենը ինչ-որ բան պահանջելու է Հայաստանից:

Աննա Լենա Լաուրեն, Dagens Nyheter (Շվեդիա)


Հ.Գ. Եթե նույնիսկ Պուտինը ցանկանում էր Հայաստանի քթին տալ, Էրդողանն էլ ցանկանում էր Պուտինի քթին տալ, բայց դա Շվեդիայից երևի չի երևում: Իրականում սա ոչ Արցախի, ոչ Հայաստանի պատերազմն է, սա աշխարհաքաղաքական բախում է, որի ընթացքում Արցախը ընդամենը մանրադրամ է՝ որքան էլ մեզ համար ցավալի է խոստովանելը: Երեկ իրադարձությունները զարգանում էին արագ՝ նախ Արցախի նախագահի կոչը, հետո ՀՀ վարչապետի կոչը, զուգահեռ ՌԴ ԱԳ նախարարի հարցազրույցը ՌԴ լրատվամիջոցներին՝ Արցախի թեմայով, որից պարզ հասկացվում էր, որ Ռուսաստանը ընդամենը կփորձի պատերազմը կանգնեցնել, իսկ հետո Հայաստանից պահանջելու է հանձնել 7 շրջանները: Եվ վերջապես՝ երեկոյան Պոմպեոյի զանգն Էրդողանին, Էրդողանի զանգը Պուտինին… Չի բացառվում, որ ի վերջո պատերազմը կդադարեցվի, բայց չի լինի վերջինը: Իրավիճակ է փոխվել, մեր դեմ հիմա միայն Ալիևը չէ, որ շրջան ստանալով ու իրեն հաղթող հայտարարելով բավարարվելու է…


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 10670

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ