Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Փա­շի­ն­յա­նը քա­ղա­քա­կան խո­սույթն ի­ջեց­րել է հայ­հո­յան­քի մա­կար­դա­կի. դա քա­ղա­քա­կան մշա­կույ­թի վախ­ճանն է»

«Փա­շի­ն­յա­նը քա­ղա­քա­կան խո­սույթն ի­ջեց­րել է հայ­հո­յան­քի մա­կար­դա­կի. դա քա­ղա­քա­կան մշա­կույ­թի վախ­ճանն է»
01.12.2020 | 00:25

Քա­ղա­քա­գետ Ա­ԼԵՔ­ՍԱՆԴՐ ՄԱՆԱՍՅԱ­ՆԸ վս­տահ է՝ նո­յեմ­բե­րի 10-ին ստո­րագր­ված ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան մա­սին դեռ շատ վեր­լու­ծու­թյուն­ներ կլի­նեն, քա­նի որ շատ բան դեռ հս­տա­կեց­ված չէ: Ա­վե­լին՝ Հա­յաս­տա­նը, Ռու­սաս­տանն ու Ադր­բե­ջա­նը կա­րող են քայ­լեր ձեռ­նար­կել, ո­րոնք գու­ցե չեն բխում հայ­տա­րա­րու­թյան տեքս­տից, բայց իմպ­լի­ցիտ (նե­րա­ռա­կան) ձևով ար­տա­ցոլ­ված են հայ­տա­րա­րու­թյան տո­ղա­տա­կե­րում: Այն­պես որ, հա­վե­լում է քա­ղա­քա­գե­տը, հնա­րա­վոր քայ­լե­րի ու գոր­ծո­ղու­թյուն­նե­րի մա­սին դա­տո­ղու­թյուն ա­նե­լը դեռ վաղ է, ա­ռա­ջի­կա­յում կպարզ­վի՝ ով ինչ­պես է օգտ­վե­լու այդ փաս­տաթղ­թից: Մա­նա­սյա­նի հա­մոզ­մամբ՝ նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյան յուրա­քան­չյուր կե­տի ի­րա­գործ­ման հա­մար պետք է հա­վե­լյալ փաս­տա­թուղթ լի­ներ, բայց նմա­նա­տիպ փաս­տա­թուղթ կա՛մ չկա, կա՛մ մենք դրա մա­սին տե­ղյակ չենք: Ե­թե նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյու­նը մի քա­նի ժա­մում է կազմ­վել՝ ե­ռա­կողմ հե­ռա­խո­սա­զան­գե­րի մի­ջո­ցով, ա­պա ըստ տրա­մա­բա­նու­թյան, նման փաս­տաթղ­թեր չկան, չեն կազմ­վել:

Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ հայ­տա­րա­րու­թյու­նից մի քա­նի հան­գա­մանք­ներ են բխում: Ա­ռա­ջի­նը դրա­նում առ­կա ա­նո­րո­շու­թյուն­ներն են: Օ­րի­նակ, հս­տա­կեց­ված չէ՝ ով­քեր են ներ­քին տե­ղա­հան­ված­ներն ու փախս­տա­կան­նե­րը: Ճշգր­տում­նե­րը գու­ցե ար­դեն ըն­թաց­քի մեջ են, բայց չպետք է սպա­սել, որ հայ­տա­րա­րու­թյունն ադր­բե­ջան­ցի­ներն ի­րենց հար­մար ձևով մեկ­նա­բա­նեն, հե­տո նոր մենք խո­սենք: «Երկ­րորդ հան­գա­մանքն այն է, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նը ո՛չ Հա­յաս­տա­նի, ո՛չ Ար­ցա­խի ա­նու­նից ուղ­ղա­կի ի­րա­վունք չու­ներ ստո­րագ­րե­լու այդ հայ­տա­րա­րու­թյան ներ­քո: Հա­յաս­տա­նի մա­սով ի­րա­վունք չու­ներ, ո­րով­հետև պետք է Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մա­ձայ­նու­թյու­նը ստա­նար, իսկ Ար­ցա­խի մա­սով առ­հա­սա­րակ որևէ տե­սա­կի փաս­տաթղ­թի տակ ստո­րագ­րե­լու ի­րա­վա­սու­թյուն չու­նի: ՈՒ­զում եմ հի­շեց­նել, որ նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյու­նը ստո­րագր­վել է դեռևս 1994-ին հայ­տա­րար­ված հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տու­մից հե­տո: 94-ի պայ­մա­նագ­րի տակ ե­ղել է նաև Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ներ­կա­յա­ցուց­չի ստո­րագ­րու­թյու­նը: Հի­մա, ե­թե հրա­դա­դա­րը խախտ­վել է, ու դրա մա­սին նոր փաս­տա­թուղթ կա, ա­պա Ար­ցա­խի ներ­կա­յա­ցու­ցի­չը նույն­պես պետք է այդ հայ­տա­րա­րու­թյան կող­մե­րից մե­կը լի­ներ: Մյուս հան­գա­մանքն այն է, որ հայ­տա­րա­րու­թյան մեջ որևէ ձևով չի հի­շա­տակ­վում Թուր­քիա­յի մա­սին, այն դեպ­քում, երբ Թուր­քիան պն­դում է, որ հրա­դա­դա­րի պահ­պան­ման ռե­ժի­մի հա­մար պա­տաս­խա­նա­տու կա­ռույ­ցի կամ կազ­մա­կեր­պու­թյան մեջ ին­քը նույն­պես պետք է ներ­կա­յաց­ված լի­նի, չնա­յած վս­տահ եմ, որ ԵԱՀԿ Մինս­կի խումբն Ար­ցա­խյան կոնֆ­լիկտն իր ձեռ­քից մեկ ու­րի­շին չի տա: Ե­թե այդ­պի­սի բան լի­նի, կս­տաց­վի, որ, Թուր­քիան է փո­խա­րի­նում ի­րեն: ԱՄՆ-ը, օ­րի­նակ, որ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րից մեկն է, դեմ չէր լի­նի, որ Թուր­քիան ինչ-որ ձևով ներ­կա­յու­թյուն ու­նե­նար Ադր­բե­ջա­նում: Այդ սցե­նա­րին, ի­հար­կե, դեմ կլի­նի Ռու­սաս­տա­նը:

Բա­ցի այդ՝ Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի շա­հե­րից չի բխում հայ­տա­րա­րել կամ ակ­նար­կել, որ ԼՂՀ կոնֆ­լիկ­տի կար­գա­վո­րու­մը կա­րող է հան­կարծ դուրս գալ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գա­հող եր­կր­նե­րի շր­ջա­նակ­նե­րից: Թուր­քիան, ըն­դգ­ծեմ, այս հար­ցում որևէ ման­դատ չու­նի: Մենք պետք է աշ­խա­տենք բո­լո­րի կող­մից ըն­կա­լե­լի ու ըն­դու­նե­լի բա­նաձևե­րը շր­ջա­նա­ռու­թյան մեջ դնել: Այն­պես ա­նել, որ դրանք տեղ գտ­նեն եր­րորդ եր­կր­նե­րի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րում: Ամ­փո­փե­լով՝ կա­րող ենք ա­սել, որ նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյու­նը միայն հրա­դա­դա­րի մա­սին է: Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հարցն այս­տեղ տեղ չի գտել, չնա­յած Ռուա­սաս­տա­նի նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նը վս­տա­հեց­նում է, որ այն շա­րու­նա­կում է ԵԱՀԿ ՄԽ օ­րա­կար­գում մնալ: Մի կարևոր հան­գա­մանք էլ կա. Ռու­սաս­տա­նը պար­տա­վոր է հեր­քել այն տե­սա­կե­տը, թե հրա­դա­դա­րը ռուս-թուր­քա­կան գոր­ծարք էր: Ա­վե­լին՝ ինչ­քան հա­պա­ղի այդ մտա­վա­խու­թյուն­նե­րը ցրող հեր­քու­մը, մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն ի­րա­վունք է ստա­նա­լու ա­սե­լու, թե տե­ղի ու­նե­ցածն իս­կա­պես գոր­ծարք էր»:


Մա­նա­սյա­նը հայ­տա­րա­րու­թյան միակ հա­յան­պաստ կե­տը հա­մա­րում է այն, որ Ադր­բե­ջա­նի կող­մից հա­յու­թյան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող բռ­նու­թյու­նը դա­դա­րեց­վել է, ին­չը Ռու­սաս­տա­նը կա­րող է ներ­կա­յաց­նել որ­պես մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի ո­գուն ու տա­ռին հա­մա­հունչ դրա­կան քայլ: Ե­թե այդ­պես չներ­կա­յաց­վի, ա­պա մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի բաց դաշտ է մնում, ու մի­ջազ­գա­յին տար­բեր կա­ռույց­ներ, գեր­տե­րու­թյուն­ներ կա­րող են հիմ­նա­վո­րել այն թե­զը, թե նո­յեմ­բե­րի 10-ի հայ­տա­րա­րու­թյու­նը գոր­ծարք էր. «Իմ­քայ­լա­կան­ներն այ­սօր բախ­տո­րոշ, ճա­կա­տագ­րա­կան այ­լընտ­րան­քի առջև են կանգ­նած՝ մնալ ի­րենց դիր­քե­րում, պահ­պա­նել ման­դատ­ներն ու շա­րու­նա­կել կոր­ծա­նե՞լ Հա­յաս­տա­նը, թե՞ քա­ջու­թյուն ու­նե­նալ ու մաս­նակ­ցել իմ­պիչ­մեն­տի գոր­ծըն­թա­ցին: Ես, ի­հար­կե, կոչ եմ ա­նում ու­նե­նալ այդ քա­ջու­թյու­նը: Ինչ վե­րա­բե­րում է հա­մախ­մբ­վե­լու մա­սին իշ­խա­նու­թյան ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին, ա­պա հարց է ա­ռա­ջա­նում՝ իսկ ու՞մ շուր­ջը հա­մախ­մբ­վել: Գրե­թե ամ­բողջ հա­սա­րա­կու­թյու­նը, բա­ցի մի փոքր հատ­վա­ծից, դեմ է գոր­ծող վար­չա­պե­տին: Հա­մախ­մբ­վե­լու ա­ռանցք չու­նենք, իմ­քայ­լա­կան­նե­րը պետք է դա հաս­կա­նան: Ի­հար­կե, քա­նի որ այդ հայ­տա­րա­րու­թյան ներ­քո Փա­շի­նյա­նի ստո­րագ­րու­թյունն է, ռու­սա­կան կող­մին ձեռք չի տա­լիս, որ մեզ մոտ նոր ցն­ցում­ներ լի­նեն, սա­կայն ան­ցն­ցում իշ­խա­նա­փո­խու­թյու­նը Ռու­սաս­տա­նը վս­տա­հա­բար կող­ջու­նի»:


Քա­ղա­քա­գե­տի հա­մոզ­մամբ՝ Փա­շի­նյանն ի վի­ճա­կի չէ պե­տու­թյուն կա­ռա­վա­րե­լու, ա­մեն նոր հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո հա­ջորդ օ­րը հեր­քում է այն, թե ու­րիշ ի­մաս­տով է ա­սել: Ցա­վով է ար­ձա­նագ­րում՝ քա­ղա­քա­կան խո­սույ­թը Փա­շի­նյանն ի­ջեց­րել է փո­ղո­ցա­յին հայ­հո­յանք­նե­րի մա­կար­դա­կի, ին­չը քա­ղա­քա­կան մշա­կույ­թի կո­րուստ է նշա­նա­կում: Իսկ դրա հա­մար վաղ թե ուշ պետք է ան­պայ­ման պա­տաս­խան տա. «Ֆեյս­բու­քա­յին ոհ­մա­կաշ­նե­րի մի ամ­բոխ է պա­հում, որն զբաղ­ված է հա­սա­րա­կու­թյու­նը պա­ռակ­տե­լով: Կազ­մա­կերպ­ված ձևով ին­ֆոր­մա­ցիոն ա­հա­բեկ­չու­թյուն է ի­րա­կա­նաց­նում, ին­չի վեր­ջը պետք է տր­վի ան­հա­պաղ, ո­րով­հետև այդ պա­ռակ­տու­մը մեր պե­տա­կա­նու­թյան դեմ է: Պա­ռակ­տում է, հե­տո հա­մախմ­բե­լու կոչ ա­նում: ՈՒ՞մ շուր­ջը հա­մախ­մբ­վի ժո­ղո­վուր­դը, պա­ռակ­տո­ղի՞: Իշ­խա­նու­թյան բե­րած­ներն էլ նրան պետք է հե­ռաց­նեն պաշ­տո­նից: Ես, օ­րի­նակ, իշ­խա­նու­թյան չեմ բե­րել, ա­վե­լին՝ մա­յի­սի 1-ին ե­լույթ եմ ու­նե­ցել ու ա­սել՝ քո առջև կանգ­նած ար­գել­քը ոչ թե «Հան­րա­պե­տա­կան» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­ներն են, այլ կա­յա­ցած մի դա­սա­կարգ՝ գոր­ծա­րար­նե­րը, ո­րոնց հե­տո դու պետք է լե­զու գտ­նես, բե­րես հար­կա­յին սպի­տակ դաշտ, ոչ թե հե­տապն­դես: Հի­մա, օ­րի­նակ, շատ են ա­սում, թե Փա­շի­նյանն ինքն է շատ տա­րածք­ներ զի­ջել, ու նա­խա­պես ո­րո­շած է ե­ղել այդ տա­րածք­նե­րը տա­լու հար­ցը: Բա­ցա­հայ­տում­նե­րը, ի­հար­կե, հե­տո են լի­նե­լու, բայց, ան­գամ դրանց չհաս­տատ­ման դեպ­քում, հա­սա­րա­կու­թյու­նը, վս­տա­հա­բար, չի կա­րող, կրկ­նում եմ, չի՛ կա­րող հա­մախ­մբ­վել նրա շուրջ: Այլ թեզ էլ են հի­մա իշ­խա­նու­թյուն­նե­րը շր­ջա­նա­ռում, այն է՝ ոչ մի նախ­կին: Ես ընտ­րու­թյուն եմ կա­տա­րե­լու ոչ թե նախ­կին­նե­րի ու նո­րե­րի, այլ ծրագ­րե­րի միջև: Ան­կախ այն բա­նից՝ նախ­կին է, թե ոչ, ես պետք է քա­ղա­քա­կան գործ­չի կամ կու­սակ­ցու­թյան գա­ղա­փարն ընտ­րեմ, ոչ թե նոր կոս­տյու­մը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 10266

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ