Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը

ԱՄՆ-ն 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը
21.01.2021 | 16:30

ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը Ներքին անվտանգության նախարարության արդյունավետության բարձրացման համար, նշել են գերատեսչությունում:

«100 օրում` 2021-ի հունվարի 22-ից, Ներքին անվտանգության վարչությունը կդադարեցնի արտաքսման ենթակա ոչ քաղաքացիների վտարումը, որպեսզի ապահովվի միգրացիոն օրենքների կիրառման արդար և արդյունավետ համակարգ, որն առաջնահերթություն է տալիս ազգային անվտանգության, սահմանների անվտանգության և հանրային անվտանգության պահպանմանը», - ասված է հայտարարության մեջ: Այս միջոցը նախարարությանը հնարավորություն կտա ռեսուրսներ ուղղել առավել հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ գործառնական խնդիրները հարավ-արևմտյան սահմանին՝ վերջին մեկ դարի ամենալուրջ առողջական ճգնաժամի ֆոնին:

Դիտվել է՝ 2343

Մեկնաբանություններ