Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը

Պուտինի նկատմամբ ռուսաստանցիների վստահության մակարդակը
23.10.2020 | 22:27

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ վստահություն է հայտնել ռուսաստանցիների 59 տոկոսը՝ վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները: Հարցման մեջ նշվում է, որ նրան «ավելի շուտ չի վստահում» 29 տոկոսը, 12 տոկոսը դժվարացել է պատասխանել:


Հարցվածների 63 տոկոսը գտնում է, որ Պուտինը ավելի ճիշտ, լավ է աշխատում իր պաշտոնում, հակառակ կարծիքն է 23 տոկոսը, 14 տոկոսը դժվարացել է պատասխանել: Համառուսաստանյան հեռախոսային հարցումը հոկտեմբերի 16- 18-ն անցկացվել է 18 և ավելի բարձր տարիքի 4000 քաղաքացիների շրջանում: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 1,9 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Դիտվել է՝ 1499

Մեկնաբանություններ