Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

1 եվրոյով տներ վաճառելու առաջարկով հանդես է եկել իտալական ևս մեկ քաղաք

1 եվրոյով տներ վաճառելու առաջարկով հանդես է եկել իտալական ևս մեկ քաղաք
15.01.2021 | 12:26

Իտալիայում շարունակվում է 1 եվրոյով տների վաճառքը: Նման տներ վաճառող քաղաքների շարքը համալրել է սիցիլական Տրոինա քաղաքը, որն ընդգրկված է Էննա գավառի կազմում: Քաղաքում տասնյակ տներ են վաճառքի հանվել: Տեղական իշխանությունները նպատակ ունեն նոր բնակիչների գրավել, որ բնակություն կհաստատեն քաղաքի հնագույն թաղամասում: Իշխանությունները գնորդներին օգնություն են առաջարկում տան վերանորոգման ծախսերի հարցում:


Քաղաքապետ Սեբաստիանո Ֆաբիոն հույս է հայտնել, որ անցյալ նոյեմբերին սկսված ծրագիրը հաջողություն կունենա և նոր կյանք կբերի քաղաքի պատմական հատվածին, որը դատարկվել է վերջին տասնամյակնեում, բնակիչներից շատերը տեղափոխվել են առավել ժամանակակից քաղաքներ: Քաղաքապետի խոսքով՝ մոտ հարյուր տներ ևս կմիանան վաճառվողների թվին, երբ համաձայնություն ձեռք բերվի նախկին սեփականատերերի հետ: Գնորդները մեկ եվրո վճարելուց բացի պարտավորվում են 5000 եվրոյի չափով ավանդ ներդնել որպես երաշխիք, որը կվերադարձվի վերանորգման աշխատանքներն ավարտելուն պես: Վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեն երեք տարում: Իտալիայում վերջին տարիներին ավելանում է նման պայմաններով տներ վաճառող քաղաքների թիվը, որոնց մեծամասնությունը՝ Սիցիլիայի շրջանում:

Դիտվել է՝ 2372

Մեկնաբանություններ