«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 
  • Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը

    Յուստուս Ֆրանցի երևանյան համերգը

    10.04.2014| 19:42
    Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Էդուարդ Թոփչյան) ապրիլի 11-ին ներկայացնում է համերգ` աշխարհահռչակ դիրիժոր Յուստուս Ֆրանցի ղեկավարությամբ: Համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում. ծրագրում կներկայացվեն Բրամս և Գրիգ (Բրամսի Ակադեմիական նախերգանքն ու 1-ին սիմֆոնիան և Գրիգի Դաշնամուրի կոնցերտը): Որպես հրավիրյալ մենակատար հանդես կգա ֆրանսիացի դաշնակահար Տրիստան Պֆաֆը: Հայաստանի ֆիլհարմոնիկի հետ համերգը Տրիստան Պֆաֆի առաջին երևանյան բեմելն է:
  • Վատիկանը՝ մութ կողմից

    Վատիկանը՝ մութ կողմից

    10.04.2014| 13:40
    Իտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոն ներկայացրել է իր նոր նախագիծը՝ սերիալ «The Young Pope» աշխատանքային անվանումով: Սյուժեն կկազմվի Հռոմի պապ ընտրված ամերիկացի Լենի Բելարդոյի կերպարի, հորինված սկանդալների և ինտրիգների շուրջ։
  • Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի աղջիկների հավաքականն այս տարի կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

    Ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտի աղջիկների հավաքականն այս տարի կմասնակցի Եվրոպական համալսարանական մարզական խաղերին

    10.04.2014| 11:44
    Ապրիլի 8-9-ը Հայաստանի ուսանողական 15-րդ մարզական խաղերի շրջանակներում կայացել է սեղանի թենիսի մրցաշարը, որին մասնակցել են տղաների 12 և աղջիկների 8 թիմեր՝ ՀՀ տարբեր բուհերից։ Ընդհանուր առմամբ, ուժերը չափել է շուրջ 80 ուսանող՝ ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ՝ ոչ պրոֆեսիոնալ։
  • 13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում

    13 երկրի մշակույթը՝ բժշկական համալսարանում

    09.04.2014| 17:11
    Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանն ապրիլի 9-ին անցկացրին «Բարեկամություն» խորագրով ծրագիրը։ Այն բժշկական համալսարանի ավանդական ծրագրերից է, իրականացվում է 2003 թվականից։ ԵՊԲՀ-ում անցկացված միջոցառման ընթացքում բուհում սովորող արտասահմանցի ուսանողները ներկայացրին իրենց երկրների մշակույթը՝ երգն ու պարը, խոհանոցը, ազգային հագուստը։
  • Գաբրիել Գարսիա Մարկեսը արդեն տանն է

    Գաբրիել Գարսիա Մարկեսը արդեն տանն է

    09.04.2014| 14:33
    Գաբրիել Գարսիա Մարկեսին երեքշաբթի դուրս են գրել Մեխիկոյի կլինիկայից: Հիվանդանոցի ներկայացուցիչ Հակելին Պինեդան հայտնել է, որ գրականության Նոբելյան մրցանակի 87-ամյա դափնեկիրը իրեն այնքան էլ լավ չի զգում, բայց բուժումը կշարունակի տանը:
  • Ժան Պոլ Բելմոնդո՝ պրոֆեսիոնալի 81 տարիները

    Ժան Պոլ Բելմոնդո՝ պրոֆեսիոնալի 81 տարիները

    09.04.2014| 14:30
    Ժան Պոլ Բելմոնդոն նշում է 81-ամյակը է: Բելմոնդոյի դեբյուտը կայացել է 1950-ին Փարիզում, «Քնած գեղեցկուհին» ներկայացման մեջ: Տասը տարի անց՝ «Վերջին շնչով» ֆիլմից հետո, նրան այցելեց հռչակը: Դրանից հետո նրա մասնակցությամբ տարեկան 1-2 ֆիլմ էր թողարկվում: 1970-ականներին Բելմոնդոն նկարահանվել է կատակերգություններում և մարտաֆիլմերում:
  • 36.5 մլն դոլար՝ Մին տոհմին պատկանող ճենապակե գավաթին

    36.5 մլն դոլար՝ Մին տոհմին պատկանող ճենապակե գավաթին

    08.04.2014| 19:15
    Հոնկոնգում ճենապակու և չինական արվեստի համար ռեկորդային գնով՝ 36.5 մլն դոլարով, վաճառվել է 15-րդ դարում՝ Մին տոհմի ժամանակաշրջանում, պատրաստված գավաթ։ Գնորդի անունը չի նշվում։
  • The Independent-ը` Հայոց ցեղասպանության մասին

    The Independent-ը` Հայոց ցեղասպանության մասին

    08.04.2014| 19:00
    Բրիտանական The Independent պարբերականն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, նշելով, որ դա անժամկետ հանցագործություն է:
  • Բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը

    Բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը

    08.04.2014| 18:46
    Այսօր, ապրիլի 8-ին, բացվել է լոնդոնյան գրքի տոնավաճառը, որում ներկայացված են չորս հարյուրից ավելի նոր` ռուսական հրատարակություններ` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ռուսական ԶԼՄ-ների հաղորդմամբ` ռուսական պատվիրակությունն անցկացրել է ավելի քան քառասուն շնորհանդեսներ, կլոր սեղաններ, հեղինակային երեկոներ և բանավեճեր:
  • Ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը` Կալկաթայում

    Ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը` Կալկաթայում

    08.04.2014| 18:45
    Հայ-հնդկական մշակութային համագործակցության շրջանակներում. Կալկաթայի ազգային գրադարանում բացվել է հայ հնատիպ գրքի ցուցահանդես, որին ներկայացվելու են Հայաստանի ազգային գրադարանի 10 հնատիպ գրքերը: