Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 
  • Հայատառ հազվագյուտ գրքեր

    Հայատառ հազվագյուտ գրքեր

    04.07.2013| 11:48
    Սանկտ Պետերբուրգում անցկացվող Երևանի օրերի շրջանակում Սանկտ Պետերբուրգի ազգային գրադարանում բացվել է «Ես այսօր ամբողջ հոգով Երևանում եմ» խորագրով ցուցահանդես:
  • Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից

    Ֆրանսիան ներողություն է խնդրում Բոլիվիայից

    04.07.2013| 11:40
    Ֆրանսիայի իշխանությունները ներողություն են խնդրել Բոլիվիայից՝ Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռի թռիչքը երկրի օդային տարածքով արգելելու համար։ Հիշեցնենք, որ երեկ Մորալեսի օդանավը չնախատեսված վայրէջք է կատարել Վիեննայում, քանի որ մի շարք եվրոպական երկրներ փակել էին իրենց օդային տարածքները։ Կասկած կար, որ Մոսկվայից թռչող օդանավում կարող է գտնվել ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը:
  • Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    Եգիպտոսի նախագահը հեռացվել է իշխանությունից և ձերբակալված է

    04.07.2013| 11:38
    Եգիպտոսի բանակի ղեկավար, գեներալ Աբդել Ֆաթահ Սիսին հեռուստաուղերձում հայտարարել է, որ նախագահ Մոհամեդ Մուրսին հեռացվել է իշխանությունից։ Գեներալն ասել է, որ Մուրսին չարդարացրեց իր վրա դրված հույսերը, և նրա գործունեությունը, համապատասխան Սահմանադրության, դադարեցվել է։
  • Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    Պուտինը համասեռամոլներին չի թույլատրի երեխաներ որդեգրել

    03.07.2013| 17:24
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք, որն արգելում է միասեռ զույգերից կազմված ընտանիքների կողմից երեխաների որդեգրումը։ Կրեմլի մամուլի քարտուղարությունից հայտնում են, որ այս քայլն ուղղված է նրան, որպեսզի պաշտպանվի երեխաների հոգեբանությունը, զերծ պահվի նրանց բարդույթների ձևավորումից, հոգեկան տառապանքներից և սթրեսներից։ Նշենք, որ միասեռ ամուսնությունները Ռուսաստանում պաշտոնապես չեն թույլատրվում։ Օրենքը կառնչվի այն անհատներին, ովքեր կկասկածվեն համասեռամոլության մեջ։
  • Պուտինն ու Ալիևը բարձր մակարդակով շփվում են

    Պուտինն ու Ալիևը բարձր մակարդակով շփվում են

    03.07.2013| 16:57
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Կրեմլի մամլո ծառայության փոխանցմամբ` երկու երկրների ղեկավարները քննարկել են համագործակցության հարցեր և բարձր մակարդակով հետագա շփումների ծրագրեր:
  • Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը

    Իսկ որտե՞ղ է Ռուսաստանը

    03.07.2013| 16:55
    Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կառավարությունը համաձայնություն է ձեռք բերել Շահ Դենիզ կոնսորցիումի հետ արբեջանական հանքավայրից Վրաստանի տարածքով Եվրոպա գազ մատակարարելու մասին:
  • Կիմ Չեն Ինը ազատվում է ազգականների՞ց, թե՞ հներից

    Կիմ Չեն Ինը ազատվում է ազգականների՞ց, թե՞ հներից

    03.07.2013| 16:54
    Կորեայի Աշխատանքային կուսակցության արվեստի հանձնաժողովի նախագահի պաշտոնից զրկվել է Կիմ Օկը` ԿԺԴՀ-ի հանգուցյալ նախագահ Կիմ Չեն Իրի այրին: Աշխատանքը կորցրել է և Օկի հայրը` կուսակցության ֆինանսական հանձնաժողովում:
  • Էվո Մորալեսը Էդուարդ Սնոուդենին չի տարել ոչ մի տեղ

    Էվո Մորալեսը Էդուարդ Սնոուդենին չի տարել ոչ մի տեղ

    03.07.2013| 16:53
    Ավստրիայի փոխկանցլեր Միխայել Շպինդելեգերը հաղորդել է, որ իշխանությունները Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսի ինքնաթիռում ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենին չեն գտել:
  • ԼՂ հակամարտության կողմերի միջև լարվածությունը շարունակվում է. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

    ԼՂ հակամարտության կողմերի միջև լարվածությունը շարունակվում է. Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը

    03.07.2013| 16:49
    Միջազգային ճգնաժամային խումբ (International Crisis Group, կենտրոնակայանը՝ Բրյուսել) հասարակական կազմակերպությունը հրապարակել է աշխարհի տարբեր անկյուններում առկա հակամարտությունների վերաբերյալ հերթական զեկույցը, որում անդրադարձ կա նաև ղարաբաղյան հիմնախնդրին: Crisisgroup.org կայքը տեղեկացնում է, որ ԼՂ հարցին վերաբերող հատվածում խմբի փորձագետներն ամփոփել են վերջին մեկ ամսվա զարգացումները:
  • Շեշտը պետք է դրվի բարոյականության վրա

    Շեշտը պետք է դրվի բարոյականության վրա

    03.07.2013| 16:48
    Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին հարցազրույց է տվել «Chelcheragh» երիտասարդական ամսագրին: Պարզվում է, որ նա ողջունելի է համարում սոցիալական ցանցերի աշխատանքը Իրանում և մտադիր է համացանցային գրաքննությունը նվազագույնի հասցնել. «Համացանցային գրաքննության համար քաղաքական դրդապատճառներ կան, քանի որ մտավախություն կա, որ առցանց դաշտում մարդիկ ազատություն կստանան։ Սակայն գրաքննությունը չի կարող դրական պտուղներ տալ»: