Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Պատարագ Սբ.Գայանե եկեղեցում և հաջակցություն եկեղեցու

Պատարագ Սբ.Գայանե եկեղեցում և հաջակցություն եկեղեցու
27.12.2020 | 14:49

«Ամուր կանգնենք եկեղեցու կողքին»: Այս կարգախոսով այսօր քաղաքացիներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, հավատացյալներ իրենց աջակցությունն են հայտնում Հայ Առաքելական Եկեղեցուն: Վերջերս որոշ խմբեր տեղեկություններ էին տարածում, որ այս կիրակի՝ Սբ Գայանե եկեղեցում մատուցվող պատարագի ժամանակ իրենց բողոքն են արտահայտելու ընդդեմ եկեղեցու: Քաղաքացիները որոշել են աջակցություն հայտնել եկեղեցուն:

Դիտվել է՝ 4361

Մեկնաբանություններ