Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 
  • Բարեգործական մրցավազք Երևանում

    Բարեգործական մրցավազք Երևանում

    10.06.2013| 15:22
    Մայրաքաղաքում անցկացվել է «Երևան. բիզնես-վազք-2013» մրցավազքը: Բարեգործական վազքին մասնակցել են շուրջ 30 երևանյան և արտասահմանյան ընկերություններ, ընդհանուր թվով` ավելի քան 200 հոգի: Մրցուղին 10 կմ էր: Մասնակցել են նաև երեխաներ` 500 և 1000 մ տարածություններում:
  • Երևանում անցկացվում է Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը

    Երևանում անցկացվում է Ա. Խաչատրյանի անվ. միջազգային մրցույթը

    10.06.2013| 13:09
    Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը, Երևանում մեծ շուքով մեկնարկեցին «Արամ Խաչատրյան» փառատոնը և Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթը։ Այն այս տարի ուղղված է երիտասարդ թավջութակահարների բացահայտմանը։
  • «120 րոպե՝ Ժվանեցկու հետ»

    «120 րոպե՝ Ժվանեցկու հետ»

    10.06.2013| 11:33
    Հունիսի 15-ին՝ ժամը 19.00-ին, «Բեմ փրոդաքշն» ընկերությունը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կներկայացնի գրող-երգիծաբան Միխայիլ Ժվանեցկու հեղինակային երեկոն։
  • Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի

    Սիրիայում գրոհայինները գնդակահարել են 15-ամյա տղայի

    10.06.2013| 11:24
    Սիրիայի ընդդիմության գրոհայինները երեկ Հալեպ քաղաքում ծնողների աչքի առջև գնդակահարել են 15-ամյա տղայի՝ նրան մեղադրելով աստվածմերժության մեջ։ Մահապատիժն իրականացրել են «Ջեբհատ ան-նուսրա» կազմակերպության անդամները։
  • ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

    ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

    10.06.2013| 11:22
    ԱՄՆ նախագահի արտաքին հարցերով խորհրդականներն այս շաբաթ ծրագրում են անցկացնել միջգերատեսչական խորհրդակցություններ՝ սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով։
  • Հարավային և Հյուսիսային Կորեաները կբանակցեն

    Հարավային և Հյուսիսային Կորեաները կբանակցեն

    10.06.2013| 11:21
    Հյուսիսային և Հարավային Կորեայի ներկայացուցիչները պայմանավորվել են կառավարական մակարդակով բանակցություններ անցկացնել։ 2007 թվականից ի վեր դա կլինի երկու պետությունների միջև առաջին բանակցությունը։
  • «Թալիբանը» հարձակվել է Քաբուլի օդանավակայանի վրա

    «Թալիբանը» հարձակվել է Քաբուլի օդանավակայանի վրա

    10.06.2013| 11:19
    «Թալիբան» շարժման գրոհայինները ստանձնել են Քաբուլի միջազգային օդանավակայանի շրջանում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը։
  • Լիցկային թիկնապահ են տրամադրել, իսկ Արտակ Բուդաղյանի՞ն

    Լիցկային թիկնապահ են տրամադրել, իսկ Արտակ Բուդաղյանի՞ն

    10.06.2013| 00:56
    Օրը կիրակի է, ու թվում էր, թե Աստծո խաղաղության մեջ պիտի անցներ: Երևանից դուրս կյանքը այլ է, մանավանդ, եթե ինտերնետի հնարավորություն չունես: Ծերացած ու բեզարած Իջևանից մայրաքաղաք վերադառնալիս, ճանապարհի կանաչը, ամառվա տաքն ու ճամփեքին տեղ-տեղ երևացող ձիերն ու կովերը երկրի կյանքում եղած ու լինելիք ամեն բացասականից այլ, մի ուրիշ տեղ են տանում, մինչև տուն ես հասնում ու բախվում իրականին. էս քեզ Ֆեյսբուքը, էս քեզ ինտերնետն ու աչքիդ զարնող ամենաառաջին «ցնցող» լուրը` Լիցկային թիկնապահ է տրամադրվել իր իսկ խնդրանքով: Նախորդ օրերի մղձավանջի շարունակությունը: Իսկ օրը դեռ կիրակի է, ու վաղ առավոտվա իջևանյան խոնավ արևից սկսած խաղաղություն էր «բուրում»:
  • Անկարան հիասթափված է Հռոմի պապից

    Անկարան հիասթափված է Հռոմի պապից

    10.06.2013| 00:50
    Իտալիայի «LIBERO» պարբերականն անդրադարձել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայոց ցեղասպանության ճանաչմանը Թուրքիայի անդրադարձին:
  • Քաղաքապետը կերդվի հունիսի 11-ին

    Քաղաքապետը կերդվի հունիսի 11-ին

    10.06.2013| 00:47
    Հունիսի 8-ին կայացավ Երևանի նորընտիր ավագանու առաջին նիստը: Քանի որ ՀՀԿ-ն ստացել է քվեների 50 տոկոսից ավելին, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով ՀՀԿ-ի ցուցակի առաջին համարը` Տարոն Մարգարյանը, համարվեց ընտրված քաղաքապետ: Նրա երդմնակալությունը տեղի կունենա հունիսի 11-ին: