Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Քա­նի դեռ Փա­շի­ն­յա­նը չի հե­ռա­ցել, Ար­ցա­խում ո՛չ պա­տե­րազմ, ո՛չ խա­ղա­ղու­թ­յուն ի­րա­վի­ճակն է լի­նե­լու»

«Քա­նի դեռ Փա­շի­ն­յա­նը չի հե­ռա­ցել, Ար­ցա­խում ո՛չ պա­տե­րազմ, ո՛չ խա­ղա­ղու­թ­յուն ի­րա­վի­ճակն է լի­նե­լու»
22.12.2020 | 01:37

Ար­ցա­խը, ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ան­մի­ջա­կան օ­ժան­դա­կու­թյամբ, իր հար­ցերն է լու­ծում: Շատ դան­դաղ, բայց կյան­քը հու­նի մեջ է ընկ­նում: Ըն­կե­րա­բար, տե­ղա­ցի­նե­րի հետ խոր­հր­դակ­ցե­լով՝ խա­ղա­ղա­պահ­նե­րը փոր­ձում են վե­րաց­նել առ­կա բո­լոր խն­դիր­նե­րը՝ շի­նա­րա­րա­կա­կան աշ­խա­տանք­ներ, հա­ղոր­դակ­ցու­թյան վե­րա­կանգ­նում, ճա­նա­պարհ­նե­րի վե­րա­նո­րո­գում և այլն: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ար­ցախ­ցի պաշ­տո­նյա­նե­րից մեկն ա­սաց, որ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը, աշ­խա­տե­լը, ի տար­բե­րու­թյուն Հա­յաս­տա­նի, շատ ա­վե­լի լավ ու է­ֆեկ­տիվ է ստաց­վում:

«Կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին տխ­րահռ­չակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո փոր­ձում ենք պա­հել հայ­րե­նի­քի այն փոք­րիկ մա­սը, ո­րը մնա­ցել է: Օր­նի­բուն աշ­խա­տում ենք, կա­ռու­ցում ենք, բա­րե­կար­գում, այլ ելք ուղ­ղա­կի չկա: Ե­թե ու­զում ենք փր­կել մնա­ցա­ծը, հզո­րա­նալ ու մի քա­նի տա­րի անց նո­րից ոտ­քի կանգ­նել, այժմ տք­նա­ջան պետք է աշ­խա­տենք, ինչն էլ ա­նում ենք: Թե չէ սպա­սել, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րը կսկս­վեն, ու ինչ-որ հար­ցեր գու­ցե կհս­տա­կեց­վեն, միամ­տու­թյուն է: Պարզ է, որ հաղ­թած եր­կի­րը բա­նակ­ցու­թյուն չի սկ­սի պարտ­ված երկ­րի հետ: Հետևա­բար, նոր բա­նակ­ցող է պետք, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի հար­ցով նա­խա­ձեռ­նող կլի­նի: Փա­շի­նյանն օր ա­ռաջ պետք է գնա, այս­տեղ դա բո­լորս ենք հաս­կա­նում: Այս ա­մե­նի միակ պա­տաս­խա­նա­տուն, մե­ղա­վորն ու տա­րաբ­նույթ գոր­ծըն­թաց­նե­րի (բա­նակ­ցու­թյուն­նե­րից մինչև սահ­մա­նա­զա­տում) դան­դա­ղեց­ման միակ պատ­ճա­ռը նա է»,- նշում է նա:


Մեր զրու­ցա­կի­ցը վս­տա­հեց­նում է՝ քա­նի դեռ Փա­շի­նյա­նը չի գնա­ցել, Ար­ցա­խում ի­րենք «ո՛չ խա­ղա­ղու­թյուն, ո՛չ պա­տե­րազմ» մթ­նո­լոր­տում են ապ­րե­լու: Չգի­տեն՝ վա­ղը հայ­րե­նի­քի ինչ հատ­ված թշ­նա­մին կա­րող է ի­րե­նով ա­նել: Ինչ վե­րա­բե­րում է Ար­ցա­խի ներ­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կին, պաշ­տո­նյան այս­պես է մեկ­նա­բա­նում. «Բո­լորս մի կողմ ենք դրել քա­ղա­քա­կան ամ­բի­ցիա­ներն ու փոր­ձում ենք ա­նել հնա­րա­վո­րը՝ հա­նուն երկ­րի կա­յու­նաց­ման: Այն, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պետք է գնա, քն­նարկ­ման են­թա­կա չէ, ուղ­ղա­կի հի­մա դրա ժա­մա­նա­կը չէ: Նա­խա­գա­հի հրա­ժա­րա­կա­նից հե­տո, ըստ Սահ­մա­նադ­րու­թյան, մինչև ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­նե­րի նշա­նա­կումն ԱԺ նա­խա­գահն է կա­տա­րե­լու նրա գոր­ծա­ռույթ­նե­րը: Դա ժա­մա­նա­կա­տար գոր­ծըն­թաց է, և հի­մա, երբ եր­կի­րը հա­զար ու մի խն­դիր ու­նի, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ կա­տա­րե­լու ժա­մա­նակ ու ռե­սուրս պար­զա­պես չկան: Երբ գո­նե փոք­րի­շա­տե հան­դարտ­վենք, ա­մեն ինչ հու­նի մեջ ընկ­նի, Հա­րու­թյու­նյա­նը կլ­քի նա­խա­գա­հա­կանն ու էլ չի վե­րա­դառ­նա»:

Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9689

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ